Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչպիսի Աւարտ Կարող Է Ունենալ Մարշալ Բաղրամեանի Պայքարը

June 29, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

965639Բազմաթիւ ներքին եւ արտաքին գործօններ կան, որոնք ազդում են Հայաստանի ինչպէս ներքաղաքական, այնպէս էլ արտաքին քաղաքական զարգացումների վրայ: Այդ պատճառով բարդ եւ անշնորհակալ գործ կը լինի կանխատեսել, թէ ինչպիսի՛ հանգուցալուծում, ինչպիսի աւարտ կ՛ունանայ Մարշալ Բաղրամեան պողոտայում շարունակուող ընդվզումը` ընդդէմ ելեկտրականութեան գնի 7 դրամով թանկացման:

Ներկայացնենք հիմնական եւ հնարաւոր զարգացումներն ու հանգուցալուծումները:

Առաջին. Հայաստանի իշխանութիւնները գտնում են ձեւը եւ չեղեալ յայտարարում 7 դրամի աւելացումը: Բաղրամեան փողոցը նահանջում է եւ` տուն գնում: Երբ քո պահանջը թեքնիք է եւ քո պահանջին տրուել է լուծում, ապա դու ստիպուած ես լինում սեղմել իշխանութիւնների` քեզ անվերջ կեղեքող, ընտրութիւններ կեղծող ձեռքը: Յաջորդ անգամ դու տեսականօրէն հնարաւորութիւն ես ունենում նոր Բաղրամեան ունենալ, երբ 7 դրամով կրկին բարձրացնում են ելեկտրականութեան, ջրի, կազի, հասարակական փոխադրամիջոցների գինը: Այսպիսով, մինչ դու պայքարում ես հետեւանքների դէմ, իշխանութիւնները քո համար անդադար հետեւանքներ է ստեղծում ու քեզ հալումաշ անում Բաղրամեան պողոտայում կամ Ազատութեան հրապարակում:

Կարծիքներ են հնչում, որ այն, ինչ կատարւում է Բաղրամեան պողոտայում, ընդհանուր առմամբ կառավարւում է իշխանութիւնների կողմից: Այս վարկածի օգտին են խօսում որոշ  փաստեր` ցուցարարների շարքում քիչ չեն իշխանամէտ տրամադրութիւններ ունեցող փորձագէտներ, լրագրողներ, քաղաքագէտներ, քաղաքական գործիչներ, շոու պիզնեսի ներկայացուցիչներ: Պէտք չէ բացառել, որ իշխանութիւնները խրախուսում են այդ մարդկանց ներկայութիւնը, վերահսկելի հեռուստաընկերութիւններով լուսաբանում ցոյցերը, որպէսզի վարկաբեկեն շարժումը: Միւս կողմից, փաստ է, որ ցուցարարների շարքում են իշխանափոխութեան ձգտող ուժեր, ծայրայեղ ընդդիմադիր հայեացքներով գործիչներ: Այսպիսով, ի տարբերութիւն Հայաստանում նախկինում տեղի ունեցած զանգուածային ցոյցերի, այսօր Բաղրամեան պողոտան ներառել է հասարակութեան ամենատարբեր շերտերի ու հայեացքների տէր մարդկանց:

Երկրորդ. իշխանութիւնները յստակ որոշումներ չեն ընդունում, ձգձգում են 7 դրամի հարցը, տարբեր խոստումներ տալիս, ժամանակ շահում, բայց նաեւ ցուցարարների դէմ այլեւս  բռնութիւններ չեն կիրառում (ինչպէս յուլիսի 23-ի գիշերը): Այսպիսով, շարժումը կամաց-կամաց մարում է, մարդիկ յոգնում են անորոշութիւնից եւ ամառուայ շոգից, ցուցարարների տարբեր խմբերի միջեւ առաջանում են հակասութիւներ: Մարշալ Բաղրամեան փողոցը բացւում է ինքնաբերաբեր: Այս զարգացումը հարազատ է Հայաստանի փողոցային պայքարին: 1996, 2003, 2008 եւ 2013 թուականների նախագահական ընտրութիւններին յաջորդած փողոցային շարժումները, որոնք ներգրաւում էին տասնեակ եւ հարիւր հազարաւոր մարդկանց, ամիսների ընթացքում մարել են, այդ թւում` օրուայ իշխանութիւնների կողմից բիրտ ուժ կիրառելու պատճառով նաեւ:

Այսօր շատ է խօսւում, որ Բաղրամեան պողոտայի ընդվզումը քաղաքական չէ, այլ` ընկերային: Դրա մէջ կայ ճշմարտութիւն, սակայն, միւս կողմից, ընկերային ընդվզումը եւս քաղաքական է: Եթէ Բաղրամեան պողոտայում ցուցարարարները քաղաքական պահանջներ, այդ թւում` իշխանափոխութեան, դեռեւս բացայայտ չեն ներկայացնում, դա չի նշանակում, որ առաջիկայում չեն ներկայացնելու:

Երրորդ. իշխանութիւնները տեսնելով, որ Բաղրամեան պողոտան աւելի մարդաշատ է դառնում, պահանջները դառնում են արմատական, ընդհուպ` մինչեւ իշխանափոխութեան կոչերը, բիրտ ուժ են գործադրում: Հայաստանի ժողովրդավարութեան համար սա եւս հարազատ տարբերակ է: Իշխանութիւնները բիրտ ուժ են գործադրել 1996-ի սեպտեմբերին, 2004-ի ապրիլին, 2008-ի մարտին: Վերջինը ունեցաւ ողբերգական հետեւանքներ. սպաննուեց 10 մարդ, բազմաթիւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ բանտարկուեցին:

Անշուշտ կարելի է պատկերացնել իրադարձութիւնների այլ տարբերակներ եւս, սակայն հանգուցալուծումը, ամենայն հաւանականութեամբ, տեղաւորուելու է վերոնշեալ երեքի շրջանակներում:

Ստեղծուած իրավիճակը ունի առնուազն երկու արտաքին վտանգ: Առաջինը Ազրպէյճանի կողմից հնարաւոր սադրանքներն են եւ սահմանի երկայնքով լարուածութեան նոր սրացումներ հրահրելը: Միւս կողմից, պէտք չէ բացատրել, որ Հայաստանի իշխանութիւնները մատի փաթաթան դարձնելով ազրպէյճանական վտանգը (ինչը իրականում կայ եւ դա այսօրուայ Հայաստանի մեծագոյն սպառնալիքներից է)` բիրտ ուժ կիրառեն եւ ցրեն ցուցարարներին: Կարճաժամկէտ կտրուածքով դա գուցէ բխում է գործող իշխանութիւնների շահերից (իշխանութիւնը ամէն գնով պահելու մղումից ելնելով), սակայն երկարաժամկէտ կտրուածքով այն աշխատելու է ընդդէմ նոյն իշխանութիւնների ու ընդդէմ Հայաստանի պետութեան եւ նրա արտաքին դիմագծի ու ներքին համերաշխութեան:

Միւս վտանգը կարող է գալ Ռուսաստանից: տնուելով Մոսկուայում եւ այս օրերին բազմաթիւ հանդիպումներ ունենալով փորձագէտների ու քաղաքագէտների հետ, ինձ համար ակնյայտ դարձաւ, որ Ռուսաստանը իր կենսական շահերի համար մեծագոյն վտանգ է տեսնում այսպէս կոչուած «գունաւոր յեղափոխութիւնները»: Ռուսական լրատուամիջոցները, որոնք խիստ վերահսկւում են Քրեմլինի կողմից, ուղղակիօրէն գրում են, որ Հայաստանում կատարուողը «Ուքրանական Մայտան է»: Ռուսական լրատուամիջոցներում կարելի է հանդիպել սադրիչ, հակահայ, այդ թւում` վիրաւորական ձեւակերպումներ:

Հայաստանում ծաւալուող իրադարձութիւններին չի կարելի տալ հակառուսական երանգ եւ ուղղուածութիւն, որքան էլ ռուսական կողմից լինեն սադրանքներ: Դա չափազանց թանկ կարող է լինել Հայաստանի համար: Մենք պէտք է փորձենք բացատրել ռուսներին, եթէ անգամ նրանք չեն ուզում դա հասկանալ: Անկախ իրադարձութիւնների զարգացումներից ու հանգուցալուծումներից` Հայաստանը եւ Ռուսաստանը պէտք է ունենան ռազմավարական, դաշնակցային, իրաւահաւասար յարաբերութիւններ:

Մոսկուա, 27 յունիս
ԱՆԻ կենտրոն

 

 

Նախորդը

Նոր Գիրքեր. Յուշագիրներ… Հեղինակ` Պօղոս Սնապեան

Յաջորդը

ԼՕԽ-ի «Աստղիկ» Մասնաճիւղի 80-Ամեակի Հանդիսութեան Գնահատուեցաւ Տարուած 80-Ամեայ Աշխատանքը Եւ Շեշտը Դրուեցաւ Շարքերու Երիտասարդացման Վրայ

RelatedPosts

Լիովին Ու Ամբողջական Կեանք Մը Ապրած Անհատի Մը Համեստ, Բայց Միաժամանակ Հարուստ Վկայարանն Է Այս Հատորը*
Անդրադարձ

Լիովին Ու Ամբողջական Կեանք Մը Ապրած Անհատի Մը Համեստ, Բայց Միաժամանակ Հարուստ Վկայարանն Է Այս Հատորը*

September 25, 2026
Պիտի Պահե՛նք Այնճարը, Պիտի Պահե՛նք Մեզի Ժառանգուած Մեր Հողը, Պիտի Պահե՛նք Մեր Հայեցի Դիմագիծը*
Անդրադարձ

Պիտի Պահե՛նք Այնճարը, Պիտի Պահե՛նք Մեզի Ժառանգուած Մեր Հողը, Պիտի Պահե՛նք Մեր Հայեցի Դիմագիծը*

September 25, 2026
Մուսա Լերան Անմար Կրակը`  Անցեալէն Դէպի Մերօրեայ Ապրումներ
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Սեպտեմբեր 21-ը՝ Յիշատակի, Խոնարհումի Եւ Ազգային Ուխտի Օր

September 24, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.