Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ակնարկ. Նոր Հեռանկարների Պարտադրանքը

Յունիս 30, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆ

Այս օրերին հայաստանաբնակ եւ ոչ միայն հայաստանաբնակ հայութիւնը ակնդետ հետեւում է Երեւանի կենտրոնում տեղի ունեցող բողոքի գործողութիւնների ընթացքին: Բնականաբար իւրաքանչիւր ոք ցանկանում է հասկանալ, թէ զարգացումները մինչեւ ո՛ւր կը հասնեն եւ ինչպիսի հանգուցալուծում կը ստանայ քաղաքացիական այս առճակատումը: Բոլորի գլխում էլ երեւի պտտւում են հնարաւոր դիպաշարներ, բայց թւում է թէ չկայ ոեւէ մէկը, այդ թւում ցուցարարների կամ իշխանական ճամբարից, ով յստակ պատկերացնում է, թէ ի վերջոյ ինչպիսի՛ն է լինելու արդիւնքը կամ հետեւանքը: Կարելի է ենթադրել, թէ օրինակ իշխանութիւնը կը գտնի լուծման տարբերակ, չեղեալ յայտարարելով ելեկտրականութեան դիմաց գանձուող նոր սակագինը, եւ ցուցարարները կը վերադառնան տները: Կամ իշխանութիւնը չի գնայ ցուցարարների հիմնական պահանջի հետապնդմանը, այլ հնարաւորինս «փափուկ ձեւով» կ՛ազատի քաղաքի կենտրոնը ըմբոստ երիտասարդներից:

Ի հարկէ հանգուցալուծման տարբերակները կարող են լինել այլ, ընդհուպ մինչեւ գունաւոր յեղափոխութիւնների ծանօթ օրինակները: Երբ յանկարծ կը պարզուի, որ երկիրը սիրող եւ իր իրաւունքների համար պայքարի եռանդով լցուած նոր սերնդի երիտասարդների մէջ կան նաեւ սադրիչներ ու արտաքին ուժերի պատուէրով քաղաքական ցնցումներ հրահրելու պատուէր կատարող դրածոներ:

Հետեւանքներն այնքան կարեւոր են, որ պարտաւորեցնում են պատկերացում ունենալ, թէ ինչպիսի՛ հանգուցալուծումների կարող է յանգել նախաձեռնութիւնը: Վստահաբար Քիեւի մայտանի մասնակիցները եւս չէին պատկերացնում, թէ հետեւանքները ի՛նչ են լինելու, ինչպէս որ էր պարագան մեզ ծանօթ միւս գունաւոր յեղափոխութիւնների ու գարունների դէպքում:

Բոլորս էլ ուզում ենք հաւատալ, որ ապազգային քաղաքական դիպաշարները հազիւ, թէ հնարաւոր լինի իրականացնել մեր ժողովրդի պարագայում:

Ի դէպ Հայաստանի քաղաքական կայունութեան եւ ներքին պառակտումներից զերծ մնալու հիմնական երաշխիքներից մէկը մեր երկրի գրեթէ միատարր ազգային կազմն է: Միաժամանակ Հայաստանը զերծ է միջկրօնական կամ այլ կարգի շերտաւորումներից, ներհասարակական հակոտնեայ գործօններից: Այս առաւելութիւնները մեր երկիրը ներկայի ու ապագայի համար դարձնում են տարածաշրջանային եւ աւելի լայն առումով կայունութեան կղզեակ, ինչը ըստ ամենայնի, տեսնում եւ հասկանում են նաեւ օտարները:

Վերադառնալով հիմնական ասելիքին, պէտք է նշել, որ ներկայ ընկերային յուզումը, անշուշտ առարկայական պատճառների հետեւանք է:

Ոչ մի գեղեցիկ ճառով չես կարող շրջանցել այն փաստը, որ երկիրը հեծում է ընկերային հիմնահարցերի բեռան տակ, որ մարդիկ կորցրել են հաւատը ապագայի հանդէպ: Ոչ մի բանական բացատրութիւն չի կարող լինել այն բանին, թէ  ինչու է համատարած ընչազրկութեան պարագայում մարդկանց սահմանափակ դասակարգին յաջողւում ծաղկել ու փթթել, ոչ մի վիճակագրութիւն անհրաժեշտ չէ մարդկանց ներկայացնելու համար փտածութեան ու թալանի գոյութիւն ունեցող պատկերը:

Դժգոհութիւնն ու հիասթափութիւնը համատարած են եւ այս իրավիճակի տխուր հետեւանքներից մէկն էլ վաղուց ազգային աղէտի վերածուած, եւ հիմնական մտահոգութեան առիթ ծառայող արտագաղթն է:

Ասուածի հետեւութիւնն այն է, որ պետութեան համար անցանկալի ներքաղաքական ցնցումների կանխումը ոչ թէ դրանց նկատմամբ «արդիւնաւէտ» հակամիջոցների կիրառումն է, այլ հիւանդութեան պատճառների ախտորոշումն ու բուժումը:

Պէտք է հասկանալ, որ Հայաստանը, փոխուող աշխարհի նոր սահմանաբաժանին է եւ հնարաւոր չէ աւանդական մեթոտներով երկարաձգել յարաբերութիւնների ու բարքերի այն որակը, որ մեզանում թագաւորում են տարիներ ու տասնամեակներ շարունակ:

Մենք այլեւս երկաթեայ վարագոյրների ետեւում չենք ապրում, աշխարհը բաց է ու փոխկապակցուած նոր արհեստագիտութեան, ազատ շփումների շնորհիւ: Մարդու եւ հասարակութեան իրաւունքների ու ազատութիւնների հիմնահարցերի կամայական տնօրինումը անհնարին է դառնում անգամ ամենայետամնաց, մեկուսացած ու ամբողջատիրական երկրներում:

Մինչեւ ե՞րբ կարելի է հայ հասարակութեանը պահել անցած դարի կէսերին ծնունդ առած գողականացեխավիկական յարաբերութիւններից շատ չտարբերուող մթնոլորտում: Մարդիկ զզուել են ճարպիկ շաղակրատողներից, բռի գործարարներից ու քրէական կերպարով վարչաքաղաքական «ընտրախաւից»:

Մթնոլորտի քաղաքական ու բարոյական առողջացումը ժամանակի հրամայականն է, իսկ ժամանակը կանգնեցնել դեռ ոչ ոքու չի յաջողուել:

Երեւի բոլորս ենք ցանկանում, որ ներքին լարուած մթնոլորտը մարի: Բայց հնարաւոր է դրան հասնել միայն խնդիրները հիմնաւորապէս լուծելով: Ենթադրենք, թէ ինչ-որ ձեւով կարելի է վաղը կամ մէկ շաբաթ անց հրապարակներն ազատել ցուցարարներից, իսկ մէկ շաբաթ կամ մէկ ամիս անց նոյնը չի՞ կրկնուելու: Ենթադրենք նաեւ, թէ ի վերջոյ ինչ-որ լուծում է գտնւում ելեկտրականութեան սակագների հարցում, մէկ ամիս, շաբաթ կամ վեց ամիս, անց կրկին չե՞ն ողողուելու փողոցները նոր պահանջներ վանկարկողներով:

Հազարաւոր մարդիկ ողջ օրը համացանցային կապով հետեւում են Բաղրամեան փողոցի իրադարձութիւններին, իւրաքանչիւր համակարգչից օգտուող դարձել է տեղեկատուութիւն սպառող, արտադրող եւ տարածող: Ինչպէ՞ս կարելի է բոլոր այս մարդկանց հարցերին պատասխան տալ եւ ակնկալիքը բաւարարել, բացի գործնական խօսքն ու խօսքին հետեւող գործը ի ցոյց դնելուց:

Վերանայել է անհրաժեշտ վաղուայ հեռանկարի նախագծերն ու տեսլականները: Ժամանակի պահանջները քամահրողները կարող են յայտնուել ժամանակից դուրս վիճակում:

Դռները թակող պարտադրուած հեռանկարին եթէ ընդառաջ չգնանք մեր կամօք, ապա դիմակայութեան եւ ցնցումների ճանապարհը կարող են կանգնեցնել պետութեանը լուրջ վտանգների առաջ` այսօր, մէկ կամ հինգ տարի անց: Անհրաժեշտ է չսխալուել եւ սխալուելու փորձութիւնից հեռու պահել հասարակութեանը եւ նրա առանձին շերտերին:

«Դրօշակ»

 

Նախորդը

Հայրենի Հիւրեր «Ազդակ»-ի Խմբագրատան Մէջ

Յաջորդը

Ի Յարգանս Ներսէս Պետրոս Ժթ. Կաթողիկոս Պատրիարքին Վախճանումին

RelatedPosts

Կեանքէն Հեռացաւ Վաստակաւոր Բժիշկ, Մամուլի Ժրաջան Աշխատակից Եւ Ազգային Գործիչ Տոքթ. Կարպիս Հարպոյեանը
Անդրադարձ

Միացեալ Նահանգներու Առաջին Հայ Բժշկուհին` Էլիզա Մելքոն

Մայիս 12, 2025
Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի
Անդրադարձ

Քանատայէն Երկու Ապտակ Թրամփի

Մայիս 12, 2025
«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար
Անդրադարձ

«Արաբական Գարուն»-ը` Իբրեւ Նոր Մարտահրաւէր Եւ Նոր Հնարաւորութիւն Չինաստանի Մերձաւորարեւելեան Քաղաքականութեան Համար

Մայիս 12, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?