Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Կարմիր Գծերի Հատումն Ու Պատմական Օրինաչափութիւնը

November 18, 2026
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

2026 թ. գարնանն ու ամրանը տեղի ունեցած նախընտրական եւ յետընտրական գործընթացները փաստեցին, որ Նիկոլ Փաշինեանը չի պատրաստւում օրինական ընտրութիւնների ճանապարհով երբեւէ իշխանութիւնը զիջել այլ քաղաքական ուժերի: Հոկտեմբերի 25-ին մի շարք համայնքներում տեղի ունեցած համայնքային ընտրութիւնները մէկ անգամ եւս հաստատում են այս համոզումը: Փաշինեանը, ինչպէս` կենտրոնական իշխանութեան դէպքում, նոյնպէս եւ տեղական որեւէ համայնքում ընդդիմութեան յաղթելու հաւանականութիւնն հանրութեան գիտակցութիւնից վանելու համար պատրաստ  Է` 1) մշտական վախի մէջ պահել հասարակութեանը, 2) դիմել ցանկացած անօրինականութեան, 3) երկրի վարչական, ուժային եւ այլ ազդեցիկ համակարգերն ամբողջովին ծառայեցնել իր նպատակին, 4) զանգուածօրէն վարկաբեկել, հետապնդել ու կալանաւորել ընդդիմադիր ազդեցիկ գործիչներին, 5) արտաքին շահագրգիռ ուժերի հետ Հայաստանի հաշուին գնալ քաղաքական գործարքների` վերջիններիս գործնական աջակցութիւնը ստանալու համար եւ այլն:

Համապետական ընտրութիւններից յետոյ Փաշինեանը խորհրդարանում հապշտապ կերպով օրէնք անցկացրեց, որի միջոցով, յատկապէս` Ռուսաստանում, արտագնայ աշխատանքով ընտանիքների հանապազօրեայ հացը վաստակող տասնեակ հազարաւոր հայաստանցիների զրկեց ընտրութիւններին մասնակցելու հնարաւորութիւնից, խորհրդարանական մանտաթները խլելուց յետոյ շինծու մեղադրանքով կալանաւորեց ընդդիմադիր երրորդ ուժի ղեկավար Գագիկ Ծառուկեանին, որից յետոյ արդէն չորրորդ անգամ կալանաւորեց խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար Ռոբերտ Քոչարեանին եւ, հաւանաբար որպէսզի ճնշումն իր նպատակին հասնի, այս անգամ կալանաւորեց նաեւ երկրորդ նախագահի աւագ որդուն: Խորհրդարանական ընտրութիւնների շրջանում ձեռնարկած ապօրինութիւնները կրկնուեցին նաեւ հոկտեմբերի 25-ի համայնքային ընտրութիւններում:

Ձերբակալութիւնները շարունակուեցին ընդհուպ մինչեւ ընտրութիւնների օրը` թիրախ ընտրելով համայնքապետի, ինչպէս եւ աւագանու մօտ երկու տասնեակ թեկնածուների: Փաշինեանը որքան աւելի խոցելի է դառնում իր քաղաքական գործունէութեան ձախողման եւ փակուղում խճճուելու առումով, այնքան դառնում է դիւրագրգիռ քննադատութեան հանդէպ եւ աւելացնում է հետապնդումներն ու քաղաքական բանտարկեալների թիւը: Բոլոր թուարկած քայլերն ու գործողութիւնները վկայում են այն մասին, որ Փաշինեանի քաղաքական կացութիւնը նմանուել է թակարդում յայտնուած այն կենդանու վիճակին, որը որքան աւելի ջղաձիգ ջանքեր է գործադրում ստեղծուած իրավիճակից դուրս պրծնելու համար, այնքան աւելի է խճճւում թակարդում: Վերջերս Փաշինեանը յայտարարեց, թէ սահմանադրական հանրաքուէի անցկացմանը եթէ ընդդիմութիւնը չմիանայ, ինքը կարող է նոր ընտրութիւններ անցկացնել:

Ի՞նչ է սա, սպառնալի՞ք խորհրդարանական ուժերին, շանթա՞ժ` ուղղուած միանգամից ե՛ւ ընդդիմութեանը ե՛ւ ժողովրդին ե՛ւ Նիկոլի կոկորդին չոքած արտաքին ուժերին: Մէկ բան ակնյայտ է` այսօր գլխաւոր պահանջատէրը, որի ճնշումից Հայաստանի վայ ղեկավարը չի կարողանում խուսանաւել Ազրպէյճանն է` Թուրքիայի աջակցութեամբ: Սրան հակառակ ընտրութիւններից առաւել թուլացած Փաշինեանի մօտ մեծացել է վախը ժողովրդական ընդվզումից, իսկ միւս կողմից` նա գտնւում է երկու քարի արանքում, որոնցից մէկը ազգային շահերը պաշտպանելու մարտահրաւէրն է, միւսը`  ազգային շահերի հաշուին սեփական մորթը փրկելու ցանկութիւնը:

Նիկոլն իր խումբին հետ լծուած է ընկերային-տնտեսական եւ անլուծելի այլ բարդութիւնների հեռանկարի շեմին հասարակութեան գլխի տակ փափուկ բարձ դնելու գործով` շատ լաւ հասկանալով, որ ողջ կեղծիքը մօտակայ ժամանակներում յօդս է ցնդելու օճառի պղպջակի պէս: Միաժամանակ նա փորձում է երկարաձգել Ազրպէյճանին ու Թուրքիային, Ռուսաստանին ու Եւրոպային, Միացեալ Նահանգներին ու Իրանին տրուած իր հաւաստիացումների իրականացումը` վերջիններիս շահերի հետ հաշուի նստելու, իսկ որոշների առջեւ էլ պարտաւորութիւնները կատարելու հարցերում: Ընդ որում, ընտրական գործընթացներում ամէն տեսակի անօրինականութիւն գործած Փաշինեանը յոյս ունէր, թէ Եւրոպան իրեն թիկունք կը լինի ե՛ւ Ռուսաստանի հետ յարաբերութիւնների ե՛ւ նոր շուկաների տրամադրման ե՛ւ Ազրպէյճանի ու Թուրքիայի հետ յարաբերութիւնների կարգաւորման ե՛ւ ընկերային անկանխատեսելի հեռանկարի շեմին նիւթական շօշափելի աջակցութեան ե՛ւ ծառացած միւս բարդ խնդիրներում:

Այնինչ եւրոպական մեծ-մեծ խոստումները մնացին խոստումների մակարդակում, թէեւ պէտք է ընդունել, որ այսօրուայ համաեւրոպական դիւանակալների վերնախաւն ինքը նախանձելի վիճակում չէ եւ գալիք տարում զբաղուած է լինելու սեփական քաղաքական ինքնապահպանման հոգսը հոգալով: Այս մարդիկ փաստացի Ուքրանիայի կողմից դարձան պատերազմի մասնակից եւ այսօր կանգնած են սեփական պարտութիւնն ընդունելու խայտառակութեան առջեւ, երբ նրանց համար անգամ տեղ չի նախատեսուել բանակցութիւնների սեղանի մօտ: Եւրոպայի իրական տէրերը զզուել են իրենց խորացող հոգսերի հաշուին Ուքրանիայի հոգսերը հոգալու ղեկավարութիւնների ձախող քաղաքականութիւնից, իսկ աւելի եռանդուն ու ըմբոստ շերտերը փոթորկել են հրապարակները` լրջօրէն ցնցելով վերեւում նստածների աթոռները: 2027 թուականին անխուսափելի է թւում եւրոպական քաղաքական վերնախաւի դիմապատկերի լուրջ փոփոխութիւնը, ինչը կարող է որբութեան մատնել Զելենսքու եւ Փաշինեանի նման ազատական համաշխարհայնացումի յորձանքին յանձնուած բախտախնդիրներին:

Փաշինեանի վերը նկարագրուած քայլերը փաստում են, որ անլոյս փապուղում յայտնուած ղեկավարը, խախտելով օրինականութեան եւ մնացած բոլոր կարմիր գծերը, գնում է վապանք` թերեւս համոզուած լինելով, որ ութամեայ անփառունակ գործունէութեան համար արդէն իսկ իրեն սպառնում է երկրի քրէական օրէնսգրքով սահմանուած ամենաբարձր պատժաչափը: Ամէն գնով երկրի բոլոր լծակները ձեռքում պահելու ճիգը, հաւանական բոլոր մրցակիցներին չէզոքացնելու քայլերը հէնց այս տագնապալի հեռանկարի հետեւանքն են: Հասկանալով, որ իր աթոռի ամենափոքր տատանման դէպքում անսկզբունք ու անհայրենիք խմբակը ցրիւ է գալու, նա շարունակում է, երբեմն եւ` գաղտնի հրամաններով, հսկայական պարգեւատրում-կաշառքներ բաժանել պետական դիւանակալներին: Որքան էլ որ վարչական լծակների, բազմազան զեղծարարութիւնների ու ակնյայտ օրինախախտումների ճանապարհով Փաշինեանին յաջողւում է տպաւորութիւն ստեղծել, թէ վայելում է ժողովրդի մեծամասնութեան համակրանքը, հանրային պարզ շփումների ընթացքում զգում է այն կուտակուած ատելութեան չափը, որը իւրաքանչիւր պահի եւ ամենաանսպասելի ձեւով կարող է պայթել եւ լաւայի պէս հրապարակները հեղեղել շիկացած զանգուածներով:

Մարդը, որ միայնակ դուրս եկաւ յեղափոխութիւն անելու, եւ նրա վճռականութիւնը ձնագնդի պէս իր մէջ ներառեց երկրում կուտակուած դժգոհութեան ուժը, ի տարբերութիւն ընդդիմութեան` շատ լաւ է հասկանում, որ յեղաշրջում անելու համար պէտք չէ սպասել, թէ երկրի 3 մլն քաղաքացիները ե՛րբ դուրս կը գան փողոց: Որպէս օրինակ յիշենք ինչպէս, այսպէս կոչուած, Նիկոլի թաւշեայ յեղափոխութեան գագաթնակէտին Հանրապետութեան հրապարակում հաւաքուած մարդկանց թիւը ներկայացուեց 150.000: 2026 թուականին Նիկոլի նախընտրական վերջին հանրահաւաքում նոյն վայրում նոյն չափով խմբուած մարդկանց թիւը պաշտօնապէս ներկայացուեց 30-40.000:

1988-1990 թուականներին Ազատութեան հրապարակը տեղաւորում էր 15-20.000 մարդու, իսկ երբ լարուած օրերին հեղեղւում էին շրջակայ փողոցներն ու Կարապի լճի ափերը, այդ թիւը չէր գերազանցում 40-50.000-ը: Կարելի է աւելորդ համարել այս մանրամասների մէջ խորանալը, սակայն դրանք ներկայացւում են փաստելու համար, որ համաժողովրդական զանգուածային միջոցառումների դէպքում մինչեւ հանրութեան 3-5 տոկոսն ընդգրկող անհրաժեշտ զանգուածի գումարուելը նշանակում է, որ այն լծակի պէս ունակ է ապահովելու հսկայական զանգուածների մտաւոր ու ֆիզիքական աշխուժացումը:

Նորանկախ Հայաստանի պատմութեան մէջ այդ անհրաժեշտ զանգուածից կարողացել են օգտուել այս երկրի երկու մեծ ամբոխվարները` Լեւոն Տէր Պետրոսեանն ու Նիկոլ Փաշինեանը: Եւ այս փորձն իր մաշկի վրայ զգացած Փաշինեանը հասկանում է, որ երբ յեղափոխական իրավիճակը հասունանում է, միշտ էլ կը գտնուեն այն գլխաւորող գործնական ու վճռական մարդիկ: Հասկանում է նաեւ, որ երբ հասարակութիւնը պատրաստ է, ժողովրդական հրաբուխը կարող է ժայթքել ամենաանսպասելի ժամանակ:

Օրինակ, 2017 թուականի խորհրդարանական ընտրութիւններում «Քաղաքացիական պայմանագիր»-ը «Ելք» դաշինքի կազմում, ոչ առանց աջակցութեան, հաւաքել է համեստ 7,78 տոկոս ձայն` առաջատար Հանրապետական կուսակցութեան 49.08 տոկոսի դիմաց: Այնինչ, մէկ տարի անց այս իրավիճակը պէտք է գլխիվայր շուռ գար եւ շարունակուէր ցայսօր:

Նիկոլ Փաշինեանն իր խայտառակ կառավարման ընթացքում ո՛չ վարչական եւ ո՛չ էլ քաղաքական առումով չհասունացաւ երկիր ղեկավարողի մակարդակի, բայց նա վերածուեց մի քաղաքական կենդանու, որը բնազդով ու հոտառութեամբ զգում է մթնոլորտի փոփոխութիւնը, կրունկները խուտուտ տուող ալեկոծութեան հասունացումը:

Այդ պատճառով էլ նա այսօր վերածուել է յանուն անձնական ինքնապահպանութեան ամէն ինչ զոհաբերելու պատրաստ դաժան եւ անսանձ բռնապետի եւ անում է այն, ինչի ականատեսն ենք: Բոլորից լաւ նա գիտի իր առջեւ ծառացած անլուծելի խնդիրները, եւ ինչպէս, բոլոր իր նմաններն իրենից առաջ, փորձում է շրջանցել պատմական օրինաչափութիւնը, յոյս տածելով, թէ իր պարագայում այդ օրինաչափութիւնը չի գործի:

«ԴՐՕՇԱԿ», թիւ 10, 2026

Նախորդը

Լոյս Տեսաւ ՀՅԴ-ի Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի 10-րդ Թիւը

RelatedPosts

Լոյս Տեսաւ ՀՅԴ-ի Պաշտօնաթերթ  «Դրօշակ»-ի 2026-ի 10-րդ Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ-ի Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2026-ի 10-րդ Թիւը

November 18, 2026
Պասմաճեանի 100-Ամեայ Քարտէսը`  «Ազդակ»-ին
Անդրադարձ

Պասմաճեանի 100-Ամեայ Քարտէսը` «Ազդակ»-ին

November 18, 2026
Հայաստանի Քաղաքական Փակուղին Եւ Անոր Յաղթահարման Նախադրեալները
Անդրադարձ

Երեք Գերհզօրները` Մէկ Սեղանի Շուրջ

November 18, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.