«Ազդակ»-ի էջերով պարբերաբար պիտի հրապարակուին Ռոլանդ Շառոյեանի անտիպ ժողովածուէն պատառիկներ:
«ԽՄԲ.»
Երբ առաջին անգամ մտածեցի մահուան մասին,
Թոռնիկս վազեց, հասաւ ինձ, ճչաց ու թռաւ գիրկս-
Նա տեսիլքը հեռացրեց ինձանից:
Երբ երկրորդ անգամ մտածեցի մահուան մասին`
Որոշեցի մեծ թոռանս հարցնել, արդեօ՞ք
Սիրած աղջիկ ունի նա – այս օրերին –
Այսպէս սեւ լոյսը չքուեց սպիտակ թղթից:
Երբ երրորդ անգամ մտածեցի մահուան մասին –
Երազում Գաբրիէլ հրեշտակը էկաւ շրջայցի –
Ասաւ, Ռոլանդ, մի աշխարհ գործ ես գլխիդ կուտակել –
Խելռած պառկել ի՞նչ ես մտածում,
Թափ տուր քեզ, իշխա՛ն, բնիկ սասունցի.
Դու ծնուած օրից երկու բոյն ունես`
Ծիծեռնակներն են օրէցոր հիւսել,
Թէ՛ երկրի վրայ եւ թէ՛ երկնքի:
ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԵԱՆ