Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին մամլոյ քարտուղարութիւնը երէկ հաղորդեց, որ Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան Գ. հանգրուանի փլէյ-օֆի մրցումները կը սկսին շաբաթ, 4 ապրիլին:
Ինչպէս ծանօթ է, այս հանգրուանը (քառորդ աւարտական) եւ անկէ ետք մրցումները պիտի շարունակուին նաք-աութի դրութեամբ:
Իրարու դէմ մրցող խումբերը պիտի ճակատին հինգ անգամ, եւ երեք յաղթանակ արձանագրող խումբը պիտի ապահովէ կիսաւարտականի իր տոմսը:
Պէտք է նշել, որ իր դաշտին վրայ երեք մրցում կատարելու նախապատուութիւնը կ՛երթայ այն խումբին, որ աւելի լաւ դիրքի վրայ գտնուեցաւ Բ. հանգրուանին, որ տեղի ունեցաւ խմբակներու դրութեամբ:
Ասկէ մեկնելով, Սաժես, որ պիտի մրցի ՀՄԸՄ-ի դէմ, իր դաշտին վրայ երեք մրցում ունի կատարելիք, մինչ երկու մրցում տեղի պիտի ունենայ «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ եւ Սելլա Թնճուկեան» մարզադաշտին վրայ:
Նշենք, որ Սաժես – ՀՄԸՄ առաջին մրցումը տեղի պիտի ունենայ հինգշաբթի, 9 ապրիլին, յետմիջօրէի ժամը 17:00-ին, Ղազիրի դաշտին վրայ:
Ստորեւ կու տանք Գ. հանգրուանի մրցումներուն յայտագիրը, որ երէկ հրապարակուեցաւ Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնին կողմէ.
| ՇԱԲԱԹ, 4 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շանվիլ – Մութթահետ | 17:00 | Շանվիլ |
| Ռիատի – Հուփս | 17:00 | Մանարա |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 9 ԱՊՐԻԼ | ||
| Պիպլոս – Թատամոն | 17:00 | Ժըպէյլ |
| Սաժես – ՀՄԸՄ | 17:00 | Ղազիր |
| ՇԱԲԱԹ, 11 ԱՊՐԻԼ | ||
| Մութթահետ – Շանվիլ | 17:00 | Սաֆատի |
| Հուփս – Ռիատի | 17:00 | Միշել Մըր |
| ԿԻՐԱԿԻ, 12 ԱՊՐԻԼ | ||
| ՀՄԸՄ – Սաժես | 18:00 | Աղբալեան |
| Թատամոն – Պիպլոս | 18:00 | Ֆուատ Շեհապ |
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 16 ԱՊՐԻԼ | ||
| Շանվիլ – Մութթահետ | 18:00 | Շանվիլ |
| Ռիատի – Հուփս | 18:00 | Մանարա |
| ՈՒՐԲԱԹ, 17 ԱՊՐԻԼ | ||
| Սաժես – ՀՄԸՄ | 17:50 | Ղազիր |
| Պիպլոս – Թատամոն | 17:50 | Ժըպէյլ |
| ՇԱԲԱԹ, 18 ԱՊՐԻԼ | ||
| Մութթահետ – Շանվիլ | 17:00 | Սաֆատի |
| Թատամոն – Պիպլոս | 17:00 | Ֆուատ Շեհապ |
| ՀՄԸՄ – Սաժես | 17:00 | Աղբալեան |
| Հուփս – Ռիատի | 17:00 | Միշել Մըր |
| ԿԻՐԱԿԻ, 19 ԱՊՐԻԼ | ||
| Շանվիլ – Մութթահետ լ | 18:00 | Շանվիլ |
| Պիպլոս – Թատամոն | 18:00 | Ժըպէյլ |
| Սաժես – ՀՄԸՄ | 18:00 | Ղազիր |
| Ռիատի – Հուփս | 18:00 | Մանարա |


