Երէկ, Նիոնի մէջ (Զուիցերիա) տեղի ունեցաւ «Չեմփիընզ լիկ»-ի եւ «Եուրոփա-լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքերուն 2015-2016 տարեշրջանի զտումի Ա. հանգրուանի, ինչպէս նաեւ Բ. հանգրուանի մրցումներուն վիճակաձգութիւնը:
Հայաստանի ախոյեան Փիւնիկ «Չեմփիընզ լիկ»-ի զտումի մրցումներուն Ա. հանգրուանին իրեն մրցակից պիտի ունենայ Ֆոլկորէն (Սան Մարինօ):
Երթի մրցումները տեղի պիտի ունենան 30 յունիսէն 1 յուլիս, իսկ դարձի մրցումները` 7-8 յուլիսին:
Ինչ կը վերաբերի «Եուրոփա լիկ»-ին, Շիրակի մրցակիցն է Զրինժսքի (Խրուաթիա), իսկ Ալաշկերտի մրցակիցը` Սենթ Ճոնսթըն (Սկովտիա):