Երկուշաբթի, 3 օգոստոսէն սկսեալ, Հայաստանի եւ Արցախի մէջ տեղի կ՛ունենան համահայկական 6-րդ խաղերը:
Երէկ իր հրապարակած մէկ լուրին մէջ, ArmSport.am հայկական լրատու գործակալութիւնը կը յայտնէ, որ արդէն իսկ 3 օրերու ընթացքին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքներուն հիմամբ, Երեւանի խումբը բաւական հանգիստ ձեւով բազմած է պարագլուխի դիրքին վրայ` իր տրամադրութեան տակ ունենալով 20 ոսկի, 15 արծաթ եւ 15 պրոնզ մետալներ:
Երեւանցիներուն ամէնէն մօտիկ մրցակիցներն են Գիւմրի եւ Թիֆլիս, որոնք ունին 4-ական ոսկի:
Ստորեւ կու տանք 3-րդ օրուան Լիբանանի խումբերուն մրցումներուն արդիւնքները.
| ՓԻՆԿ ՓՈՆԿ | |
| Պէյրութ (աղջիկներ) – Մոսկուա | 2-3 |
| Պուրճ Համուտ (տղաք) – Մոսկուա | 0-3 |
| Պուրճ Համուտ (տղաք) – Անթիլիաս | 3-1 |
| Պուրճ Համուտ (տղաք) – Թիֆլիս | 3-2 |
| Անթիլիաս (տղաք) – Երեւան | 0-3 |
| ՊԱՍՔԵԹՊՈԼ | |
| Սպահան (տղաք) – Պուրճ Համուտ | 52-67 |
| Անթիլիաս (տղաք) – Վիեննա | 71-59 |
| Այնճար (աղջիկներ) – Լոս Անճելըս | 14-102 |
| Սպահան (աղջիկներ) – Անթիլիաս | 64-74 |
| ՖՈՒԹՍԱԼ | |
| Դիլիջան – Պուրճ Համուտ | 1-7 |
| Այնճար – Փառնաուլ | 2-5 |
| Գիւմրի – Անթիլիաս | 6-2 |
Նշենք, որ մետալներու դասաւորման ընդհանուր պատկերը (ըստ ArmSport.am-ի), 6 օգոստոսի դրութեամբ հետեւեալն է.
| ՈՍԿԻ | ԱՐԾԱԹ | ՊՐՈՆԶ | ԳՈՒՄԱՐ | |
| Երեւան | 20 | 15 | 15 | 50 |
| Գիւմրի | 4 | 5 | 11 | 20 |
| Թիֆլիս | 4 | 1 | 0 | 5 |
| Նիկոսիա | 2 | 4 | 1 | 7 |
| Վանաձոր | 2 | 3 | 2 | 7 |
| Քիեւ | 2 | 1 | 0 | 3 |
| Արմաւիր | 1 | 1 | 1 | 3 |
| Ախալցխա | 1 | 1 | 0 | 2 |
| Հրազդան | 1 | 0 | 1 | 2 |
| Փառնաուլ | 1 | 2 | 0 | 3 |
| Պէյրութ | 1 | 0 | 0 | 1 |
| Պուրճ Համուտ | 1 | 0 | 0 | 1 |
| Մցխեթ | 1 | 0 | 0 | 1 |
| Թեհրան | 0 | 7 | 1 | 8 |
| Ստեփանակերտ | 0 | 1 | 2 | 3 |
| Մարտունի | 0 | 1 | 0 | 1 |
| Աբովեան | 0 | 1 | 1 | 2 |
| Լուկանօ | 0 | 0 | 1 | 1 |
| Հալէպ | 0 | 0 | 1 | 1 |
| Քեսապ | 0 | 0 | 1 | 1 |
| Կապան | 0 | 0 | 1 | 1 |
| Տաուշ | 0 | 0 | 1 | 1 |


