Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Մամլոյ Հաղորդագրութիւն, Ֆենիչէ Ֆիլհարմոնիք Նուագախմբի Սիմֆոնիք Համերգ` Նուիրուած Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակին Տիրիժոր` Սիւզաննա Մելկկի, Թաւջութակի Մենակատար` Մարիօ Պրունելլօ

Յունիս 9, 2015
| Գաղութային
0
Share on FacebookShare on Twitter
Ֆենիչէ ֆիլհարմոնիք նուագախմբը
Ֆենիչէ ֆիլհարմոնիք նուագախմբը

2015 թ. ապրիլի 12-ին Լա Ֆենիչէ թատրոնում տեղի ունեցաւ Ֆենիչէ ֆիլհարմոնիք նուագախմբի 2015 թ. համերգաշրջանի վեց համերգներից երկրորդը: Համերգը նշանաւորուեց ծրագրի իւրայատուկ ընդգրկմամբ, արտիստների կազմով եւ իրադարձութեամբ, որով այն ոգեշնչուած էր:

Մարիօ Պրունելլօ եւ Սիւզաննա Մելկկի
Մարիօ Պրունելլօ եւ Սիւզաննա Մելկկի
Լա Ֆենիչէ թատրոն
Լա Ֆենիչէ թատրոն

Երաժշտական հանդիսութիւնը վստահուած էր երկու հեղինակաւոր կատարողների` ֆինն տիրիժոր Սիւզաննա Մելկկիին /Susanna Malkki/ (առաջին կինը` Ֆենիչէ ֆիլհարմոնիքի բեմում) եւ իտալացի թաւջութակահար Մարիօ Պրունելլոյին (Mario Brunello): Համերգը` կազմակերպուած Վենետիկի Հայ մշակոյթի ուսումնասիրութեան եւ վաւերագրումի կենտրոնի կողմից, Իտալիայում Հայաստանի դեսպանատան եւ Ֆենիչէ թատրոնի հիմնադրամի հետ համագործակցութեամբ, Վենետիկի ռեգիոնալ խորհրդի հովանաւորութեան ներքոյ, նպատակ ունէր յիշատակելու Հայոց ցեղասպանութեան հարիւրամեակը, ցեղասպանութիւն` սերմանուած Քեմալ Աթաթուրքի եւ նրա գաղափարակիցների կողմից, իրագործուած 1915-1923թթ. Օսմանեան կայսրութեան երիտթուրքական ղեկավարութեան կողմից եւ մինչ օրս կտրականապէս մերժուած ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի կողմից: Զանգուածային սպանութիւններ եւ տարհանումներ, որոնք միտուած էին ոչնչացնելու մի ամբողջ ժողովուրդ, վերացնելու նրա քաղաքակրթութեան իւրաքանչիւր հետք այն հողի վրայից, որտեղ հաստատուած է եղել հազարամեակներ ի վեր:

Հայաստանը եւ աշխարհով մէկ տարածուած հայոց սփիւռքը, որ կրում է այդ ողբերգական իրողութեան չսպիացող վէրքը, ամէն տարի ապրիլ ամսին յարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանութեան զոհերին: 1915թ. ապրիլի 24-ն ըստ էութեան սիմուոլիկ ամսաթիւ է, որով սկիզբ դրուեց զանգուածային սպանութիւններին` կայսրութեան գլխաւոր կենտրոններում բնակուող հայ մտաւորականութեան ձերբակալութեամբ եւ այնուհետեւ գլխատմամբ: Ցեղասպանութեան հարիւրամեակի կապակցութեամբ բազմաթիւ հանդիսաւոր միջոցառումներ են կազմակերպւում հայ համայնքի կողմից: Ինչպէս նաեւ Ֆրանչիսկոս պապի նախաձեռնութեամբ նոյն ապրիլի 12-ին մատուցուեց պատարագ Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում, որին մասնակցում էին Հայաստանի Հանրապետութեան նախագահը եւ Հայ Առաքելական ու Կաթողիկէ եկեղեցու հոգեւոր առաջնորդները:

Տիգրան Մանսուրեան, Սիւզաննա Մելկկի եւ Մինաս Լուռեան
Տիգրան Մանսուրեան, Սիւզաննա Մելկկի եւ Մինաս Լուռեան

Վենետիկի հայկական համայնքը, Մինաս Լուռեանի ղեկավարած Հայ մշակոյթի ուսումնասիրութեան եւ վաւերագրումի կենտրոնի նախաձեռնութեամբ որոշեց յիշատակութեան արժանացնել այդ պատմական իրողութիւնը հանդիսաւոր համերգով, որը հոգեւոր միասնութեան եւ մասնակցութեան հնարաւորութիւն ընձեռեց: Այս նախաձեռնութիւնը նպատակ ունէր ներկայացնելու հայ կենսատու ստեղծագործ ոգին, որ վերածնուել է դարի ամենազարհուրելի յանցագործութիւններից մէկի մոխիրներից:

Ծրագրում առանցքային նշանակութիւն ունէր Ubi est Abel frater tuus? ստեղծագործութիւնը` Տիգրան Մանսուրեանի չորրորդ կոնցերտը թաւջութակի ու նուագախմբի համար, որն առաջին անգամ էր կատարւում Իտալիայում: Տիգրան Մանսուրեանը հայ ժամանակակից խոշորագոյն կոմպոզիտոր է, որը ծնուել է 1939թ. Պէյրութում (Լիբանան): Նրա ծնողներն անցել են Ցեղասպանութեան դաժան իրականութեան միջով` որբացել եւ փախստական դարձել աքսորի ժամանակ: 1947թ. ընտանիքով տեղափոխուելով Հայաստան` Մանսուրեանն ընտրում է արուեստի հոգեւոր ուղին եւ իր ստեղծագործական զարգացումն է ապրում Խորհրդային Միութեան այնպիսի նշանակաւոր կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են` Վալենթին Սիլվեսթրովը, Արվօ Փարթը, Ալֆրետ Շնիրքեն, Սոֆիա Կուպայտուլինան: Ubi est Abel frater tuus? ստեղծագործութիւնը տոգորուած է լուռ եւ տառապալից ցաւով եւ առաջին անգամ ներկայացուել է 2010թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանութեան տարելիցին Քոլոնիայի WDR սիմֆոնիք նուագախմբի կողմից, Սեմիոն Պիչքովի ղեկավարութեամբ:

Համերգային ծրագրում Մանսուրեանի ստեղծագործութեանը նախորդում էր 1900-ականների հռչակաւոր հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրեանի փայլուն սիւիտը: Արամ Խաչատրեանը ծնուել է 1903թ. Վրաստանում, կրթութիւն է ստացել Մոսկուայի Կնեսինի անուան ինստիտուտում եւ Չայքովսքու անուան կոնսերվատորիայում: Լինելով սովետահայ կոմպոզիտոր` Խաչատրեանն անմիջականօրէն չի վերապրել Թուրքիայում հայերի հետ տեղի ունեցող ողբերգական իրադարձութիւնները, բայց երաժշտութեան մէջ առատօրէն օգտագործել է հայկական ժողովրդական մեղեդիներ եւ ռիթմեր` այդպիսով այն ներկայացնելով ամբողջ աշխարհին: Համերգի ժամանակ կատարուեց Խաչատրեանի «Սպարտակ» բալետի թ.2 կոնցերտի սիւիթը, որը գրուել է 1956թ. Լենինկրատի Քիրովի անուան թատրոնի համար եւ մտել խորհրդային պալէտի պատմութեան մէջ:

Տիգրան Մանսուրեան
Տիգրան Մանսուրեան

Մայեսթրօ Մանսուրեանը, որը դահլիճում էր, արժանացաւ հանդիսատեսի եւ կատարողների բուռն ընդունելութեանը: Թաւջութակի կոնցերտից անմիջապէս յետոյ Մարիօ Պրունելլոն հանդիսատեսին ընծայեց Գրիգոր Նարեկացու «Հաւուն-հաւու»-ն տաղը նուագախմբի թաւջութակների ձայնապահ ընկերակցութեամբ` վերարտադրելով թաւջութակի նկարագրին անսովոր` տուտուկի եւ մարդկային ձայնի խառն հնչերանգը: Այս կատարումը մեծ անակնկալ եւ յուզում պատճառեց հանդիսատեսին:

Երեկոյի երկրորդ մասը նուիրուած էր Լիւտվիկ վան Պեթհովենի Sinfonia n. 4 in si bemolle maggiore op. 60 ստեղծագործութեանը (1806թ.), որում հեղինակը ժամանակաւորապէս հեռանում է Eroica-ի էպիկական թոնայնութիւնից, որպէսզի սուզուի յոյսի արեւածագի շողերով պարուրուած աշխարհներում` երազային եւ կենսախինդ պոռթկումով մղուած դէպի ապագան:

Պաշտօնական հիւրեր
Պաշտօնական հիւրեր

Համերգին, որ ծրագրւում էր շուրջ երկու տարի եւ անցկացուեց հայ աշխարհում կազմակերպուող յիշատակի միջոցառումների կարեւորագոյն ժամանակաշրջանում, ներկայ էին Հայաստանի մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանը` Իտալիայում Հայաստանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սարգիս Ղազարեանը, ինչպէս նաեւ` Իտալիայի հայերի միութեան պատուաւոր նախագահ դոկտոր Յակոբ Մանուկեանը:

Հայ մշակոյթի ուսումնասիրութեան եւ վաւերագրումի  կենտրոնը` հիմնադրուած Միլանում 1960-ական թթ., այնուհետեւ 1991թ. տեղափոխուած Վենետիկ, իրականացնում է մեծածաւալ ակադեմական, մշակութային, խմբագրական, երաժշտական գործունէութիւն, ինչպէս նաեւ ունի հարուստ մասնագիտական գրադարան, որը բաց է հանրութեան համար: Կենտրոնը սփիւռքի հայկական եզակի ինստիտուտներից է, որը ճանաչուած է համապատասխան օրէնքով եւ վայելում է Հայաստանի մեծաթիւ պետական հաստատութիւնների անմիջական աջակցութիւնը:

Չնայած այն փաստին, որ համերգի նախապէս ծրագրուած ամսաթուին համընկել էր Հռոմի պապի մատուցած սուրբ պատարագը, Ֆենիչէի 1000-ից աւելի հանդիսատես ընդգրկող դահլիճը ամբողջութեամբ լի էր իտալացի եւ օտար երաժշտասէր ունկնդիրներով:

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած այս համերգի ձայնագրութիւնը շուտով սփռուելու է Իտալիայի պետական RAI ռատիոկայանի դասական երաժշտութեանը յատկացուած 3-րդ ալիքով` ներածական հարցազրոյցներով:

Հաղորդագրութիւն`
ՖԵՆԻՉԷ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՄԼՈՅ ԳՐԱՍԵՆԵԱԿԻ

Թարգմանութիւն`
ՇՈՂԻԿ ՊԱՂՏԱՍԱՐԵԱՆԻ

Վենետիկ, 13.04.2015

Նախորդը

Մեր Ընթերցողները Կը Գրեն Մայր Իմ Անգին

Յաջորդը

Հայկ Մխոյեանի Շքեղ Յաղթարշաւը Երգի Միջազգային Փառատօներում

RelatedPosts

ՀՕՄ-ի Յայտարարութիւնը Շարունակուող Ցեղասպանութեան Մը Դէմ
Գաղութային

ՀՕՄ-ը Կը Մնայ Յանձնառու` Ուսանողներու Կրթաթոշակ Տրամադրելու

Նոյեմբեր 1, 2024
Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ
Գաղութային

Մեծարենցեան Երեկոներ Երաժիշտ, Երգահան Զեքի Նասիֆ Այնճարի Մէջ

Հոկտեմբեր 25, 2024
Մինաս Գոճայեանի Եւ Լեւոն Շառոյեանի Այցելութիւնները՝ «Ազդակ»
Գաղութային

Մինաս Գոճայեանի Եւ Լեւոն Շառոյեանի Այցելութիւնները՝ «Ազդակ»

Մայիս 26, 2023
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?