Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայերը Հիւսիսային Կովկասում

Սեպտեմբեր 8, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ՍԵՐԳԷՅ ՊՐՈՒՏԵԱՆ
Թիֆլիսի պետական համալսարանի
Կովկասագիտութեան բաժնի մագիստրոս,

Tigran-Mets_9-08-15Հիւսիսային Կովկասում հայերի յայտնուելու ճշգրիտ ժամանակաշրջանը յայտնի չէ, սակայն Ք.Ա. Ա. դարից կան վկայութիւններ այստեղ ապրող հայերի մասին: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ սկսուեցին Տիգրան Մեծի (Ք. Ա. 95-55 թթ.) արշաւանքները: Այսուհանդերձ, այս տարածքները չնուաճուեցին Տիգրան Մեծի կողմից, սակայն այնտեղ հաստատուեցին հայկական բազմահազար զօրքեր, որոնք ենթարկւում էին Տիգրան Մեծի դաշնակից Միհրդատ Եւպատորին: Նրա տիրապետութեան տակ էին Սեւ ծովի հիւսիս-արեւելեան շրջանները` ներառեալ Խրիմը, Ռոստովի եւ Քրասնոտարի շրջանի ներկայ տարածքները:

Հայերի յետագայ բնակեցումը Հիւսիսային Կովկասում տեղի է ունեցել վաղ միջնադարում` կապուած քրիստոնէութեան տարածման հետ: Հայ քարոզիչները ձգտում էին քրիստոնէութիւն քարոզել Մեծ Հայքին յարակից տարածքներում բնակուող հեթանոսների շրջանում: Այդ ժամանակ Ռուսաստանի ներկայիս հարաւային շրջաններում տարածուած էր ալանների թագաւորութիւնը, որի բնակչութեան մեծամասնութիւնը իրանալեզու ալաններն էին` ներկայիս օսեթների նախնիները:

Հիւսիսային Կովկաս հայերի նոր զանգուածային հոսքը սկսւում է ԺԱ.-ԺԳ. դարերում` կապուած թուրքական արշաւանքների եւ Անի մայրաքաղաքի անկման հետ: ԺԴ. դարում միայն Քուպանի շրջանում գոյութիւն ունէր 11 հայկական գիւղական աւան, որոնց բնակիչները յետագայում ստեղծեցին ներկայիս Քրասնոտարի երկրամասում գտնուող Արմաւիր քաղաքը (1839 թ.):

Հայերի նոր ներհոսքը դէպի Հիւսիսային Կովկաս սկսուեց ԺԹ. դարի վերջում եւ Ի. դարի սկզբում, երբ Օսմանեան կայսրութիւնում իրականացուեց հայերի ցեղասպանութիւնը: Տրապիզոնի վիլայեթի գրեթէ ողջ փրկուած հայերը տեղափոխուեցին Հիւսիսային Կովկասի սեւծովեան շրջաններ: Նրանք բնակութիւն հաստատեցին նախկին ադիգո-չերքեզական գիւղերում, որոնց բնակիչները` յատկապէս շապսուգներն ու ուբիխները տեղափոխուեցին Օսմանեան կայսրութեան նախկին հայաբնակ շրջաններ: Հայերի մի զանգուած էլ տեղափոխուեց Եդեսիայից` բնակութիւն հաստատելով Սթաւրոփոլում գտնուող Քուրսքի շրջանում եւ այստեղ հիմնադրելով Եդեսիա բնակավայրը:

Սթաւրոփոլում հայերը հաստատուել են դեռեւս 1808-1809թթ.-ին Նոր Նախիջեւանից (ներկայիս Տոնի Ռոսթով), որտեղից Սթաւրոփոլ տեղափոխուեցին մօտ 50 ընտանիք: Այստեղ ստեղծուեց հայկական թաղամաս, որը ներկայումս կոչւում է Շահումեանի փողոց: Սրա արդիւնքում տեղի հայերը ստանում են չերքեզահայեր անուանումը, քանի որ բնակւում էին չերքեզների շրջանում եւ սերտ կապեր ունէին վերջիններիս հետ: Չերքեզները մեծ ազդեցութիւն են ունեցել տեղի հայերի մշակոյթի ձեւաւորման հարցում` ազդելով նաեւ վերջիններիս բարբառի ձեւաւորման վրայ:

ԺԹ. դարի երկրորդ կէսին չերքեզահայերի ընդհանուր թիւը կազմում էր 3000-ից 4000: Նրանց թուի աճի հետ է կապուած հանգամանքը, որ ԺԹ. դարի վերջին Արմաւիրը դարձաւ Հիւսիսային Կովկասի կարեւորագոյն արդիւնաբերական եւ առեւտրային կենտրոններից մէկը: Այստեղ 1847 թուականին բացուեց տարածաշրջանում առաջին հայկական արական դպրոցը, իսկ 1871 թուականին բացուեցին եւս երկու` արական եւ իգական դպրոց:

Հիւսիսային Կովկասում հայերի բնակեցման արդիւնքում Սթաւրոփոլի եւ Քրասնոտարի երկրամասերում Ի. դարի առաջին կէսին հայերի թիւը կազմում էր մօտ 150 հազար, իսկ Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ նրանց թիւը հասաւ 400 հազարի: 2010 թուականի տուեալներով այստեղ հայերի թիւը գնահատւում էր 600 հազար, որը արհեստականօրէն նուազեցուած է: Հայկական աղբիւրների տեղեկութիւններով, նրանց թիւը անցնում է մէկ միլիոնից:

Հայկական մեծ համայնք կայ նաեւ ներկայիս Տաղստանի տարածքում, որտեղ հայերը հաստատուել են դեռեւս Դ. դարից: Այստեղ է նահատակուել Գրիգոր Լուսաւորչի թոռը` Սուրբ Գրիգորիոսը, ով քրիստոնէութիւն էր քարոզում Իպերիայում եւ կովկասեան Ալպանիայում:

680-885թթ-ին Տաղստանի մաս հանդիսացող Դերբենդը մտնում էր Հայկական էմիրութեան կազմի մէջ, որի արդիւնքում եւս բազմաթիւ հայ առեւտրականներ տեղափոխուեցին Տաղստան:

ԺԷ.-ԺԸ. դարերում էլ բազմաթիւ հայեր լքում են պարսկական տիրապետութեան տակ գտնուող Դաշտային Ղարաբաղը եւ հաստատւում ինչպէս Սթաւրոփոլում եւ Չեչնիայում, այնպէս էլ Տաղստանում` ստեղծելով Քիզլեարի մօտակայքում գտնուող Ղարաբաղլի գիւղը եւ Սուրբ Խաչ քաղաքը, որը ներկայումս կոչւում է Պուտիոնվսք:

Տաղստանի հայ բնակչութիւնը առանձնանում է կրօնական պատկանելիութեամբ: Տաղստանի հայերը համարւում են ինչպէս առաքելական, այնպէս էլ ուղղափառ եւ կաթողիկէ եկեղեցիների հետեւորդներ: Առաքելական եկեղեցու հետեւորդներ համարւում են հիմնականում Հայաստանից ոչ վաղ անցեալում տեղափոխուածները, իսկ առաւել հին ժամանակներում Տաղստանում բնակութիւն հաստատած հայերը կաթողիկէներ կամ ուղղափառ եկեղեցու հետեւորդներ են:

Դրա հիմնական պատճառներից մէկն էլ այն է, որ տարածաշրջանում քիչ են հայկական եկեղեցիները, թերեւս կարելի է առանձնացնել միայն Նիւկտիում գտնուող Սուրբ Գրիգորիոս եպիսկոպոսի վանքը, որը վերջերս է նորոգուել հայ համայնքի միջոցներով: Իսկ ահա ԺԹ. դարում կառուցուած Սուրբ Պօղոս-Պետրոս հայկական եկեղեցին վերածուել է առեւտրի տան: Մէկ այլ հայկական եկեղեցի էլ` Դերբենդում գտնուող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, գործում է որպէս պատմութեան թանգարան: Արդիւնքում հայերը բաւարար տեղեկութիւններ չեն ստանում Հայ Առաքելական եկեղեցու առանձնայատկութիւնների մասին եւ հետզհետէ հեռանում են եկեղեցուց:

Հայկական մեծ համայնք կայ նաեւ Հիւսիսային Օսեթիայում: Ինքնավար այս հանրապետութիւնում օսեթներից եւ ռուսներից յետոյ երրորդ մեծաքանակ ազգային խումբը կազմում են հայերը, որոնց թիւը անցնում է 17.000-ից: Այստեղ առաջին հայկական եկեղեցին հիմնադրուել է 1843 թուականին Վլատիքաւքազի մօտակայքում: Այն համարւում է Հիւսիսային Կովկասի ամենահին հայկական եկեղեցին: 1897 թուականին Վլատիքաւքազում սկսուեց մէկ այլ հայկական եկեղեցու շինարարութիւնը: Այն բացուեց 1902-ին` կոչուելով Սուրբ Գրիգոր Լուսաւորչի անունով: Արեւելեան Հայաստանի  Ռուսաստանի  կազմի մէջ մտնելուց յետոյ, արդէն ԺԹ. դարի վերջին, Վլատիքաւքազի հայ բնակչութիւնը կազմում էր 1700 մարդ: Ա.  Համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանեան կայսրութիւնից այստեղ են տեղափոխւում եւս 6600 հայեր, որոնց մեծ օգնութիւն էին ցուցաբերում յատկապէս Վլատիքաւքազի հայ համայնքի ներկայացուցիչները:

Հայկական մեծ համայնք կայ նաեւ Աբխազիայում: Հայերը Աբխազիայում հաստատուել են հիմնականում ԺԹ. դարի վերջին եւ Ի. դարի սկզբին: Հայկական համայնքը Աբխազիայում կազմաւորուեց 1866 թուականի աբխազների ապստամբութիւնից,  1877-1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմից, նաեւ Հիւսիսային Կովկասում Շամիլի հակառուսական ապստամբութիւնից յետոյ, երբ բազմաթիւ աբխազներ, ուտիններ եւ չերքեզներ բռնագաղթուեցին Թուրքիա: Սրանից շատ չանցած` Հայոց ցեղասպանութեան արդիւնքում բազմաթիւ հայեր, յատկապէս Համշենից, գաղթեցին Աբխազիա:

Հայերի թիւը Աբխազիայում ներկայումս հասնում է  45 հազարի: Հայերը կազմում են Սոխում շրջանի բնակչութեան բացարձակ մեծամասնութիւնը: Խորհրդային Միութեան փլուզումից յետոյ Աբխազա-վրացական պատերազմների պատճառով տեղի հայերի թիւը երկու անգամ կրճատուեց: Նրանք տեղափոխուեցին հիմնականում Ռուսաստան կամ Հայաստան: Հարկ է նշել նաեւ, որ աբխազահայերի մօտ հանդիպում են հիմնականում ներքին ամուսնութիւններ, որը կազմում է մօտ 95 առ հարիւր, որն էլ նպաստել է համայնքի պահպանմանը:

Ներկայումս Հիւսիսային Կովկասում տեղի է ունենում հայերի ազգային եւ մշակութային վերածնունդ:

Վերանում են խօսակցական եւ բարբառային տարբերութիւնները, նմանւում են ծիսական իւրայատկութիւնները, որը նպաստում է ենթազգային սահմանների վերացմանը: Այս ամէնի հետ մէկտեղ նկատւում է ռուսական, ուքրանական եւ ադիգէական մշակութային ազդեցութիւն:

Այսուհանդերձ, Հայ Առաքելական եկեղեցու եւ հայկական մշակութային կենտրոնների աշխուժ գործունէութեան արդիւնքում համայնքը շարունակում է պահպանել իր մշակութային, ազգային առանձնայատկութիւններն ու կապը հայրենիքի հետ:

«ՏԻՓԼՈՄԱԹ»

Նախորդը

«Ինչպէ՞ս Եմ Ես Մկրտուել».

Յաջորդը

«Իսլամական Պետութիւնը» Եւ Կովկասը

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?