Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին, երէկ գիշեր տեղի ունեցան 8 մրցումներ:
Օրուան մեծագոյն յաղթականը եղաւ Պայէրն Միւնիխ, որ 5-0 արդիւնքով ջախջախեց Տինամօ Զաղրեպը:
Պայէրնի աստղը հանդիսացաւ Ռոպերթ Լեվանտովսքի, որ հեթրիք մը իրագործեց:
Պարսելոնա 2-1 արդիւնքով յաղթեց Պայէր Լեւերքուզընի, հակառակ անոր որ մինչեւ 80-րդ վայրկեանը գերմանական կազմը կը յառաջանար 1-0 արդիւնքով:
Արսենալ իր դաշտին վրայ պարտութիւն կրեց, մինչ օտար դաշտերու վրայ պարտուեցան Ա. Էս. Ռոմա եւ Չելսի:
Ստորեւ` երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ե. ԽՄԲԱԿ. | |
| ՊԱԹԷ Պորիսով – Ա. Էս. Ռոմա | 3-2 |
| Պարսելոնա – Պայէր Լեւերքուզըն | 2-1 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Օլիմփիաքոս | 2-3 |
| Պայէրն Միւնիխ – Տինամօ Զաղրեպ | 5-0 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Փորթօ – Չելսի | 2-1 |
| Մաքապի Թել Աւիւ – Տինամօ Քիեւ | 0-2 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Լիոն – Վալենսիա | 0-1 |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Կենթ | 2-1 |
Ստորեւ` այսօրուան մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Մալմօ – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Շախտիոր Տոնեցք – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Մոսկուայի Բանակայիններ – ՓՍՎ Այնտհովըն | 21:45 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Վոլֆսպուրկ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Ասթանա – Կալաթասարայ | 19:00 |
| Աթլեթիքօ Մատրիտ – Պենֆիքա | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Մէօնշընկլատպախ – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| Եուվենթուս – Սեւիլլա | 21:45 |


