«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, 2015-2016 տարեշրջանի փլէյ-օֆի մրցումներուն վիճակաձգութեան արդիւնքներուն լոյսին տակ, որ տեղի ունեցաւ երէկ` Նիոնի մէջ (Զուիցերիա), Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեանի կազմը` Պորուսիա Տորթմունտ, իր դէմ պիտի ունենայ նորվեկիական Օտտ խումբը:
Հայաստանի ֆութպոլի հաւաքականին մէկ այլ միջնապահին` Արթուր Եդիգարեանի խումբը` Տինամօ Մինսք, պիտի մրցի աւստրիական Ռետ Պուլի դէմ:
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 20 օգոստոսին, իսկ դարձի մրցումները` 27 օգոստոսին: