Երէկ` երեքշաբթի, 14 յուլիսին, Հարաւային Քորէայի Կունակժու քաղաքին մէջ աւարտեցան Եունիվերսիատ -2015-ի ամառնային խաղերը:
Այս խաղերուն իր մասնակցութիւնը բերաւ նաեւ Հայաստան` 12 մարզիկներով, որոնք մասնակցեցան 6 մարզաձեւերու:
Հայաստանի համար միակ մետալը ապահովեց աթլեթ Արթուր Թովմասեան, որ ոսկի մետալի տիրացաւ օղակներու մրցումին:
Մետալներու դասաւորման մէջ Հայաստան բաժնեց 39-42-րդ դիրքը:
Ախոյեան հանդիսացաւ Հարաւային Քորէա, որուն մարզիկները տիրացան 47 ոսկի մետալի:
Անոր ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը գրաւեցին Ռուսիա եւ Չինաստան:
Ստորեւ` մետալներուն պատկերը:
ոսկի | արծաթ | պրոնզ | գումար | |
1.- Հարաւային Քորէա | 47 | 32 | 29 | 108 |
2.- Ռուսիա | 34 | 39 | 49 | 122 |
3.- Չինաստան | 34 | 22 | 16 | 72 |
4.- Ճափոն | 25 | 25 | 35 | 85 |
5.- Միացեալ Նահանգներ | 20 | 15 | 19 | 54 |