Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մերձաւոր Արեւելքում Թուրք-Իրանական Մրցակցութեան Շուրջ ( Բ. Մաս )

Յուլիս 8, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

7-08-15_turk-iranԹուրք-իրանական տարածաշրջանային մրցակցութեան հետ կապուած` պէտք է նկատել, որ տնտեսական եւ տարանցիկ առումով Թուրքիան աւելի շատ է կախուած Իրանից. Իրանն ունի քարիւղի եւ կազի հարուստ պաշարներ, ինչը չես ասի Թուրքիայի մասին: Իրանը Թուրքիայի երկրորդ խոշոր կազամատակարար երկիրն է Ռուսաստանից յետոյ եւ տարեկան մատակարարում է 10 միլիառ խորանարդ մեթր կազ: Նոյն իրավիճակն է տիրում քարիւղի հարցում. թէեւ տարիներ առաջ Իրանը Թուրքիայի թիւ մէկ քարիւղամատակարարն էր` 51 առ հարիւր, այնուամենայնիւ, Իրանի դէմ տնտեսական պատժամիջոցների սահմանումից յետոյ այդ ցուցանիշը նուազել է մինչեւ 28.5 առ հարիւր եւ Իրանը յայտնուել է երկրորդ տեղում: Թուրքիայի թիւ մէկ քարիւղամատակարարն այժմ Իրաքն է` 32 առ հարիւր:

Ինչպէս երեւաց վերոնշեալից, ցամաքային ճանապարհով առեւտուր անելիս Թուրքիան աւելի մեծ կախուածութեան մէջ է Իրանից. Իրանի տարածքով տարանցումը Թուրքիայի համար շատ աւելի կարեւոր է, քան` Թուրքիայի տարածքով Իրանի տարանցումը: Միւս կողմից` Թուրքիան ցանկանում է շտկել իրավիճակը եւ վերջին տարիներին շարունակ խոչընդոտներ է ստեղծում Իրանի առջեւ, որպէսզի իրանական կազը Եւրոպա հասցուի միմիայն իր տարածքով, ինչը երկրին կ՛ապահովի յաւելեալ եկամուտներ եւ կը նպաստի Թուրքիայի ուժանիւթային միջանցքի դերի զարգացմանը: Դեռեւս 2011թ. յուլիսի 25-ին Իրանը, Իրաքը եւ Սիրիան յուշագիր ստորագրեցին իրանական հարաւային Փարս կազային հանքավայրի կազը Եւրոպային մատակարարելու համար կազատարի կառուցման շուրջ: Այս «շիական կազատարը» պէտք է իրանական կազն Իրաքի, Սիրիայի եւ Լիբանանի տարածքով հասցնէր Միջերկրական ծով, իսկ այնտեղից էլ` Եւրոպա: Սակայն դրանից յետոյ Թուրքիան սկսեց գործուն աջակցութիւն ցուցաբերել Սիրիայում (ինչպէս նաեւ Իրաքում) գործող սիւննի զինեալներին, որով եւ աւելի բորբոքեց սիրիական հակամարտութիւնը` թոյլ չտալով, որ այն աւարտուի (2013թ. յունուարի վերջին Ասատը յայտարարեց, որ եթէ Թուրքիան դադարի իր սահմանով զէնք ու զինեալներ անցկացնել, ապա Սիրիայում հակամարտութիւնը երկու շաբաթ անց կ՛աւարտուի):

Թուրքիայի համար դա շատ կարեւոր է միանգամից երկու ուժանիւթային խնդիր լուծելու առումով: Նախ, Սիրիայի հակամարտային իրավիճակում անհնար է դառնում նրա տարածքով իրանական կազի տարանցումը դէպի համաշխարհային շուկաներ, եւ Իրանին մնում է ընտրել թուրքական տարբերակը` սեփական կազը Թուրքիայի տարածքով («ԹԱՆԱՓ» կազատարով) Եւրոպա արտահանելը: Միւս կողմից էլ Թուրքիան (Թաներ Եըլտըզ) շարունակ յայտարարում է, որ իրաքեան (քրտական) քարիւղը չի կարող արտահանուել Սիրիայի տարածքով, քանի որ այդ երկրում պատերազմ է: Աւելի վաղ Իրաքի կենտրոնական կառավարութիւնը չէր բացառել, որ իրաքեան քարիւղը կարող է համաշխարհային շուկայ հասցուել այլ երթուղիներով` «Իրաք-Սիրիա-Լիբանան» երթուղով, որը Թուրքիան դնում է խաղից դուրս վիճակում:

7-08-15_directionsԻնչ վերաբերում է տարածաշրջանային մրցակցութեան ժամանակ միմեանց վրայ ազդեցութեան լծակների հնարաւոր գործադրմանը, ապա այստեղ նոյնպէս պէտք է նախապատուութիւնը տալ Իրանին: Ուշագրաւ է, որ Իրանի վերաբերեալ Էրտողանի քննադատական յայտարարութիւնից ընդամէնը 5 օր անց` մարտի 31-ի առաւօտեան, լուրջ վթար գրանցուեց Թուրքիայի ուժանիւթային համակարգում, ինչի պատճառով ելեկտրականութեան մատակարարումը երկրի գրեթէ ողջ տարածքում դադարեցուեց 6-10 ժամով: Հոսանքազրկուել էր Թուրքիայի 81 նահանգներից 80-ը` բացառութեամբ Վանի նահանգի, որն ելեկտրականութիւնը ստանում է Իրանից: Թաներ Եըլտըզը դա պատճառաբանեց ուժանիւթի բաշխիչ համակարգի խափանմամբ` նշելով, որ միաժամանակ շարքից ելել է 5 ուժանիւթի բաշխիչ գիծ: Դրա հետ կապուած` հրաժարական տուեց Թուրքիայի ուժանիւթի բաշխիչ ընկերութեան («ԹԷԼԱՍ») տնօրէն Քեմալ Եըլտըրը:

Չնայած Թաներ Եըլտըզի այդ բացատրութեանը` ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան (ԺՀԿ) պատգամաւոր Ռեֆիք Էրեըլմազն ուշադրութիւն հրաւիրեց այն բանի վրայ, որ լայնածաւալ հոսանքազրկումը գրանցուել է Իրանի հետ լարուածութեան համայնապատկերին. «Իրանի հետ վերջին հակամարտութիւնը թանկ արժեցաւ Թուրքիային: Այսուհետ սպասւում են աւելի ծանր հետեւանքներ, ինչը մասնաւորապէս վերաբերում է կազային ոլորտին: Թուրքիայի վարած սխալ արտաքին քաղաքականութեան պատճառով երկիրն արագ մեկուսացւում է: Մենք վարում ենք մերձաւորարեւելեան երկրների հետ գժտուելու, թշնամանալու քաղաքականութիւն»:

Թուրքական մամուլի համաձայն, Իրանն արդէն սկսում է գործի գցել ալեւիական խաղաքարտը, ինչը չի կարող չզայրացնել Էրտողանին: 2013թ. նոյեմբերի վերջին Թուրքիայի յատուկ ծառայութիւնները ներկայացրին Կեզի զբօսայգու համար անցկացուած բողոքի միջոցառումների վերաբերեալ հետազօտութիւնը, որի համաձայն, դրանց ժամանակ ձերբակալուածների 78 առ հարիւրը ալեւիներ են: Այդ միջոցառումների մեկնարկից առաջ հաղորդուել էր, որ Պոլսում Վոսփորի նեղուցի վրայ կառուցուելիք երրորդ կամուրջը կրելու է օսմանեան սուլթան Սելիմ Ահեղի (1512-1520թթ.) անունը, որն իր ժամանակին աչքի է ընկել հազարաւոր ալեւիների սպանդի ենթարկելով:

2013թ. թուրքական մամուլը գրեց, որ Իրանը ծրագրել է «շիականացնել» Թուրքիայի ալեւիներին (որոշակի տուեալներով` 12.5 միլիոն մարդ) եւ սկսել է լայն գործունէութիւն ծաւալել այդ ուղղութեամբ` Պոլսում, Անգարայում ու Զմիւռնիայում եւ այլ վայրերում բացելով տասնեակ գրասենեակներ, հիմնադրամներ, կազմակերպութիւններ, թերթեր, ամսագրեր եւ համացանցային կայքեր, անգամ` կուսակցութիւն, որոնք զբաղուած են համապատասխան քարոզչութեամբ: Ծրագրի շրջանակներում ալեւիների երեխաները փոքր տարիքում ուղարկւում են Իրան, ուսուցում են ստանում այնտեղ եւ վերադառնում Թուրքիա: Թուրքիայի քաղաքացիների զգալի մասին սովորեցնում են մտածել Իրանի մասին եւ գործել նրա թելադրանքով: Թուրքիայում համարում են, որ այս ծրագիրը շօշափում է Թուրքիայի ազգային անվտանգութիւնը եւ աւելի մեծ սպառնալիք է ներկայացնում երկրի համար, քան ՔԱԿ-ը:

ՔԱԿ-ի հետ կապուած` հարկ է նշել, որ ներկայումս Թուրքիայում «Քրտական հարցի» կարգաւորումը գտնւում է այնպիսի փուլում, որ շատ բան կախուած է լինելու քրտերի իրաւունքները բարելաւելու վերաբերեալ Թուրքիայի իշխանութիւնների տուած խոստումները կատարելուց, գործնական քայլեր ձեռնարկելուց: Բնականաբար Իրանը շահագրգռուած է, որ ՔԱԿ-ը շարունակի իր արիւնալի գործունէութիւնը Թուրքիայում, քանի որ դա կաշկանդում է այդ երկրի ձեռքերը: Տարածաշրջանային գերտէրութեան յաւակնող Թուրքիային շարունակ յիշեցնում են, որ նա անգամ ի վիճակի չէ լուծել իր ներքին խնդիրը` ՔԱԿ: 2013թ. փետրուարին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպութեան («ՄԻԹ») նախկին ղեկավարի տեղակալ Ճեւաթ Օնեշը յայտարարեց. «Քրտական հարցի լուծման դէպքում Թուրքիան խոշոր ոստիւն կը գործի տարածաշրջանում: Ապա կարող է օրակարգ բերուել սահմանի եւ քարտէզի փոփոխութեան հարցը: Կամ էլ կը վերաձեւաւորուի տարածաշրջանը»:

Միւս կողմից` Թուրքիան կարող է փորձել խաղարկել Իրանում թիւրքալեզու բնակչութեան խաղաքարտը, ինչպէս նաեւ` նոյն ՔԱԿ-ն, սակայն դրա հաւանականութիւնը փոքր է, քանի որ նրանց վրայ Թուրքիայի ազդեցութիւնը մեծ չէ: Դեռեւս 2013թ. ապրիլին թուրք փորձագէտ Պայրամ Սինքայան յայտարարեց, որ Թուրքիայի տարածքից ՔԱԿ-ի զինեալների դուրս գալու հաւանականութիւնը չի կարող չանհանգստացնել Իրանին, քանի որ դրանից յետոյ Իրանում կարող է յայտնուել «թարմ արիւն»` յանձինս ՔԱԿ-ի  հարիւրաւոր զինուած ու փորձառու զինեալների:

7-08-15_rouha-erdoԲրիտանացի լրագրող Տէյվիտ Կարտնըրը 2013թ. սկզբին «Ֆայնէնշըլ թայմզ» թերթում գրեց, որ «Քրտական հարցի» կարգաւորումը Թուրքիայի համար քննութիւն է «տարածաշրջանային առաջնորդ» դառնալու հարցում: Նա պնդում է, որ Էրտողանը նպատակ ունի ստեղծել «թուրքական ոլորտ», որում Թուրքիայի, Իրաքի եւ Սիրիայի քրտերը թուրքերի հետ համատեղ պէտք է դիմակայեն Թեհրան-Պաղտատ-Դամասկոս «շիական առանցքին»:

Իրանը, ըստ ամենայնի, կարող է օգտագործել նաեւ ՄԻԹ-ի ղեկավար Հաքան Ֆիտանի խաղաքարտը, որի շուրջ վերջերս տարօրինակ իրադարձութիւններ կատարուեցին Թուրքիայում: Էրտողանի վստահելի մարդ համարուող Հաքան Ֆիտանը 2015թ. փետրուարին հրաժարական տուեց ՄԻԹ ղեկավարի պաշտօնից, որպէսզի կարողանայ յունիսի 7-ի խորհրդարանական ընտրութիւնների համար առաջադրուել իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) կողմից (որոշ տուեալներով` երկրի վարչապետ դառնալու եւ ՔԱԿ-ի հիմնադիր Ապտիւլլա Օճալանին տուած խոստումները կատարելու համար): Թուրքիայի վարչապետ Ահմեթ Տաւութօղլուն ընդունեց նրա հրաժարականը, սակայն Էրտողանի յայտնած խիստ դժգոհութիւնից յետոյ Ֆիտանը մարտին վերադարձաւ ՄԻԹ ղեկավարի պաշտօնին:

Թուրքական, իսրայէլեան եւ արեւմտեան զանգուածային լրատուամիջոցներում վաղուց լուրեր են շրջանառւում, որ Հաքան Ֆիտանը, որն, ի դէպ, շատ գաղտնիքների է տիրապետում Էրտողանի մասին, իրականում «Իրանի մարդն» է եւ կարող է ձեռքի տակ եղած արխիւը տրամադրել Իրանին: Միացեալ Նահանգների յատուկ ծառայութիւնների նախկին աշխատակից Էտուըրտ Սնուտընի բացայայտումները նոյնպէս վկայել են, որ Ֆիտանը կապուած է Իրանի հետ: Դրանց համաձայն, Ֆիտանն ԱԲԿ կառավարութեան եւ Միացեալ Նահանգներում բնակուող Ֆեթհուլլահ Կիւլենի միջեւ հակամարտութեան գլխաւոր պատճառներից մէկն է, ինչը բխում է Իրանի շահերից:

2013թ. հոկտեմբերին «Տը Ուաշինկթըն փոսթ» թերթի լրագրող Տէյվիտ Իկնաշիուսը գրեց, որ 2012թ. սկզբին ՄԻԹ-ն իրանական կողմին յանձնել է 10 իրանցիների անուն, որոնք Մոսատի ներկայացուցիչների հետ հանդիպել են Թուրքիայի տարածքում: Իրանը դրանով իսկ ստացել է թանկարժէք տեղեկատուութիւն, եւ արդէն 2012թ. ապրիլին հաղորդուեց Իրանում իսրայէլեան հետախուզական ցանցի բացայայտման մասին. մահապատժի ենթարկուեց Իսրայէլի 15 գործակալ: Իգնաշիուսի կարծիքով, հէնց ՄԻԹ դաւաճանութիւնն է պատճառ դարձել, որ Իսրայէլի վարչապետ Պենիամին Նեթանիահուն հրաժարուել է Անգարայից ներողութիւն խնդրել «Մաւի Մարմարայ»-ի միջադէպի համար: Այստեղ պէտք է յիշել, թէ ինչպէս Իսրայէլն արձագանգեց 2010թ. մայիսի 25-ին ՄԻԹ-ի ղեկավարի պաշտօնում Հաքան Ֆիտանի նշանակմանը: Իսրայէլի պաշտպանութեան նախարար Էհուտ Պարաքը յայտարարեց, որ Ֆիտանն աջակցում է իրանական վարչակարգին եւ իսրայէլեան բանակի մասին գաղտնի տեղեկութիւնները կարող է փոխանցել Իրանին: Կան Իրանի օգտին Ֆիտանի գործունէութեան մասին բազմաթիւ այլ հրապարակումներ, որոնք առնչւում են Իրանի միջուկային ծրագրին, «Հըզպալլա»-ի համար զէնքի մատակարարումներ կազմակերպելուն եւ այլն:

Եւ վերջապէս, որոշ տուեալներով, Հաքան Ֆիտանը, որը լաւ տիրապետում է քրտերէնին, ծագումով քիւրտ է: Թուրքական մամուլի համաձայն` հէնց Հաքան Ֆիտանն է 2011թ. զգուշացրել ՔԱԿ ռազմական թեւի առաջնորդ Մուրատ Քարայըլանին, որ թուրքական բանակը նրա դէմ պատրաստում է օդային գործողութիւն, ինչից յետոյ Քարայըլանն ապաստան է գտել Իրանում: Ֆիտանին պատասխանատու են համարում նաեւ 2011թ. յուլիսի 15-ին Տիգրանակերտի նահանգի Սիլուանի շրջանում 13 թուրք զինծառայողի զոհուելու համար: Ֆիտանը նախապէս տեղեակ է եղել ՔԱԿ-ի ծրագրած յարձակման մասին, սակայն այդ մասին չի յայտնել ոստիկան-զօրքերին: Համարւում է, որ Հաքան Ֆիտանն Էրտողանի համար դարձել է մեծ գլխացաւանք եւ յունիսի 7-ի ընտրութիւններից յետոյ պաշտօնանկ է արուելու:

Այսպիսով, Թուրքիայի եւ Իրանի տարածաշրջանային հետագայ աշխուժութեան առումով կարեւոր դեր է ունենալու երկու գործօն. Թուրքիայի վրայ կարող է դրական ազդեցութիւն ունենալ «Քրտական հարցի» կարգաւորումը, իսկ Իրանի վրայ` իր միջուկային ծրագրի խնդրի կարգաւորումը: Սակայն այստեղ էլ պէտք է նախապատուութիւնը տալ Իրանին, որի համար միջուկային գործարքը բացում է շատ աւելի մեծ հնարաւորութիւններ, քան` Թուրքիայի համար «Քրտական հարցի» կարգաւորումը: Այն ակնառու կը դարձնի, որ իրականում Իրանն ու Թուրքիան իրենց ներուժով քաշային տարբեր կարգերի խաղացողներ են տարածաշրջանում: Անգամ ռազմական ոլորտին առնչուող շատ հարցերում (հրթիռաշինութիւն, տիեզերական ծրագրեր, հնարաւոր միջուկային ռազմական բաղադրիչով ծրագիր) Թուրքիան ընդօրինակում է Իրանին` փորձելով շատ յետ չմնալ նրանից:

Թուրք վերլուծաբան Իսմեթ Օզկիւլի կարծիքով,  քարիւղի համաշխարհային պաշարների 10 առ հարիւրին (4-րդ տեղ) եւ կազի համաշխարհային պաշարների 20 առ հարիւրին (2-րդ տեղ) տիրապետող Իրանը պատժամիջոցների վերացման դէպքում տնտեսական խոշոր թռիչք կը գործի եւ կը վերածուի «ասիական նոր վագրի»: Մինչդեռ Թուրքիայի հեռանկարի դէպքում նմանատիպ կանխատեսումներ չկան:

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թուրքագէտ

«Նորավանք»

( Վերջ )

Նախորդը

Հայրենի Կեանք

Յաջորդը

Ինչպէ՞ս Ազրպէյճանն Ու Անոր Լիպիիստները Ապակողմնորոշման Կ՛ենթարկեն Միացեալ Նահանգներու Քոնկրեսը

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?