Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Գունաւոր Յեղափոխութեան Վտանգն Ազրպէյճանի Նախագահին Այլեւս Չի Անհանգստացնում

Մարտ 24, 2015
| Պատմական
0
Share on FacebookShare on Twitter

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆԵԱՆ

3-24-15_aliyevԹուրքալեզու պետութիւնները հանդէս կը գան նոր ռազմավարութեամբ
Ազրպէյճանի նախագահի հովանաւորութեամբ գործող «Հաքքըն.ազ» կայքէջն օրերս հրապարակեց իր հերթական խմբագրականը, որը քիչ է ասել, թէ արժանի է ուշադրութեան:

Աւելի ճիշդ` ազրպէյճանցիներն իրենք են խնդրում, որ ուշադրութիւն դարձնենք այդ հրապարակմանը: Թէ ինչու են ձգտում դրան, դժուար չէ կռահել. ազրպէյճանական իշխանութիւնները, հետեւելով աւագ եղբօր` Թուրքիայի օրինակին, ամէն ինչ անում են` ցուցադրելու իրենց անկախութիւնն Արեւմուտքից: Այս հարցում նրանց  քարոզչութիւնն ու գործնականութիւնը գրեթէ միահիւսուած են:

Յիշեալ կայքի փոխանցմամբ` Զուիցերիոյ Տաւոս քաղաքում վերջերս տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիեւի եւ ամերիկացի դրամատէր, ազատական հայեացքներով քաղաքական գործիչ եւ համաշխարհային գունաւոր յեղափոխութիւնների հովանաւոր Ճորճ Սորոսի հանդիպումը: Նրա ղեկավարած բարեգործական հիմնադրամի միջոցներով են կեանքի կոչւում հանրայայտ «Բաց հասարակութեան հիմնարկի» գաղափարները: Սորոսի դրամաշնորհներով են աշխարհի տարբեր երկրներում գործում  մարդու իրաւունքների պաշտպանութեամբ զբաղուող հասարակական կազմակերպութիւնները: Նորութիւն չէ նաեւ, որ այս հիմնադրամից սնուող գրեթէ բոլոր կազմակերպութիւններն իրենց երկրներում զբաղւում են ընդդիմադիր գործունէութեամբ: Ազրպէյճանական աղբիւրն, ի միջի այլոց, Ալիեւ-Սորոս հանդիպումը ներկայացրել է սեփական մեկնաբանութեամբ` նպատակ ունենալով հակադարձել Արեւմուտքից Պաքուին տրուող  ժողովրդավարութեան դասերին:

3-24-15_opoՅունուարի վերջերին միջազգային լրահոսն իրազեկեց մէկ այլ իրողութեան մասին.  Եւրախորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Նիլս Մոյժնիեկսը ԵԽԽՎ մարդու իրաւունքների յանձնաժողովում ներկայացրել է Ազրպէյճանում լրագրողների եւ իրաւապաշտպանների, քաղաքացիական գործունէութեամբ յայտնի մարդկանց նկատմամբ շարունակուող հետապնդումների փաստերը: Եւրոպական պաշտօնատարի քաղաքական գնահատականն առաւել քան խօսուն է. Ազրպէյճանը պատմութեան մէջ կը մնայ որպէս պետութիւն, որը 47 անդամ ունեցող Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէի  նախագահութեան ժամանակահատուածում աննախադէպ հետապնդում է իրականացրել իրաւապաշտպանների նկատմամբ:

Դառնանք տաւոսեան հանդիպմանը. Ազրպէյճանի նախագահի հետ զրոյցի թեման մէկն էր` Պաքուի դռները բացել «Բաց հասարակութեան հիմնարկ»-ի առջեւ: Ըստ յիշեալ ազրպէյճանական աղբիւրի` նախագահը խոստացել է դա անել, սակայն մէկ պայմանով` Սորոսի հիմնադրամը, ասել է թէ` Միացեալ Նահանգները, պիտի չխառնուեն  Ազրպէյճանի ներքաղաքական գործընթացներին:

Այսպիսով, Ազրպէյճանի նախագահը համաձայնեց թոյլատրել Սորոսի հիմնադրամի ազատ գործունէութիւնն իր երկրում` լաւ իմանալով, թէ ինչ է դա նշանակում: Ի դէպ, նախկինում էլ էր այն գործում, սակայն ազրպէյճանական ընդդիմութեան ոչ հեռու անցեալում ունեցած աշխուժ ելոյթները Ալիեւին ստիպեցին օրէնքով արգելել այդ կազմակերպութեան ազատ գործունէութիւնը: Հարց է ծագում. ինչո՞ւ Ազրպէյճանի նախագահը գտաւ, որ այժմ «Բաց հասարակութեան հիմնարկ»-ն առանձնակի վտանգ չի ներկայացնում իր վարչակարգին:

Ազրպէյճանական կայքի առաջնորդող յօդուածում այս հարցին տրուել է միանգամայն սպասելի պատասխան. գունաւոր յեղափոխութիւնների ժամանակն անցել է…  դրսում ուրիշ ժամանակներ են:

Ակնարկն, անշուշտ, միանշանակ է. այսօր մենք քաղաքակրթութիւնների պայքարի ականատեսն ենք, վկաները` իսլամի եւ քրիստոնէութեան պատերազմի:  ժողովրդավարական գաղափարներով զինուած Արեւմուտքի կողմից  իրականացուող գունաւոր յեղափոխութիւնների դէմ անհաշտ պայքարի դրօշ է բարձրացրել իսլամական ծայրայեղականութիւնը: Դրա վառ դրսեւորումն էր տարեսկզբին եւրոպական քաղաքակրթութեան բնօրրան Ֆրանսայի մայրաքաղաքում մամուլի նկատմամբ ձեռնարկուած ահաբեկչական գործողութիւնը: Այն փաստօրէն քրիստոնէական աշխարհին ուղղուած բացարձակ մարտահրաւէր էր:

Իսլամական ծայրայեղականութիւնն Ազրպէյճանում, ինչպէս վկայում են փաստերը, հովանաւորւում է պետական մակարդակով: Ստացւում է, որ Ազրպէյճանի նախագահին այլեւս չի անհանգստացնում «մայտանի» հեռանկարը, քանի որ ինքը տիրապետում է դրա դէմ պայքարի նոր մեթոտներին:

Տաւոսեան հանդիպումից յետոյ Ճ. Սորոսը յայտարարութիւն արեց առ այն, որ ինքն Ազրպէյճանի նախագահից պահանջել է քաղաքական բանտարկեալների ազատում, ընդդիմութեան գործունէութեան համար պայմանների ապահովում, դրա հետ մէկտեղ արտայայտել է իր անհանգստութիւնն Ազրպէյճանում մարդու իրաւունքների ոտնահարումների կապակցութեամբ: Այս ամէնն, ինչպէս երեւում է, Իլհամ Ալիեւին այնքան էլ չի անհանգստացնում: Եւ չնայած նա էլ իր հերթին ներքաղաքական գործընթացներին չմիջամտելու պահանջ է ներկայացրել Սորոսին, իրականում Ազրպէյճանի նախագահը գործի է դրել իր դիւանագիտութիւնը:

Որ Իլհամ Ալիեւի ծրագրերի մէջ չի մտնում համաշխարհային ուժային կենտրոններից որեւէ մէկի հետ դաշնակցելը, վկայում են այդ երկրի արտաքին քաղաքական առաջնահերթութիւնները: Կարծում ենք, արժէ յիշեցնել պաշտօնական Պաքուից բազմիցս հնչած յայտարարութիւնները, համաձայն որոնց` ազրպէյճանական ներկայ իշխանութիւնները չեն պատրաստւում դաշինքի մէջ մտնել ո՜չ Արեւմուտքի եւ ո՜չ էլ Եւրասիական տնտեսական միութեան հետ: Երկու կողմերի հետ նրանք համագործակցում են այնքանով, որքանով իրենց շահն է թելադրում: Այլեւս ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ազրպէյճանի համար առաջին տեղում թուրքալեզու պետութիւնների համագործակցութիւնն է: 2014-ին այդ ձեւաչափով կայացած մի շարք հանդիպումներ` Թուրքիայի, Ազրպէյճանի, Ղազախստանի եւ Թուրքմենիստանի նախագահների մասնակցութեամբ, ակնյայտօրէն ցոյց տուեցին, որ իրենց փոխհամագործակցութիւնն առաւել կարեւոր է, քան` աշխարհաքաղաքականութեան գոյացութիւնների հետ դաշինքի մէջ մտնելը:

Ազրպէյճանին ոգեշնչում են մեր ժամանակների այս նոր իրողութիւնները, առաւել եւս այն, որ իսլամական ծայրայեղականների` Արեւմուտքին ուղղուած մարտահրաւէրին ու նաեւ նրանց գործողութիւններին աջակցում է Թուրքիան: Սա էլ Թուրքիայի մարտահրաւէրն է Միացեալ Նահանգներին ու նրա դաշնակից եւրոպական պետութիւններին: Դրա փաստացի հիմնաւորումներից մէկն էլ Թուրքիայի նախագահ Էրտողանի` յունուարի 24-ին արած` դարձեալ ոչ անսպասելի յայտարարութիւնն էր. Թուրքիան կորցրել է Եւրամիութեան անդամ դառնալու հեռանկարի հանդէպ հետաքրքրութիւնը: «Եթէ դուք նախկինի պէս տեսնում էք դռներ ծեծող Թուրքիա, իմացէք, որ դա այդպէս չէ: Թուրքիան մտադիր չէ խնդրել… Թուրքիան փորձում է հասկանալ` Եւրոպան ժողովրդավարական համակա՞րգ է, թէ՞ քրիստոնէական ակումբ». նախագահի խօսքերն է մէջբերել թուրքական «Թուտէյզ Զաման»-ը:

Իսկ ազրպէյճանական «Էյ.Փի.Էյ.»  գործակալութիւնը մի քանի օր անց իրազեկեց, որ Թուրքմենիստանում այս տարի նախատեսւում է անցկացնել Թուրքիայի, Ազրպէյճանի եւ Թուրքմենիստանի նախագահների գագաթնաժողով: Գործակալութիւնը որպէս աղբիւր վկայակոչել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուին: Վերջինիս խօսքով` այս որոշումը կայացուել է երեք պետութիւնների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում քննարկուել են եռակողմ յարաբերութիւնների զարգացման հեռանկարը, տարածաշրջանի եւ Եւրոպայի համար կարեւոր նախագծեր, ինչպէս նաեւ փոխադրամիջոցային ու ուժանիւթային ոլորտներին առնչուող հարցեր: Երեք երկրների համատեղ գործողութիւնները, Չաւուշօղլուի խօսքով, շատ կարեւոր են, հետեւաբար, քննարկումները պէտք է շարունակուեն երեք նախագահների մակարդակով:

Ընդհանրացնելով վերոշարադրեալը` արձանագրենք, որ ներկայ փուլում արեւմտեան ժողովրդավարութիւնը մահմետական աշխարհի կողմից ենթարկւում է լուսանցքայնացման: Եւ այս գործընթացում միակ դերակատարն իսլամական ծայրայեղականութիւնը չէ. գնալով աւելի մեծ թափ է ստանում թուրքալեզու պետութիւնների համագործակցութիւնը: Այս դաշինքը յաւակնում է վեր բարձրանալ ահաբեկչական գործողութիւնների մակարդակից, եւ այս առումով Թուրքմենիստանում կայանալիք գագաթնաժողովն, անտարակոյս, նախանշելու է համաշխարհային պայքարի միջաշառաւիղներն ու ռազմավարութիւնը: Սա պէտք է ընդունել ի գիտութիւն:

«Ազատ Արցախ»

Նախորդը

Թուրքիոյ Հրեաները Սպանիա Փախուստ Կու Տան

Յաջորդը

Հայաստանի Բնակչութեան Թիւը 1926-էն Մինչեւ 2014

RelatedPosts

Արցախցիներու Անսակարկ Զոհաբերութիւնները Երկրորդ Համաշխարհային Պատերազմի Տարիներուն
Պատմական

Արցախցիներու Անսակարկ Զոհաբերութիւնները Երկրորդ Համաշխարհային Պատերազմի Տարիներուն

Հոկտեմբեր 22, 2025
Արցախցիներու Գործօն Մասնակցութիւնը Համաշխարհային Երկրորդ Պատերազմին
Պատմական

Արցախցիներու Գործօն Մասնակցութիւնը Համաշխարհային Երկրորդ Պատերազմին

Հոկտեմբեր 15, 2025
«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին
Պատմական

«Ղարաբաղը Հայաստանին» Շարժումը Ստալինեան Բռնաճնշումներ Եւ Սկիզբ Համաշխարհային Երկրորդ Պատերազմին

Հոկտեմբեր 8, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?