Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Թուրք Զինուորականները Տատիս Ու Քոյրերին Բռնի Տարել Են Մարագը Եւ Կրակի Տուել. Յասմիկ Կանայեանի Պատմութիւնը 1905 Թ. Իգդիր

Օգոստոս 7, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

hasmik-kanayan_8-06-15-f

Գայեանէ Մանուկեանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր տատի` Յասմիկ Յակոբի Կանայեանի պատմութիւնը: Նա ծնուել է Իգդիրում` Կանայեանների գերդաստանում, մեծ զօրավար Դրաստամատ Կանայեանի (Դրօ) հօրեղբօր որդու` Յակոբի ընտանիքում: Թուրք զինուորականները նրան ու քոյրերին բռնի տարել են մարագը եւ կրակի տուել: Բարեբախտաբար Դրոյի ուղարկած կամաւորները ժամանակին օգնութեան են հասել ու փրկել նրանց:

«Տատիկս` Յասմիկ Կանայեանը, մահացաւ 1998-ի ապրիլի լոյս 24-ի գիշերը` երեք նուիրական երազանք շուրթերին` այցելել 7 քոյրերից` Ցեղասպանութեան ճիրաններից միակ փրկուած Հեղինէի, կաղզուանցի ամուսնու` Վաղինակի շիրիմներին եւ ամբողջ կեանքի ամենաբաղձալի երազանքը` գնալ սիրելի ծննդավայր Իգդիրը, որից բռնի հեռացել էր` 10 տարեկանը չբոլորած:

Իր կեանքի յուշագրութիւնը Յասմիկ Կանայեանը կառուցել էր բացառապէս իր ընդհատուած մանկութեան յուշերից… Ծնուել էր Իգդիրում` Կանայեանների գերդաստանում, մեծ զօրավար Դրաստամատ Կանայեանի հօրեղբօր որդու` Յակոբի ընտանիքում: Մանկութիւնն ընդհատւում է, երբ թուրք զինուորականները նրան ու քոյրերին բռնի տանում են մարագը եւ կրակի տալիս: Բարեբախտաբար Դրոյի կողմից ուղարկուած կամաւորները ժամանակին օգնութեան են հասնում, եւ տատիկս փրկւում է: Յասմիկ տատիկը երկար լռում էր այս դէպքը վերապատմելիս, կարծես կրկին լսում էր ողբի ձայները հրդեհի ժամանակ…

Այնուհետեւ, շարունակելով պատմութիւնը` նշում էր, որ երբ որոշ ժամանակ անց ստիպուած անցել էին դեռեւս ծխացող գոմի կողքով, գետնին նկատելի էին կանանց դիերի մնացորդներ` ածխացած մասեր ու ոսկորներ: Մարագ էր բռնի քշուել նաեւ տատիկիս մայրը` Իսկուհին, որը, գուցէ վախից ու տեսած սարսափներից, օրեր անց մահացաւ վաղաժամ ծննդաբերութեան ժամանակ:

CItwFGyYvoFXIpJ3aFwAEmXH83

Իգդիրի մասին խօսում էր անյագ կարօտով եւ գուրգուրանքով: Հպարտութեամբ էր նշում, որ յաճախել է Իգդիրի իգական վարժարան, ապա փորձում էր նկարագրել քաղաքի երեք եկեղեցիները, որոնց պատերի ներքոյ ապաստան էին փնտռում հայ գաղթականները: Յիշում էր, որ գաղթականները` սովամահ, ամէն տեղ եւ իւրաքանչիւր փողոցում էին, իսկ ինքը քոյրերի հետ հաց եւ ջուր էր տանում յատկապէս ալաշկերտցի գաղթականներին: Դառնութեամբ յիշում էր, որ Շողակաթ քոյրը, խեղճ եւ հիւանդ գաղթականներից վարակուելով, հիւանդացել ու վախճանուել է իր ձեռքերին:

Թաքուն հպարտութեամբ, սակայն  յոյժ գաղտնի բոլորիս տեղեկացնում էր, որ Դրոն իր հօրեղբայրն է, եւ որ իր հայրը` Յակոբը, մի առաւօտ, աղջիկներին սեղմելով գրկում,  գնում է Իգդիր-Մաւա գիւղը` զօրագրուելու կամաւորական շարժմանը: Տատիկս ասում էր, որ Իգդիրի շրջակայքում երեք թուրքական գիւղ, միանալով Մասիսի շուրջ ծուարած քրտերին, Իգդիրի եւ շրջակայ բնակավայրերի բնակիչներին ու այնտեղ ապաստան գտած գաղթականներին յաճախ էին կողոպտում, թալանում եւ բռնաճնշում: Տատիկիս հայրը` Յակոբը, լսելով, որ հօրեղբօր որդին` Դրոն, նշանակուել է զինուորական նախարար եւ կարգադրել մաքրել այդ գիւղերը, միանալով հայկական կամաւորական գնդերին, գնում է Արաբկիրլու գիւղը, որտեղ թուրքերն անխնայ կոտորել էին հայերին եւ տիրացել նրանց ունեցուածքին: Գիւղն ազատագրելուց յետոյ հայրը վերադարձել է տուն վիրաւոր եւ մի քանի օրից վախճանուել: Մնալով խորթ մօր խնամքի տակ` Կանայեան քոյրերը շարունակում են օգնել գաղթականներին եւ վիրաւորներին, որոնց տեղաւորել էին Դրոյի հօր` հիւանդանոց դարձած տանը:

Իգդիր, այս ծառի տակ իգդիրցի տատիկիս՝ Յասմիկ Կանայեանի, ով մարեց կրկին իգդիրը տեսնելու անմեռ երազով, գերեզմանից բերուած մի բուռ հողը լցրեցի՝ յոյս ունենալով, թէ այսպիսով վերընձիւղուեց իր մայր հողին... Գ.Մ.
Իգդիր, այս ծառի տակ իգդիրցի տատիկիս՝ Յասմիկ Կանայեանի, ով մարեց կրկին իգդիրը տեսնելու անմեռ երազով, գերեզմանից բերուած մի բուռ հողը լցրեցի՝ յոյս ունենալով, թէ այսպիսով վերընձիւղուեց իր մայր հողին…
Գ.Մ.

Յասմիկ տատիկը նշում էր, որ երկու անգամ են բռնել գաղթի ճամբան. երբ վերադարձել էին Իգդիր, տեսել էին, որ քաղաքը վերածուել է գերեզմանոցի, իսկ բոլոր հայերի տները թալանուած են: Թուրք հարեւանները ճարպկօրէն սողոսկել էին նաեւ իրենց տուն եւ տարել ամէն ինչ, նոյնիսկ հարեւան թրքուհին հագել էր հանգուցեալ մօր հագուստները:

Յասմիկ տատիկը ցաւով յիշում էր, որ թրքուհի հարեւանուհիները լցուել էին իրենց տուն ու բացայայտ մատնացոյց էին անում, թէ ով ինչ է ուզում վերցնել: Տատիկի մեծ քրոջ ձեռքին մօրից յիշատակ մնացած մատանի է եղել: Հարեւան թրքուհին, որ իր բարեկամուհու հետ եկել էր տան ունեցուածքը թալանելու, նկատում է մատանին եւ պահանջում իրեն տալ: Տատիկիս քոյրն ընդդիմանում է, այդ ժամանակ թրքուհիներից մէկը դանակով յարձակւում է, որպէսզի մատը կտրելով` տիրանայ մատանուն: Այդ ժամանակ տատիկիս քոյրերից մէկը, որ այդ ժամանակ թրքուհիների թիկունքում է կանգնած եղել, ծանր իրով հարուածում է երկուսին էլ, որից յետոյ փախչում են տնից` յաւերժ լքելով հայրենի օճախը:

Խառնուելով տարագիր գաղթականներին` քոյրերը, չիմանալով, թէ որ կողմ են փախչում, կորցնում են միմեանց: Յասմիկն աւագ քրոջ` Հրանուշի հետ միանում է որբուկների մի խմբի` ճանապարհին տեսնելով ծերունիների եւ մանկահասակ տղաների մերկանդամ դիակների կոյտ, որտեղ երեխաներից շատեր իրենց ծնողներին կամ եղբայրներին են փորձել գտնել: Սակայն նրանց հետապնդող թուրքական եւ քրտական վոհմակը որբուկներին քշում է հարեւան մի բնակավայր, որտեղ նրանց բաժանում են առանձին խմբերի ու մտցնում մարագներ: Մի քուրտ, հրապուրուելով տատիկիս քրոջ` Հրանուշի գեղեցկութեամբ, առաջարկում է ամուսնանալ, սակայն պատասխանի փոխարէն հայհոյանք ստանալով` կրակում է տատիկիս քրոջ սրտին:

Սպաննուած քրոջը տեսնելով` տատիկս կորցնում է գիտակցութիւնը, ինչն էլ նրան փրկում է: Ուշքի է գալիս այրուող մարագներից եկող մարդկային սոսկալի ճիչերից եւ մի կերպ հասնում Արաքս գետը, որը վարարած էր, բայց խելակորոյս տարագիր գաղթականները փորձում էին անցնել այն: Մի կերպ հասնում է Երեւան, եւ մի օր շուկայում իգդիրցի հարեւաններից մէկը ճանաչելով նրան` բերում է արդէն Երեւանում հաստատուած ազգականների մօտ:

Տատիկս` Յասմիկ Կանայեանը, վառ պահելով իր ընտանիքի յիշատակը, մորմոքուելով հայրենի Իգդիր քաղաքի կարօտից, բարձի տակ «Նարեկ» էր պահում` յաճախ կարդալով հետեւեալ տողերը.

… Թող չպատահի ինձ յանկարծ` երկնել, սակայն չծնել,
Ողբալ` չարտասուել, խորհել` չհառաչել,
Ամպել` չանձրեւել, գնալ` չհասնել,
Քեզ ձայն տալ, եւ դու ձայնս չլսես,
Պաղատել, սակայն անտեսուած մնալ,
Կողկողել, սակայն դու չողորմես,
Աղաչել քեզ, սակայն չշահել ոչինչ,
Զոհեր մատուցել, բայց չճենճերել,
Քեզ տեսնել, սակայն ձեռնունայն դուրս գալ…»

Նախորդը

Շահան Շահնուր (1903-1974). Հայրենի Հողէն Արմատախիլ Եղած Հայուն Նահանջի Երգը Անմահացնող Տաղանդը

Յաջորդը

Ծանօթանանք Լիբանանի Ազգային Առաջնորդանի Ժողովներուն Բաժանմունքներուն Եւ Գործունէութեան. Ուսումնական Խորհուրդ

RelatedPosts

Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Թարգմանչաց Տօնին Առիթով

Հոկտեմբեր 15, 2025
Արցախեան Պայքարի 30՞, Թէ 100-ամեակ
Անդրադարձ

Մեր Ոտքերի Տակի Հողն Է Երերում, Իսկ Մենք Դեռ Պարում Ենք

Հոկտեմբեր 15, 2025
Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Կառավարութիւնը Աւելի Արցախամէտ Է, Քան` Հայաստանի Վարչապետը

Հոկտեմբեր 14, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?