
Coachworldranking.com կայքը հրապարակեց աշխարհի տասը լաւագոյն մարզիչներուն նոր դասաւորումը:
Առաջին դիրքին վրայ կը շարունակէ մնալ Լուիս Էնրիքէ` իր ետին ձգելով Քարլօ Անչելոթթին եւ Ունայ Էմերին:
10-րդ դիրքը կը գրաւէ Արսեն Վենկեր` կէտերու բաւական մեծ տարբերութեամբ ետ մնալով Էնրիքէէն:
Ստորեւ` նոր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լուիս Էնրիքէ (Պարսելոնա) | 17.604 |
| 2.- Քարլօ Անչելոթթի (-) | 15.680 |
| 3.- Ունայ Էմերի (Սեւիլլա) | 14.028 |
| 4.- Եոսիփ Կուարտիոլա (Պայէրն Միւնիխ) | 13.202 |
| 5.- Տիեթր Հիոկինկ (Վոլֆսպուրկ) | 11.344 |
| 6.- Մասիմիլիանօ Ալլեկրի (Եուվենթուս) | 11.249 |
| 7.- Տիեկօ Սիմէոնէ (Աթլեթիքօ Մատրիտ) | 11.132 |
| 8.- Մարսելօ Կայարտօ (Ռիվըր Փլէյթ) | 10.533 |
| 9.- Եանկ-Հի Ճոյ (Ճեռնպուք Մոթորզ) | 10.379 |
| 10.- Արսեն Վենկեր (Արսենալ) | 10.198 |


