Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայկ Մխոյեանի Շքեղ Յաղթարշաւը Երգի Միջազգային Փառատօներում

Յունիս 9, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՅԱԿՈԲ ՍՐԱՊԵԱՆ

6-09-15_Mekhoyan1

Կոմիտաս` հայ երգի անլռելի զանգակատուն, հայ երգի մոգ ու մոգպետ, որի  հանճարի առաջ 20-րդ դարասկզբին խոնարհուեց քաղաքակիրթ Եւրոպան:

Մէկ դար է անցել այդ ժամանակներից, եւ կոմիտասեան երգի ղօղանջներից մի տեսակ խորթացել ենք ազգովի: Խորթացե՞լ ենք, թէ՞ խորթացրել ու շարունակում են խորթացնել նաեւ այսօր…

Այսուհանդերձ, բարեբախտութիւն պիտի համարենք, որ մեզանում, թէկուզեւ սակաւաթիւ, բայց կան կոմիտասապաշտ երգիչ կատարողներ, ովքեր առմիշտ բաբախուն են պահում հայ ազգապահ երգի զարկերակը, պաշտում Մեծն Վարդապետին` իրենց երգացանկը հարստացնելով նրա սքանչելի երգերի մարգարտաշարով:

Այդպիսի ազգային ու պայծառ երգիչների առաջին շարքում է Հայկ Մխոյեանը, որին, թերեւս, աւելի լաւ գիտեն միջազգային փառատօների կազմակերպիչներն ու այլազգի երգարուեստի սիրահարները, քան` բուն մայր հայրենիքում: Ցաւօք, այսպէս է մեզանում` գնա՛, կայացի՛ր դրսերում, յետոյ նոր միայն ճանաչում կ՛ունենաս նաեւ այստեղ: Տխուր է, անշուշտ, որ այսպիսին է մեր իրականութիւնը: Բայց կոչումով արուեստագէտի համար դա՛ էլ խնդիր չէ: Ինքս քաջատեղեակ եմ Հայկ Մխոյեանի ե՛ւ երգարուեստին, ե՛ւ նրա անցած փառահեղ ճանապարհին ու միջազգային մրցոյթներում նրա արձանագրած նուաճումներին: Ուստի վերյիշեմ. անցած տարի ճիշդ այս օրերին էր, երբ նա հրաւէր ստացաւ մասնակցելու Պուլկարիայի Վառնա քաղաքում կայանալիք «Ծով եւ յիշողութիւն» երգի միջազգային մրցոյթ-փառատօնին եւ նուաճեց գլխաւոր մրցանակը: Այնուհետեւ մեր տաղանդաշատ երգիչը հրաւէրքներ ստացաւ Սպանիայից, Իտալիայից, Չինաստանից, Միացեալ Նահանգներից… Բայց… Բայց որքան էլ զարմանալի` իր երկրին ու ժողովրդին փառք ու պատիւ բերած երիտասարդ երգչին սատարող չեղան ո՛չ համապատասխան, ո՛չ սփիւռքի նախարարութիւնները, ո՛չ էլ իսկապէս արուեստը գնահատող ոեւէ մեծահարուստ-բարերար, սուտ երգիչների փոխարէն, բռնեց նրա ձեռքը, եւ Հայկը չկարողացաւ ներկայանալ յիշեալ երկրներում կայանալիք մրցոյթներին…

Ամէն դէպքում, հզօր կամքի տէր ու անօրինակ աշխատասիրութեամբ օժտուած երգիչը, որքան էլ դառնացած, չտկարացաւ հոգեպէս, չերկնչեց դժուարութիւններից եւ շարունակեց համերգային իր գործունէութիւնը հարազատ միջավայրում` իրեն տրամադրելով նոր ու առաւել բարձր նուաճումների:

Եւ ահա վերջերս` կրկնակի հրաւէրք նոյն Պուլկարիայից. Վելիքօ Թառնեւօ քաղաքում «Euro Folk 2015» մրցոյթ-փառատօն, որին մասնակցում են շուրջ 60 երկրի ներկայացուցիչներ: Հայաստանից միակ հրաւիրեալ ներկայացուցիչը Հայկ Մխոյեանն էր: Փառատօնի առաջին օրը նա խստապահանջ դատակազմին ու բազմահազարանոց ունկնդրին ներկայացաւ Կոմիտասի «Կռունկ», «Տլէ եաման» եւ Մուրատ Մշեցու «Դէ՛ զարկէք», իսկ երկրորդ օրը` Կոմիտասի «Հորովել» եւ Մուրատ Մշեցու «Ազատութեան գինը» երգերի փառահեղ կատարումներով: Արդիւնքում` ոսկէ մետալ, յաղթողի դափնեպսակ, ծափահարութիւններ…

6-09-15_Mekhoyan2Նոյն օրը կայացաւ նաեւ հերթական` «Ժամանակի ձայներ»` նախորդի հետ բոլորովին կապ չունեցող մրցոյթ-փառատօնը: Մայիսի 9-ին Հայկ Մխոյեանի  կատարմամբ կրկին բուրվառեց կոմիտասեան երգը` «Հորովելը», 10-ի առաւօտեան Հայկ Մխոյեանը այդ հիւրընկալ երկրի լեզուով կատարեց «Պուլկարիա, դու իմ միակն ես» երգը` կրկին նուաճելով նաեւ այս փառատօնի առաջին`,ոսկէ մեդալէ եւ ,գրան պրիէ

մրցանակները: Սա արդէն աննախադէպ երեւոյթ էր ոչ միայն մեզանում: Հիացած էր ոչ միայն հանդիսատեսը, այլեւ ժիւրիի ողջ անձնակազմը:

– Շնորհակալ ենք Ձեզ, սիրելի երգիչ, որ այդպէս բարձր արուեստով ու ասպետօրէն ներկայացրիք եւ հայկական սկանչելի երգը, եւ Ձեր երգի հանճարին` Կոմիտաս անունով, որին չէինք ճանաչում առ այսօր,-ասել է ժիւրիի նախագահը` շնորհաւորելով ու երախտագիտութիւն յայտնելով տաղանդաւոր հայ երգչին:

Նշենք, որ Հայկ Մխոյեանը իր բոլոր ելոյթների ժամանակ իր ուսերին փառաւորել էր Հայոց Եռագոյն դրօշը, իսկ կուրծքը զարդարել Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի խորհրդանիշ անմոռուկով, ներկայացրել Կոմիտասին, նրա ողբերգութիւնը` որպէս հետեւանք թուրք երկրի եղեռնագործութեան: Խոստովանենք, որ սա արդէն աւելին է, քան, թերեւս, այդ հնչեղ մրցոյթներին մասնակցելը, որովհետեւ փառատօնների ժամանակ հնչեցնելու կոչուած է միմիայն երգը եւ ոչ աւելին: Դա պարզապէս անթոյլատրելի է: Հայկի ցեղասպանութեան մասին խօսքից յետոյ, միջազգային բեմից հէնց իրենք` բուլղարացիները հնչեցրին ,ցեղասպանութիւնէ տերմինը եղեռնի 100-ամեակի նշման օրերին, բառ, որից սարսափում են թուրքերը եւ թշնամանում այդ բառն արտաբերողի հանդէպ:

Դէ ինչ, այսքանից յետոյ սքանչանանք մեր սիրելի երգչով, նրանով հպարտանանք ազգովի եւ շնորհաւորենք իրեն ու ինքներս մեզ, որովհետեւ Հայկ Մխոյեանի յաղթանակները, ի վերջոյ, ազգային յաղթանակներ են, որպիսիք յաճախ չէ, որ մենք ունենում ենք:

 

 

 

 

Նախորդը

Մամլոյ Հաղորդագրութիւն, Ֆենիչէ Ֆիլհարմոնիք Նուագախմբի Սիմֆոնիք Համերգ` Նուիրուած Հայոց Ցեղասպանութեան Հարիւրամեակին Տիրիժոր` Սիւզաննա Մելկկի, Թաւջութակի Մենակատար` Մարիօ Պրունելլօ

Յաջորդը

Հայ Աւետարանական Քոլեճի Աշակերտներու Ստեղծագործական Աշխատանքներու Ցուցահանդէսը

RelatedPosts

Հայ Եկեղեցւոյ Տօներ.  Ծաղկազարդ Եւ Դռնբացէք
Անդրադարձ

Հայ Եկեղեցւոյ Տօներ. Ծաղկազարդ Եւ Դռնբացէք

Ապրիլ 1, 2023
Այնթապի Հերոսամարտը
Անդրադարձ

103-Ամեակ Այնթապի Հերոսամարտին

Ապրիլ 1, 2023
ՀՅԴ Լիբանանի Պատանեկան Միութիւններու 100-Ամեակ.  Յուշեր Եւ Վկայութիւններ – 4 –
Անդրադարձ

ՀՅԴ Լիբանանի Պատանեկան Միութիւններու 100-Ամեակ. Յուշեր Եւ Վկայութիւններ – 4 –

Մարտ 31, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In