Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը տուաւ շարք մը որոշումներ:
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած բոլոր մրցումներուն արդիւնքները վաւերացուեցան հետեւեալ ձեւով.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 18-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Նեպի Շիթ – Անսար` 2-0, Ախա Ահլի Ալէյ – Շապապ Սահել` 2-0, Ահտ – Սաֆա` 2-0, Սալամ Զղարթա – Ռասինկ` 2-1, Նըժմէ – Թրիփոլի` 2-1 եւ Շապապ Ղազիէ – Թատամոն Սուր` 1-1:
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
ՀՄԸՄ – Սաժես` 3-2 եւ Ահլի Սայտա Իժթիմահի` 1-1
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Իժթիմահի – ՀՄԸՄ` 3-1, Սաժես – Շեպիպեթ Մազրաա` 3-2 եւ Ահլի Սայտա – Ռիատա Ուալ Ատապ` 6-1:
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Շապապ Թրիփոլի – Շեքքա` 1-0, Հարըֆ Ըրտէ Խէյրի – Զամալեք Պէյրութ` 2-1, ՀՄՄ – Իթթիհատ Հարեթ Նաամէ` 0-0 եւ Հարաքեթ Շապապ – Շապապ Արապի` 0-0:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն, յայտագիրը հետեւեալն է.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՈՒՐԲԱԹ, 10 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Ախա Ահլի Ալէյ – Սալամ Զղարթա | 15:30 | Պհամտուն |
Նեպի Շիթ – Նըժմէ Թատամոն Սուր – Շապապ Սահել |
15:30 15:30 |
Նեպի Շիթ Սուր |
Շապապ Ղազիէ – Ռասինկ | 15:30 | Քֆարժոզ |
ՇԱԲԱԹ, 11 ԱՊՐԻԼ. | ||
Թրիփոլի – Ահտ | 15:30 | Պուրճ Համուտ |
ԿԻՐԱԿԻ, 12 ԱՊՐԻԼ. | ||
Սաֆա – Անսար | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 22-ՐԴ ԵՒ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՇԱԲԱԹ, 11 ԱՊՐԻԼ. | ||
Ահլի Սայտա – Շեպիպեթ Մազրաա | 15:30 | Սայտա |
ԿԻՐԱԿԻ, 12 ԱՊՐԻԼ. | ||
Սաժես – Իժթիմահի | 15:30 | Նըժմէ |
ՀՄԸՄ – Ռիատա Ուալ Ատապ | 15:30 | Պուրճ Համուտ |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ԵՒ ՎԵՐՋԻՆ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
ՇԱԲԱԹ, 11 ԱՊՐԻԼ. | ||
ՀՄՄ – Զամալեք Պէյրութ | 15:30 | Սաֆա |
Ֆետերասիոնը Սալամ Զղարթա ակումբը 4 միլիոն լիբանանեան ոսկի, իսկ Ախա Ահլի Ալէյ ակումբը` 2 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկեց, իրենց անկարգապահ համակիրներուն կեցուածքին պատճառով:
2-ական միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան նաեւ Սաժես եւ ՀՄԸՄ ակումբները` նոյն պատճառով:
Ատկէ բացի, Սաժես եւ ՀՄԸՄ ակումբները պիտի վճարեն Ահտի դաշտին վնասները` 900 հազար լիբանանեան ոսկի:
Ֆետերասիոնը պատժական յանձնախումբին փոխանցեց Սաժեսի կախակայուած մարզիկ Մոհամետ Զըրաքաթի թղթածրարը. վերջինս դաշտ մուտք գործելով յարձակեցաւ օրուան իրաւարարին վրայ եւ հայհոյեց մրցակից խումբին:
ՀՄԸՄ-ի պատասխանատուներէն Յակոբ Կիւլիւմեան ֆետերասիոնին կողմէ 6 ամիսով կախակայուեցաւ եւ անոր արգիլուեցաւ խումբին հետ դաշտ եւ պատուոյ թրիպիւն մուտք գործել:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան Սարգիս Ազնաւուր եւ Քրիսթիան Թիմունեան:
Վեց ամիսով կախակայուեցաւ Պարժալունայի պատասխանատուներէն Ապտել Սալամ Պատըր, մինչ անոր ակումբը 500 հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Վեցական ամիսով կախակայուեցան նաեւ Նահտա Պար Էլիասի պատասխանատուներէն Եունես Մաարապունի, Զիատ Արաժի եւ Իմատ Արաժի, մինչ անոնց ակումբը 6 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
500 հազարական լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցան ՀՄՄ, Ուխուուա, Խարայեպ եւ Ամալ Մաարաքէ: