
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ Քանատայի կրան փրին, որ կ՛իյնայ «Ֆորմիւլա-1»-ի 2015-ի աշխարհի ախոյեանութեան 7-րդ հանգրուանին ծիրին մէջ:
Մոռնալով վերջին` Մոնաքոյի կրան փրիին իր կրած ձախողութիւնը, անգլիացի գործող ախոյեան Լուիս Հեմիլթըն (Մերսետես) տիրացաւ Քանատայի կրան փրիի տիտղոսին, այսպիսով տարեշրջանի իր չորրորդ յաղթանակը արձանագրելով:
Իր արձանագրած այս յաղթանակին շնորհիւ Հեմիլթըն 17 կէտի առաւելութիւն մը ունեցաւ իր խմբակիցին` Նիքօ Ռոզպըրկի վրայ, որ հանդիսացաւ երկրորդ: Փոտիում բարձրացող երրորդ վարորդը հանդիսացաւ Վալթերի Պոթթաս:
Նշենք, որ մնացեալ մէկական յաղթանակը արձանագրած են Ռոզպըրկ եւ Վեթել:
Յաջորդ կրան փրին տեղի պիտի ունենայ 21 յունիսին` Աւստրիոյ մէջ (Սփիլպերկ):
Ստորեւ` Քանատայի կրան փրիին արդիւնքները.
| ԿԷՏ | |
| 1.- Լուիս Հեմիլթըն (Մերսետես) 1 ժամ 31′ 53″ | 25 |
| 2.- Նիքօ Ռոզպըրկ (Մերսետես) 2″ ուշ | 18 |
| 3.- Վալթերի Պոթթաս (Ուիլիամս) 40″ ուշ | 15 |
| 4.- Քիմի Ռայքոնըն (Ֆեռարի) 45″ ուշ | 12 |
| 5.- Սեպասթիան Վեթել (Ֆեռարի) 49″ ուշ | 10 |
| 6.- Ֆելիփէ Մասսա (Ուիլիամս) 56″ ուշ | 8 |
| 7.- Փասթոր Մալտոնատօ (Լոթիւս) 1′ 06″ ուշ | 6 |
| 8.- Նիքօ Ռոզպըրկ (Ֆորս Ինտիա) 1′ 06″ ուշ | 4 |
| 9.- Տանիել Քվիաթ (Ռետ-Պուլ) 1′ 06″ ուշ | 2 |
| 10.- Ռոմեն Կրոժան (Լոթիւս) | 1 |
Ստորեւ` վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Լուիս Հեմիլթըն (Մերսետես) | 151 |
| 2.- Նիքօ Ռոզպըրկ (Մերսետես) | 134 |
| 3.- Սեպասթիան Վեթել (Ֆեռարի) | 108 |
| 4.- Քիմի Ռայքոնըն (Ֆեռարի) | 72 |
| 5.- Վալթերի Պոթթաս (Ուիլիամս) | 57 |
| 6.- Ֆելիփէ Մասսա (Ուիլիամս) | 47 |
| 7.- Տանիել Ռիքարտօ (Ռետ-Պուլ) | 35 |
| 8.- Տանիել Քվիաթ (Ռետ-Պուլ) | 19 |
| 9.- Ռոմեն Կրոժան (Լոթիւս) | 17 |
| 10.- Ֆելիփէ Նասըր (Սաուպըր) | 16 |
Խումբերու դասաւորում.
| ԿԷՏ | |
| 1.- Մերսետես | 285 |
| 2.- Ֆեռարի | 180 |
| 3.- Ուիլիամս | 103 |
| 4.- Ռետ Պուլ | 54 |
| 5.- Լոթիւս | 23 |
| 6.- Ֆորս Ինտիա | 21 |
| 7.- Սաուպըր | 21 |
| 8.- Թորօ Ռոսսօ | 15 |
| 9.- Մաքլարըն | 4 |
| 10.- Մանոր-Մարուսիա | 0 |


