Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Էրտողանը Ցանկանում Է Թուրքիային Տարածաշրջանում Դարձնել Առաջատար Ուժ, Ինչի Անհրաժեշտ Միջոցներն Այդ Երկիրը Չունի. Ռ. Սաֆրաստեան»

Սեպտեմբեր 9, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter
ruben_9-09-15
Ռ. Սաֆրաստեան

ԳԱԱ արեւելագիտութեան հիմնարկի տնօրէն, թուրքագէտ Ռուբէն Սաֆրաստեանը Թուրքիա-Ազրպէյճան յարաբերութիւնների հետագայ նոր զարգացումների միտումներ չի տեսնում: «Թերթ. ամ.»-ի հետ զրոյցում անդրադառնալով այդ երկու երկրների յարաբերութիւններին` մասնաւորապէս Թուրքիայում ստեղծուած ներքին եւ արտաքին քաղաքականութեան լարուածութեանը, ինչպէս նաեւ` ղարաբաղ-ազրպէյճանական սահմանում Ազրպէյճանի գործողութիւններին, թուրքագէտն ասաց, որ ըստ էութեան շարունակւում է երկու երկրների համագործակցութիւնը որոշակի ոլորտներում:

«Պարզապէս պէտք չէ մոռանալ, որ երկու երկրների միջեւ գոյութիւն ունի համաձայնագիր-պայմանագիր, որտեղ նշուած է, որ անհրաժեշտութեան դէպքում Թուրքիան կարող է Ազրպէյճանին ցոյց տալ օգնութիւն հնարաւոր բոլոր միջոցներով», նշեց նա:

Ռուբէն Սաֆրաստեանն ասում է, որ Ազրպէյճանի նկատմամբ աշխուժացել է ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Իրանի քաղաքականութիւնը, բայց դեռեւս Ազրպէյճանի դիրքորոշման մէջ սկզբունքօրէն փոփոխութիւններ արտաքին քաղաքականութեան ոլորտում չեն գրանցւում:

«Ազրպէյճանը շարունակում է իր քաղաքականութիւնը տարածաշրջանում եւ աշխարհում, որի հիմնական նպատակն է երկրի վերնախաւի համար լաւագոյն պայմաններ ստեղծել` քարիւղի եւ կազի վաճառքից շահոյթներ ստանալու», նկատեց  արեւելագիտութեան հիմնարկի տնօրէնը:

Խօսելով Թուրքիայի ներքաղաքական զարգացումների մասին` թուրքագէտն ասաց, որ Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան գործունէութիւնն ի սկզբանէ եւ մինչեւ օրս հիմնականում ուղղորդւում է Թուրքիայի նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի կողմից: Պարզապէս, ըստ նրա, յաճախ Էրտողանը գործում է շատ անկանխատեսելի: Այն վիճակը, որում հիմա յայտնուել է Թուրքիան, զգալիօրէն Էրտողանի գործունէութեան արդիւնքն է:

«Սա նոր երեւոյթ է Թուրքիայի համար, մի կողմից երկրի ներսում քաղաքական ճգնաժամ տեղի ունեցաւ, որի արդիւնքում վաղաժամկէտ ընտրութիւններ նշանակուեցին, չյաջողուեց քոալիսիոն ստեղծել, միւս կողմից` երկրի արտաքին քաղաքականութեան ոլորտում Թուրքիան աւելի է մխրճւում տարածաշրջանային խնդիրների մէջ», ասաց թուրքագէտը:

Նրա խօսքով, Էրտողանի արտաքին եւ ներքին քաղաքականութիւնն իր վրայ կրում է արկածախնդրութեան շատ վառ արտայայտուած դրոշմ: Թուրքիան դրանից միայն տուժում է: Արտաքին քաղաքականութեան ոլորտում Էրտողանի եւ նրա խմբակցութեան գործունէութիւնը նպատակ ունի Թուրքիային դարձնել տարածաշրջանում առաջատար քաղաքական ուժը, բայց դրա համար Թուրքիան չունի անհրաժեշտ միջոցներ:

Անդրադառնալով թուրք-քրտական բախումներին, որոնք տեղի են ունենում Արեւմտեան Հայաստանում, եւ պատասխանելով հարցին, թէ այդ լարուածութիւնն ինչ ազդեցութիւն կարող է  ունենալ հայերի վրայ, թուրքագէտն ասաց. «Ինչ պետական կարգ էլ որ լինի Թուրքիայում, երբ սրւում է ներքին քաղաքական իրադրութիւնը, առաջին հերթին տուժում են հայերը: Դրա համար, ինչքան Թուրքիայում սրուի վիճակը, ինչքան թուրքական ուժերն աւելի ուժեղ հարուածներ հասցնեն քրտական շարժմանը, այնքան վտանգը հայ համայնքի վրայ ուժեղ կը լինի, ովքեր ապրում են Պոլսում, ինչպէս նաեւ` այն դաւանափոխ հայերի համար, ովքեր ապրում են Արեւմտեան Հայաստանում»:

Նախորդը

«Քիւրտերու Դէմ Նոր Յարձակումները Կրնան Ներքին Պատերազմի Տեղի Տալ Թուրքիոյ Մէջ»

Յաջորդը

2014-էն Ի Վեր Սուրիոյ Եւ Իրաքի Մէջ Սպաննուած Են 300 Ազրպէյճանցի Ժիհատականներ

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?