Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Կրծքիդ Մետալ Իրաւունք Չունես Կրելու, Եթէ Սրտիդ Մէջ Հայրենիքդ Չէ.» Կին Ազատամարտիկ

Սեպտեմբեր 18, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

Հ. ԱՒԱԳԵԱՆ

Raya-Tanielian_9-18-15f

Առաջին անգամ, երբ նրան տեսայ, երգում էր: Ժողովրդական հին երգերից մէկն էր երգում: Նուրբ ու հաճելի ձայն ունէր: Գեղեցիկ էր, կանացի: Ասաց, որ երգել շատ է սիրում, բայց երաժշտական կրթութիւն չունի, բուժքոյր է մասնագիտութեամբ: Յետոյ ընկերուհին միացաւ մեր զրոյցին. «Պատերազմի ժամանակ էլ էր երգում,- ասաց, զինուորները սիրում էին նրա երգը…»: Այդպէս իմացայ, որ Ռայա Դանիէլեանն իր մասնակցութիւնն է բերել արցախեան պատերազմին: Նա, ճիշտ է կցկտուր, բայց մի քանի բան պատմեց, իսկ ընկերուհին լրացնում էր նրան` պատմելով տիկին Ռայայի անցած ուղու եւ մարտական կենսագրութեան մասին:

Երբ սկսուեց արցախեան պատերազմը, երեք երեխաների եւ ամուսնու հետ ապրում էին Երեւանում: Չկարողացաւ անտարբեր լինել իր ծննդավայրի ճակատագրին, յորդորեց ամուսնուն, որ գնան Արցախ: Վերջինս մերժեց, եւ տիկին Ռայեան երեք երեխաների հետ շտապեց Արցախ: «Որտեղ իմ հայրենակիցներն են, այնտեղ էլ իմ տեղն է, ինչով կարող եմ կ՛օգնեմ, կը գնամ մարտադաշտ, բուժքոյր կը լինեմ»- յայտարարեց: Իմանալով, որ եթէ ամուսնուն թողնի ու մեկնի Արցախ, էլ յետդարձ չի լինի, նա, այդուհանդերձ, ընտրեց հայրենիքը…

Ռայա Դանիէլեանը ծնուել է Ազրպէյճանի Մինգիչաւուր քաղաքում, իսկ ծնողներն արմատներով Մարտակերտի շրջանի Հաթերք գիւղից են: 7-րդ դասարանի աշակերտուհի էր, երբ  ծնողների հետ տեղափոխուեցին Հաթերք, որտեղի դպրոցում էլ ուսումը շարունակեց: «Ծնողներս ուզում էին, որ մենք իրենց հայրենի գիւղում մեծանանք, հայրենիքի օդը շնչենք, ու դրա համար էլ որոշեցին վերադառնալ գիւղ», ասում է նա:

1971 թուականին Ռայեան Դանիէլեանն ընդունուել էր Երեւանի բժշկական  համալսարանի մանկաբարձական բաժինը: Ուսումն աւարտելուց յետոյ որոշ ժամանակ աշխատել է  մարտակերտում, այնուհետեւ ամուսնացել ու հաստատուել է Երեւանում:

«1988 թուի բուռն օրերն էին, ցաւ էի ապրում, ուզում էի լինել հայրենակիցներիս կողքին, բայց գիտէի, որ ամուսինս չի ընդունի, կ’ընդդիմանայ: Ինչով կարողանում էի` Երեւանից օգնում էի: Յետոյ, երբ սկսուեց ազատագրական պատերազմը, Հաթերքն անընդհատ ռմբակոծում էին, երկու եղբայրներս մարտադաշտում էին: Չէի կարողանում հանգիստ նստել, քնել չէր լինում, ուշք ու միտքս իմ գիւղում էր, Արցախում: Հեռուստատեսութեամբ ու ձայնասփիւռով ոչ մի բառ բաց չէի թողնում Ղարաբաղի վիճակի մասին: Անընդհատ հաղորդում էին նոր զոհերի ու վիրաւորների մասին, բուժքոյրերի կարիք կար խիստ: Ու մի գիշեր որոշում կայացրի` պիտի երեխաներիս հետ գնամ Արցախ, պիտի լինեմ մարտադաշտում, ինձ նմաններին սպասում են այնտեղ: Ամուսինս առարկեց, ասաց, որ ինքը ինձ չի հետեւի ու եթէ գնամ, էլ յետդարձ չի լինելու, ես, այնուամենայնիւ, շտապեցի Արցախ…»,-  տիկին Ռայան կանգ է առնում, նայում աչքերիս, ապա հարցնում` իսկ եթէ դու լինէիր ի՞նչ կ՛անէիր: «Չգիտեմ» թօթւում եմ ուսերս: «Հայրենիքն ամէն ինչից վեր է,- ասում է,- յատկապէս, երբ այն վտանգի մէջ է…»:

1993-ին երեք երեխաների հետ Ռայա Դանիէլեանը գալիս է Հաթերք, երեխաներին թողնում է ծնողների խնամակալութեանը եւ շտապում օգտակար լինել վիրաւոր զինուորներին: «Ցեխձորի դաշտային հիւանդանոցում, որտեղ  գլխաւոր բժիշկը Սերգեյ Օհանեանն էր, ինձ ընդունեցին որպէս բուժքոյր: 15 օրը մէկ տեսակցում էի երեխաներիս,- պատմում է, ապա աւելացնում,-  համարեա ամէն օր վիրաւորներ էին բերում, ես շտապում էի  նրանց արիւն տալ, գլխաւոր բժիշկը յաճախ ջղայնանում էր ասելով` ա՛յ աղջիկ, այդքան արիւն քեզ որտեղի՞ց, հերիք է, դու դեռ պէտք ես քո երեխաներին… »:

«Ցեխձորից մեզ տեղափոխեցին Չլտրան, մնացինք վրաններում, յետոյ` Մաղաւուզ, Յոռաթաղ: Մարտակերտն ազատագրելուց յետոյ երեխաներիս հետ տեղափոխուեցի Մարտակերտ, մինչեւ 1999 թուականը ծառայեցի Մարտակերտի հրաձգային գումարտակում` որպէս բուժքոյր: Ամուսինս այդպէս էլ չեկաւ, Ռուսաստանում էր: 2000 թուականին երեխաներիս հետ տեղափոխուեցի Երեւան: Հիմա մշտական աշխատանք չունեմ, բայց մարդիկ ինձ ճանաչում են, երբ պէտք է լինում, մէկ էլ տեսար գիշերն էլ են զանգում, շտապ կանչում` առաջին օգնութիւն ցուցաբերելու համար: Ես, ի հարկէ, այդ ամէնն անվճար եմ անում…»:

Տիկին Ռայայի որդին, հայրենիքում աշխատանք չգտնելու պատճառով, ստիպուած եղաւ որոշ ժամանակով մեկնել Ռուսաստան: «Որդուս ուղարկած գումարով ենք ապրում: Օրեր եմ հաշուում` նրա վերադարձին սպասելով: Ախր, օտար հողում դժուար է ապրել, դա քո հայրենիքը չէ, այնտեղ վանդակն ընկած թռչունի պէս ես քեզ զգում: Ես ցաւ եմ ապրում` տեսնելով այսօրուայ Հայաստանը: Իմ ծանօթ-բարեկամներից քանի-քանիսն են լքել երկիրը` ընկերային պայմաններից դրդուած: Ախր, մենք ուրիշ Հայաստան էինք ուզում, ախր մեր զոհուած տղաների երազանքի Հայաստանն այլ էր… Ես չեմ ուզում, որ իմ, քո, նրա որդին ստիպուած լինի լքել հայրենիքը: Մենք իրաւունք չունենք…»:

«Երեխաներս մէկ-մէկ հարցնում են` մա՛մ, որ պատերազմ լինի, դարձեալ կը գնա՞ս: Կը գնամ, ի հարկէ՛, կը գնամ, եւ ձեր բոլորիդ պարտքն էլ է դա, բոլորդ էլ պէտք է գնաք. պատասխանում եմ… Ես հաւատում եմ այսօրուայ երիտասարդութեանը,-շարունակում է տիկին Ռայան,- հաւատում եմ, որ նրանք կը հասնեն այն Հայաստանին, որը մենք ու մեր տղաներն էին երազում: Հայրենիքը մի քանի  հոգու սեփականութիւն չէ, հայրենիքն այն երիտասարդներինն է, ովքեր այսօր պայքարում են լաւ Հայաստան ունենալու համար: Ես հաւատում եմ նրանց…»:

Ռայա Դանիէլեանը պատերազմի աւարտից յետոյ  արժանացել է  «Արիութեան»  եւ «Վազգէն Սարգսեան» շքանշանների: «Շքանշանները չեն, որ պիտի մարդու կուրծքը զարդարեն: Այդ շքանշանների անունները երբեմն մոռանում էլ եմ: Հիմա շքանշաններ ունեն նաեւ նրանք, ովքեր չգիտեն անգամ, թէ արիութիւնն ի՛նչ է: Դու իրաւունք չունես կրծքիդ վրայ շքանշաններ կրելու, եթէ սրտիդ մէջ հայրենիքդ չէ…»:

Ու տիկին Ռայան երգում է. նրա երգը մերթ կորցրած սիրոյ մասին է, մերթ հայրենի լեռների, մերթ էլ այն գալիքի, որին ինքն է հաւատում…

«Ապառաժ»

Նախորդը

ՀՅԴ-ԶՈՄ-ի Պատանեկան Ճամբարները Հայաստանի Եւ Արցախի Մէջ

Յաջորդը

Իսկ Ո՞վ Է Ուորլիքին Խիզախութեան Դասեր Տալու

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?