13 յունիսին Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը Եուրօ-2016-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ պիտի հիւրընկալէ Փորթուգալը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչի ժամանակաւոր պաշտօնակատար Սարգիս Յովսէփեան երէկ հրապարակեց անունները արտասահմանի մէջ հանդէս եկող այն ֆութպոլիստներուն, որոնք այդ նախապատրաստական հաւաքին մասնակցելու հրաւէր ստացան, կը յայտնէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին պաշտօնական կայքը:
Այդ 12 ֆութպոլիստներն են` Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Ռոպերթ Արզումանեան (Ամքար, Ռուսիա), Հրայր Մկոյեան Իսթիղլալ Իրան), Կայել Անտոնեան (Օլեմփիք Մարսէյ, Ֆրանսա), Գէորգ Ղազարեան (Քերքիրա, Յունաստան), Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Մարքոս Փիցելլի (Աքթոպէ, Ղազախստան), Ռումիան Յովսէփեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Նորայր Ասլանեան (Ալմեր Սիթի, Հոլանտա), Արթուր Սարգիսով (Վոլքա, Ռուսիա) եւ Ռուսլան Քորեան (Լոքոմոթիւ Թաշկենտ, Ուզպեքիստան):
ՆՇԵՆՔ, որ Հայաստանի ախոյեանութեան մրցումներուն հանդէս եկող ֆութպոլիստներուն վերջնական ցուցակը պիտի հրապարակուի աւելի ուշ: