Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մինչեւ 2033թ. Թուրքիայի Զինուած Ուժերում Իրականացուելիք Համապարփակ Բարեփոխումների Շուրջ (Ա. Մաս)

Յունիս 30, 2015
| Ազդակ Գաղափարաբանական
0
Share on FacebookShare on Twitter

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ

6-30-15_20332013թ. դեկտեմբերին թուրքական «Վաթան» թերթը գրում էր, թէ երկրում պատրաստւում են 2033 թուականին` կապուած Թուրքիայի զինուած ուժերը (ԹԶՈւ) հիմնովին վերակազմաւորելու հետ, ինչը նշանակում է, որ 2033թ. Թուրքիայի Հանրապետութիւնը (ԹՀ) կ՛ունենայ «Նոր զինուած ուժեր»: Թերթի պնդմամբ, այդ ամէնի նախապատրաստական աշխատանքները մեկնարկել են, եւ որ տուեալ ուղղութեամբ առաջին քայլը կատարուել է 2013թ. նոյեմբերի 28-ին տեղի ունեցած Բարձրագոյն ռազմական խորհրդի (ԲՌԽ) նիստում: Վերակազմաւորուելու են 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ (Եգէական) բանակների հրամանատարութիւնները:

Ի դէպ, աւելի վաղ չէր բացառուել, որ Թուրքիայում կարող է վերացուել 1975թ. (1974թ. ԹԶՈւ-ի կողմից հիւսիսային Կիպրոսը գրաւելուց յետոյ) ստեղծուած Եգէական բանակը, քանի որ Թուրքիան այլեւս նախկինի նման սպառնալիք չի զգում Յունաստանից եւ ընդհանրապէս Պալքաններից, ինչն էլ առաջացրել է Եգէական բանակը վերացնելու անհրաժեշտութիւն:

2015թ. մարտի վերջերին ԹԶՈւ Սպայակոյտի պետ, բանակի զօրավար Նեճտեթ Օզելը յայտարարեց, որ աշխարհում «Պաշտպանական հայեցակարգից» արդէն անցում են կատարում «անվտանգութեան հայեցակարգի», եւ որ իրենք նոյնպէս աշխատում են տուեալ ուղղութեամբ. «Այդ տեսանկիւնից մեր նպատակներն են` ամէն տիպի սպառնալիքներին դիմագրաւելը, մերօրեայ պայմաններին յարմարելու, արագ որոշում կայացնելու ունակ, ճկուն, ամուր եւ բարձր մարտունակութեամբ ԶՈւ ունենալը: ԹԶՈւ-ն արդիականացնելու, վերափոխելու նպատակը մեր օրերում եւ ապագայում արդիական, պատերազմին պատրաստ, զսպիչ ուժ ունենալն է: Այդ փոփոխութիւնն ապահովելու համար էլ առաջ է քաշուել «ԹԶՈւ-ն 2033թ. վերակազմաւորելու» նախագիծը: 2012թ. օգոստոսին սպայակոյտում բացուեց նոր վարչութիւն, որը զբաղւում է միայն տուեալ խնդրով: 2013թ. նմանատիպ բաժիններ բացուեցին բոլոր զօրատեսակների սպայակոյտերում: Նախագծի վերաբերեալ Ռազմավարական ծրագրաւորումը 2013թ. նոյեմբերին ԲՌԽ-ի նիստում ներկայացուեց վարչապետին եւ ԲՌԽ-ի անդամներին, իսկ 2014թ. յունուարին ներկայացուեց «ԹԶՈւ-2033թ. առաքելութիւնը եւ վերակազմաւորման ճանապարհային քարտէզը»:

2033 թուականն ընտրելու հետ կապուած` թուրք զինուորականները նշում են, որ մօտ 20 տարի անց փոխուելու է պատերազմի ռազմավարութիւնը, եւ որ այն ցամաքային պատերազմներից վերածուելու է շատ երկրների ներաշխարհը խառնելուն միտուած յարձակումների ռազմավարութեան: Պէտք է յաւելել, որ 2033թ. նշուելու է Թուրքիոյ Հանրապետութեան հիմնադրման 110-ամեակը:

Արդէն 2014թ. օգոստոսին Պաշտպանական բարեփոխումների աշխատանքային խումբը, որը ստեղծուել էր տուեալ ժամանակուայ նախագահ Ապտիւլլա Կիւլի հրամանով, ներկայացրեց «ԹԶՈւ-2033» ծրագրի վերաբերեալ 220 էջանոց զեկոյցը, որից նախագահական կայքում հրապարակուեց միայն ոչ գաղտնի մասը` 42 էջը: Զեկոյցը բաղկացած է 8 գլխից (բաժնից):

Առաջին գլուխը ստացել է «Ռազմաքաղաքական վերափոխումը Պաղ պատերազմից յետոյ» անուանումը, այն բաղկացած է 7 ենթագլխից` «Տարածաշրջանային եւ համաշխարհային վերափոխում», «Թուրքիայի փոփոխուող անվտանգութեան միջավայր (շրջակայք)», «Առաջիկայ 20 տարուայ հետ կապուած ընդհանուր գնահատականներ», «Անվտանգութեան եւ պաշտպանութեան ոլորտի վերափոխում», «Նոր պատերազմներ», «Աշխարհում կատարուած պաշտպանական ոլորտի բարեփոխումները Պաղ պատերազմից յետոյ», «ԹԶՈւ արդիականացման գործընթացը Պաղ պատերազմի աւարտից յետոյ»:

Երկրորդ գլուխն անուանուել է «ԹԶՈւ գործառոյթները եւ անհրաժեշտ հմտութիւնները»: Այս գլխում տեղ է գտել 3 ենթագլուխ` «ԹԶՈւ գործառոյթները», «Զարգացող եւ զարգացման ենթակայ կարողութիւնները», «Գնահատականներ եւ առաջարկներ»:

«Պաշտպանութեան ղեկավարում» անուանմամբ երրորդ գլուխը ներառում է «Պատմական գործընթաց եւ ընթացիկ իրավիճակ», «Ազգային պաշտպանութեան ծրագրաւորման գործունէութիւն», «Դաշնակից երկրներում տիրող իրավիճակ», «Քաղաքացիական-զինուորական համագործակցութիւն», «Ազգային անվտանգութեան խորհուրդ», «Քաղաքացիական-զինուորական համագործակցութեան վերաբերեալ գնահատականներ», «Գնահատականներ եւ առաջարկներ» ենթագլուխները:

Չորրորդ գլուխն անուանուել է «Պաշտպանական համակարգի մատակարարումները եւ գումակային հարցերը»: Այս հատուածում ուսումնասիրուել են «Համակարգի» ծրագրաւորման եւ պիւտճէաւորման համակարգ», «Մատակարարումը եւ գումակային աշխատանքներ Թուրքիայում», «Մատակարարումը եւ գումակային արդիւնքը զարգացած երկրներում», «Թուրքական պաշտպանական արդիւնաբերութիւն», «Ռազմական սարքերի սպասարկում, մատակարարման կենտրոններ եւ նաւաշինարաններ», «Մասնաւոր բնագաւառի ընկերութիւններ», «Գնահատականներ եւ առաջարկներ» թեմաները:

Հինգերորդ բաժինն առնչւում է «պարտադիր եւ արհեստավարժ զինծառայութեանը», որում ներկայացուած են «Պատմական զարգացում», «Ընթացիկ իրավիճակ», «Գնահատականներ եւ առաջարկներ» ենթաբաժինները: Վեցերորդ` «Կրթութիւնը եւ ուսուցումը ռազմական դպրոցներում» գլխում ընդգրկուել են «Ընդհանուր իրավիճակ», «ԹԶՈւ ռազմական դպրոցներ», «Ռազմական կրթութիւն եւ ուսուցում զարգացած երկրներում», «Գնահատականներ եւ առաջարկներ» ենթագլուխները:

Զեկոյցի 7-րդ գլուխն առնչւում է «Պաշտպանական ծախսերի միջոցների բաշխմանը»: Այն բաղկացած է «Պաշտպանական ծախսերի ծանուցումը», «Պաշտպանական ծախսերի ազդեցութիւնը տնտեսութեան վրայ», «Ազգային պաշտպանութեան ծրագրաւորման գործունէութիւնը», «Ազգային պաշտպանութեան նախարարութեան պիւտճէն», «ՕԹԱՆ երկրների պաշտպանական (ռազմական) ծախսերը», «Միջոցների բաշխման խնդիրները», «Պաշտպանական արդիւնաբերութեան աջակցութեան հիմնադրամը», «Գնահատականներ եւ առաջարկներ» ենթաբաժիններից:

Զեկոյցի ութերորդ` վերջին գլուխը վերաբերում է «Պաշտպանական ծախսերի վերահսկողութեանը»: Այն բաղկացած է «Պաշտպանական ծախսերի վերահսկողութեան գործընթացի ընթացիկ իրավիճակը», «Պաշտպանական ծախսերի վերահսկողութիւնը զարգացած դաշնակցային երկրներում», «Գնահատականներ եւ առաջարկներ» ենթագլուխներից:

Ապտիւլլա Կիւլը զեկոյցի նախաբանում գրել է. «Թուրքիան այն քիչ երկրներից է, որը ԶՈւ վերակազմաւորում չի իրականացրել 1960-ից, երբ երկրում իրականացուեց առաջին զինուորական յեղաշրջումը: «Պաղ պատերազմի» աւարտից յետոյ ՕԹԱՆ-ի գծով մեր դաշնակիցներից շատերը` Միացեալ Նահանգները, Մեծն Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսան, Հոլանտան, Սպանիան եւ հէնց ինքը` ՕԹԱՆ-ն, ռազմական ոլորտում իրականացրել են լայնածաւալ բարեփոխումներ: Թուրքիայի կողմից, որն արմատական բարեփոխումներ է անցկացնում բոլոր ոլորտներում, նման իրավիճակում պաշտպանական ոլորտի անտեսումը պէտք է դիտարկել որպէս թերացում: Ակնյայտ է, որ մենք այլեւս չենք կարող յետաձգել պաշտպանական ոլորտի համապարփակ բարեփոխումները` հաշուի առնելով տարածաշրջանային իրադարձութիւններն ու աւելի բարդացող եւ անորոշ դարձող միջազգային անվտանգութիւնը:

Ռազմական արմատական բարեփոխումների թեման քննարկուել է 2012թ. ապրիլի 5-ին` Ռազմական ակադեմիաների հրամանատարութիւնում, իսկ 2013թ. ապրիլին իմ հրամանով ստեղծուեց Պաշտպանական բարեփոխումների աշխատանքային խումբը, որը գլխաւորեց դոկտոր-փրոֆեսէօր Ալի Քարաօսմանօղլուն: Աւելի քան մէկ տարում մեծ ջանքերով ու պահանջներով պատրաստուած այս զեկոյցի կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ  պատմութեան մէջ առաջին անգամ քաղաքացիական եւ ռազմական փորձագէտները համատեղ զեկոյց են պատրաստել Թուրքիայի կարիքներին համապատասխանող ռազմական համակարգի կառուցուածքի եւ պաշտպանութեան ղեկավարման մասին»:

Զեկոյցում անհրաժեշտ է համարւում ժողովրդավարական երկրների նման, սակայն Թուրքիային իւրայատուկ պաշտպանական բարեփոխումներ իրականացնելը: Ուշադրութիւն է հրաւիրւում նրա վրայ, որ վերացել է ցամաքային, օդային եւ ծովային սահմանների «պաշտպանութիւն» հասկացութիւնը: Ընդգծւում է, որ ԹԶՈւ-ն պէտք է ունակ լինի կարճատեւ ժամանակահատուածով, անգամ միաժամանակ եւ նոյն հակամարտութեան մէջ իրականացնել մեծ շառաւղով տարբեր (սկսած դասական ճակատամարտից մինչեւ մարդասիրական ու խաղաղապահ) գործողութիւններ:

Այստեղ պէտք է յիշատակել Միացեալ Նահանգներում Թուրքիայի նախկին դեսպան Մուսթաֆա Շիւքրիւ Էլեքտաղի «2.5 պատերազմի ռազմավարութիւն» յօդուածը, որում նշուած էր, որ Թուրքիան (1990-ական թթ.) պէտք է պատրաստ լինի միաժամանակ լայնածաւալ պատերազմ մղել երկու ճակատում եւ դրան զուգահեռ` մղել «կէս» (ներքին) պատերազմ: Օրինակ, Թուրքիան պէտք է պատրաստ լինէր մի կողմից հիւսիս-արեւմուտքում` Թրակիայում եւ Եգէական ծովում, պատերազմել Յունաստանի դէմ, իսկ միւս կողմից` հարաւ-արեւելքում պատերազմել Սուրիայի դէմ, եւ դրա հետ մէկտեղ երկրի արեւելքում ու հարաւ-արեւելքում պայքար մղէր Քրտական աշխատաւորական կուսակցութեան դէմ:

Զինուորական-քաղաքացիական յարաբերութիւններ – Զեկոյցի համաձայն, ժողովրդավարական երկրներում գործող ԶՈւ վերահսկողութեան ձեւերը բացակայում են Թուրքիայում: ԹԶՈւ-ն պէտք է զերծ լինի քաղաքական որեւէ կողմնորոշումից, պէտք է լինի անկողմնակալ եւ ծառայի միայն ազգին: Ներկայումս Թուրքիայում զինուորական-քաղաքացիական համագործակցութեան ամենաբարձր հարթակն Ազգային անվտանգութեան խորհուրդն (ԱԱԽ) է: ԱԱԽ-ի` որպէս խորհրդատուական մարմնի օգտագործումը շարունակելը կը լինի օգտակար: Միւս կողմից` ԱԱԽ անդամների թիւն աւելին է` ՕԹԱՆ-ի երկրների նմանատիպ կառոյցների համեմատ: Յիշեցնենք, որ Թուրքիայի ԱԱԽ անդամներ են համարւում` երկրի նախագահը, վարչապետը, սպայակոյտի պետը, փոխվարչապետերը, արդարադատութեան, պաշտպանութեան, ներքին գործերի, արտաքին գործերի նախարարները, ցամաքային զօրքերի (ՑԶ), ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ), ռազմածովային ուժերի (ՌԾՈւ), ոստիկան-զօրաց հրամանատարները:

Զեկոյցում ընդգծւում է, որ քաղաքական իշխանութիւնները պէտք է վճռորոշ դերակատարութիւն ունենան ԱԱԽ-ի կողմից Ազգային անվտանգութեան քաղաքականութեան փաստաթղթի պատրաստման հարցում: «Կարմիր գիրք», «Կարմիր սահմանադրութիւն», «Գաղտնի սահմանադրութիւն» անուանումներով յայտնի փաստաթղթում տեղ են գտնում արտաքին եւ ներքին անվտանգութեան սպառնալիքները: Փաստաթուղթը թարմացւում է իւրաքանչիւր 5 տարին մէկ անգամ, այն կարեւոր դեր է խաղում Թուրքիայի ազգային ռազմական ռազմավարութեան մշակման հարցում: Փաստաթուղթի հերթական թարմացումն իրականացուեց այս տարուայ ապրիլի վերջին` ԱԱԽ 6.5 ժամ տեւած նիստում: Չնայած դա գաղտնի փաստաթուղթ է, թուրքական մամուլը գրեց, որ նիստի արդիւնքներով Կիւլենական շարժումը («Զուգահեռ կառոյց») ընդգրկուել է ներքին սպառնալիքների թւում: Ուշագրաւ է, որ Կիւլենական շարժումը` որպէս ներքին սպառնալիք, փաստաթղթից հանուել է հէնց Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութեան (ԱԲԿ) կառավարման ժամանակ, որը Թուրքիայում իշխանութեան է եկել 2002թ.: Արտաքին սպառնալիքների թւում փաստաթղթում ընդգրկուել էր «Իսլամական պետութիւնը»: Յայտնի է, որ նիստի ժամանակ քննարկուել են նաեւ «Քրտական հարցի» կարգաւորումը եւ Հայոց ցեղասպանութեան հարցը, ինչը, մասնաւորապէս, վերաբերում է օտար երկրների կողմից դրա ճանաչմանը:

Պաշտպանութեան նախարարութիւն-սպայակոյտ  յարաբերութիւններ – Զեկոյցում նշուած է, որ ԹՀ ՊՆ կառուցուածքը, գործառոյթները եւ հնարաւորութիւնները տարբերւում են զարգացած երկրների ՊՆ-ներից: Դաշնակից երկրների համեմատ` Թուրքիայի պաշտպանական համակարգի հիմնական տարբերութիւնն այն է, որ Պաշտպանութեան նախարարութեան եւ սպայակոյտը միմեանցից առանձնացուած կառոյցներ են, որ պաշտպանութեան ղեկավարումն ամբողջականութեան տեսանկիւնից երկատուած է: Ընդգծւում է, որ Թուրքիայի ՊՆ-ն պաշտպանական քաղաքականութեան յստակեցման եւ իրագործման հարցերում դեր չունի, մինչդեռ ՕԹԱՆ-ի երկրներում պաշտպանութեան ղեկավարման համար առաջին հերթին պատասխանատու է ՊՆ-ն: Անհրաժեշտ է վերափոխել ՊՆ-ԳՇ յարաբերութիւնները, դրա հետ կապուած` իրականացնել սահմանադրական բարեփոխումներ: Քաղաքացիական անձանց եւ զինուորականների հնարաւորութիւնների օգտագործումը համատեղելի եւ փոխլրացնող է, ինչն օգտակար կը լինի ԹԶՈւ-ի համար:

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ
Թուրքագէտ

«Նորավանք»

(Շարունակելի)

Նախորդը

Թուրքիոյ Ներքաղաքական Երկընտրանքը

Յաջորդը

Խմբագրական «Հայրենիք»-ի. Թաւալում … Եւ Սայթաքում

RelatedPosts

Հրատարակութիւններու Լուսանցքին.  Պատմագրական Մարտահրաւէր Եւ Ստանձնում
Ազդակ Գաղափարաբանական

Ռոստոմի Գաղափարական Աշխարհը` Բնագիրներու Ընդմէջէն

Յուլիս 6, 2019
Աշխատաւորի Կազմակերպման Անհրաժեշտութիւնը
Ազդակ Գաղափարաբանական

Միջազգայնական Համերաշխութեան Ռոստոմեան Ուղղուածութեան Հետքերով

Յուլիս 6, 2019
Դաշնակցական   Մամուլը
Ազդակ Գաղափարաբանական

Վահան Խորէնի (Տէր Գէորգեան) (1884-1920)

Յուլիս 6, 2019

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In