Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Ա. դասակարգի ախոյեանութեան դարձի 5-րդ հանգրուանին ծիրին մէջ, երէկ գիշեր Պըրժ Այնթուրա, որ իր դաշտին վրայ հիւրընկալեց ՀՄԸՄ Անթիլիասը, 74-41 արդիւնքով (5-14, 8-23, 13-26 եւ 15-11) պարտութիւն մը կրեց:
ՀՄԸՄ Անթիլիասի կէտերը նշանակեցին Լէյլա Ֆարես (16), Մակի Զաքարեան (15), Մեղրի Թորոսեան (13), Ալիք Թապաքեան (10), Քաթերին Հաժ-Պապիկեան (10), Նաթալի Իթանի (5), Սարին Սվաճեան (3) եւ Քրիսթին Մուֆարրեժ (2):
Նշենք, որ Նաթալի Սվաճեան, Սանտրա Նաժըմ, Այտա Պախոս, Լուպնա Ապտալլա եւ Լալիկ Աղասարգիսեան մրցումին չմասնակցեցան: