Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչ Կը Լինի Մինչեւ 2025-ը, Կանխատեսել Է «Սթրաթֆոր»-ը

March 17, 2015
| Հայկական
0
Share on FacebookShare on Twitter

3-17-15_2025Ամերիկեան  «Սթրաթֆոր» վերլուծական կենտրոնը հրապարակել է 2015-2025 թթ. իր աշխարհաքաղաքական կանխատեսումը: «Սրաթֆոր»-ն իր տասնամեայ կանխատեսումները հրապարակում է 1996-ից ի վեր: Վերջինը, որը լոյս էր տեսել 2010թ., կանխատեսում էր Եւրամիութիւնում ազգայնական տրամադրութիւնների ուժեղացում, Չինաստանի տնտեսութեան աճի դանդաղում: «Սթրաթֆոր»-ի մասնագէտները կանխատեսել էին նաեւ, որ Ռուսաստանը կը փորձի հումքի արտահանումից անցում կատարել դէպի դրանից պատրաստուած աւելի բարդ ապրանքների արտահանում:

Նոր` մինչեւ 2025թ. կանխատեսման համաձայն, Եւրոպայում կը սկսուի պառակտում, եւ Ռուսաստանն էլ դժուար կարողանայ խուսափել մասնատումից:  «Սլոն» կայքը առանձնացրել  է «Սթրաթֆոր»-ի զեկոյցի առանցքային մասերը, զորս ներկայացնում է «Սիվիլնեթ»-ը:

Ռուսաստան

«Սթրաթֆոր»-ի վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի Դաշնութիւնը դժուար թէ կարողանայ գոյատեւել իր ներկայիս կառուցուածքով` առանց ուժային կառոյցների յաւելեալ ջանքերի: Համակարգը, որով եկամուտները հասնում են Մոսկուա, ապա` բաշխւում շրջանների միջեւ, ինչպէս նաեւ զգայունութիւնը ուժանիւթակիրների գների տատանումների հանդէպ, կը յանգեցնեն նրան, որ Մոսկուան չի կարողանայ պահել տարածաշրջանային ենթակառուցուածքները: Այս դէպքում շրջանները կը փորձեն իրենք իրենց ապահովել. կը սկսուի պաշտօնական եւ ոչ պաշտօնական ինքնավար միաւորների ձեւաւորում, կը թուլանան կենտրոնի եւ ծայրամասերի միջեւ տնտեսական կապերը:

Ըստ զեկոյցի, պատմականօրէն ռուսները նման խնդիրները լուծել են գաղտնի ոստիկանութեան` Պետական անվտանգութեան կոմիտէի (ՊԱԿ) ու դրա հետեւորդ Անվտանգութեան դաշնային ծառայութեան (ԱԴԾ) միջոցով: Ինչպէս դա 1980-ականներին էր, այս տասնամեակի ընթացքում նոյնպէս գաղտնի ոստիկանութիւնը չի կարողանայ զսպել կենտրոնախոյս ուժերին: Տնտեսութեան հետ մէկտեղ, «կը կաղայ» նաեւ ԱԴԾ-ն:

«Առանց ԱԴԾ-ի ահաբեկման` անհնար կը լինի կանխարգելել Ռուսաստանի մասնատումը», պնդում են կանխատեսման հեղինակները:

Այդ ընթացքում Լեհաստանը, Հունգարիան եւ Ռումանիան կը փորձեն որպէս դաշնակից գրաւել Ուքրանիային եւ Պիելոռուսիային: Քարելիան կը փորձի մերձենալ Ֆինլանտիայի հետ, Հիւսիսային Կովկասի հանդէպ Քրեմլինի վերահսկողութիւնը կարող է «յօդս ցնդել», իսկ հեռաւորարեւելեան տարածքները, որոնք աւելի սերտ կապի մէջ են Չինաստանի, Ճափոնի ու Միացեալ Նահանգների, քան Մոսկուայի հետ, կ՛որոնեն անկախութեան ինչ-ինչ տարբերակներ: Ընդ որում, Մոսկուայի դէմ որպէս այդպիսին «ընդվզում» չի լինի, ընդգծում են «Սթրաթֆոր»-ի վերլուծաբանները:

Եւրոպա

Եւրամիութիւնը չի կարողանայ լուծել իր գլխաւոր խնդիրը, որը ոչ թէ եւրոգօտին է, այլ` ազատ առեւտրի գօտին: Միասնական քաղաքականութիւնը ամբողջ Եւրոպայի համար չէ, քանի որ այն, ինչ ձեռնտու է որոշ երկրների, վնասում է միւսներին: Եւրայոռետեսութիւնն ու անջատական տրամադրութիւնները կ՛ուժեղանան: Ինչ-որ առումով ԵՄ-ն կարող է գործել, սակայն տնտեսական, քաղաքական ու ռազմական յարաբերութիւնները կը վերահսկուեն երկու կամ մի քանի պետութիւնների դաշինքների կողմից, Եւրոպան ուղղորդող միասնական ուժ չի լինի:

Գերմանիայում կը սկսուի տնտեսական անկում, որը կը յանգեցնի ընկերային եւ քաղաքական ճգնաժամի: Եւրոպայում Գերմանիայի ազդեցութիւնը կը նուազի:

Միաժամանակ, մեծ քաղաքական եւ տնտեսական ազդեցութիւն ձեռք կը բերի Լեհաստանը, որը կը դառնայ միջին եւրոպական հարթավայրի ռազմավարական գերակայ ուժը եւ հակառուսական համախմբումի առաջնորդը:

Միացեալ Նահանգներ

Չնայած վերլուծական կենտրոնը կանխատեսում է, որ Ռուսաստանում անկում կը լինի, Մոսկուան կարող է փորձել ծաւալապաշտական քաղաքականութիւն վարել եւ նոյնիսկ յաջողել դրանում: Հետեւաբար Ուաշինկթընը կը փորձի դաշինքներ ստեղծել ՕԹԱՆ-ից դուրս` հնարաւոր դաշնակիցների առաւելագոյն քանակ ունենալու եւ անհրաժեշտութեան դէպքում «սպառնալիքին համարժէք ուժի կիրառմանը» պատրաստ լինելու համար:

Ըստ կանխատեսման, Միացեալ Նահանգները մօտ 15 տարի յետոյ կը բախուի ներքին լուրջ ճգնաժամի. դա կը լինի միջին խաւի ճգնաժամը, որն արդէն տեսանելի է: Հաշուարկը հիմնուած է նրա վրայ, որ Միացեալ Նահանգներում գոյութիւն ունեն յիսնամեայ շրջաբերութիւններ, որոնք աւարտւում են տնտեսական ու ընկերային լուրջ խնդիրներով. դրանցից վերջինը մօտենում է աւարտին: Այդուհանդերձ, գրում են փորձագէտները, չնայած համաշխարհային շուկաներում տատանումներից պաշտպանուածութեանը` Միացեալ Նահանգները կը շարունակի մնալ միջազգային համակարգի «կայուն սիրտը»:

Մերձաւոր Արեւելք

Մերձաւոր Արեւելքում իշխանութիւնը պահպանւում է ոչ թէ կառավարութիւնների, այլ առանձին խմբաւորումների կողմից. այդ միտումը կը շարունակուի, եւ Միացեալ Նահանգները չի կարողանայ զսպել այդ գործընթացը` չնայած տարածաշրջանի երկրների մեծ մասը կ՛ակնկալի նրա միջամտութիւնը:

Միակ երկիրը, որը կը շարունակի շահագրգռուած լինել Սուրիայում եւ Իրաքում կայունացմամբ, կը լինի Թուրքիան:

Քաղաքական եւ ռազմական պատճառներով նա կը շարունակի ունենալ Միացեալ Նահանգների միջամտութեան կարիքը, ինչի համար ստիպուած կը լինի միաւորուել Միացեալ Նահանգների հետ Ռուսաստանին զսպելու հարցում:

Մերձաւոր Արեւելքում Թուրքիան պատրաստ չի լինի բացարձակ անկախ քաղաքականութիւն վարելու համար, եւ ստիպուած կը լինի վճարել Միացեալ Նահանգների դաշնակցութիւնն ունենալու համար: Այդ գինն է` ճանապարհ հարթել դէպի Վրաստան ու Ազրպէյճան զսպման գծի ընդլայնման համար:

Եւրոպայում մասնատմանը զուգընթաց, ըստ զեկոյցի, Թուրքիայի ազդեցութիւնը կը տարածուի դէպի արեւմուտք, մասնաւորապէս` Պալքաններ: Առաջիկայ տասը տարում Թուրքիան կը վերածուի տարածաշրջանային նշանակալի ուժի:

«Սթրաթֆոր»-ի վերլուծաբանների կանխատեսմամբ, առաջիկայ տասնամեակում անկայունութիւնն արաբական աշխարհում կը պահպանուի:

Արեւելեան Ասիա

Ասիայում Չինաստանի ու Ճափոնի  ռազմածովային ուժերի աճի ականատեսը կը լինենք, որոնք, սակայն, կը մրցեն ոչ թէ վիճելի կղզիների, այլ ինքնավարութեան ձգտող ռուսական խաղաղովկիանոսեան տարածքների վրայ վերահսկողութիւն ունենալու համար: Հէնց այդ ազդեցութիւնն էլ կը լինի տարածաշրջանի կենտրոնական չլուծուած խնդիրը:

Չինաստանի` որպէս արտադրական հանգոյցի դերը միմեանց միջեւ կը կիսեն միանգամից մի քանի նոր երկրներ: Դրանք կը լինեն Ֆիլիփինները, Վիեթնամը, Քամպոտիան, Ինտոնեզիան, Լաոսը, Պանկլատեշը, Միանմարը, Սրի Լանքան, Եթովպիան, Ուկանտան, Քենիան, Թանզանիան, Տոմինիկեան Հանրապետութիւնը, Փերուն, Նիքարակուան եւ Մեքսիքան: Յաջորդ տասնամեակի վերջին ներդրումների աճի եւ արտադրութիւնների տեղափոխման շնորհիւ (հագուստից մինչեւ ելեկտրոնիկ արտադրութիւններ) այս երկրները կը թեւակոխեն արագ աճի փուլ` ճիշդ այնպէս, ինչպէս դա եղել է Չինաստանի դէպքում:

 

 

Նախորդը

«Իսլամական Պետութիւն»-ը Կը Փորձէ Քիմիական Զէնքերու Տիրանալ

Յաջորդը

Օսմանական Դամբարանի Տեղափոխութիւնը. Յաղթանա՞կ, Թէ՞ Նահանջ Թուրքիայի Համար

RelatedPosts

Զախարովա. «Ռուսիան Պատրաստ Է «Թրամփի Ուղի»-ին  Միանալու Տարբերակները Ուսումնասիրելու»
Գլխաւոր լուրեր

Զախարովա. «Ռուսիան Պատրաստ Է «Թրամփի Ուղի»-ին Միանալու Տարբերակները Ուսումնասիրելու»

January 31, 2026
Հայաստանը Եւրոպական Միութեան Խաղաղութեան  Հիմնադրամէն Պիտի Ստանայ 10 Միլիոն  Եւրոն. Հունգարիան Վերցուցած Է Արգելքը
Հայկական

Եւրոպական Միութիւնը Հայաստանին Աջակցութեան Նոր Միջոց Կը Տրամադրէ

January 31, 2026
Քոչարեան. «ԹՐԻՓՓ-ը Մեր Մեծագոյն  Անվտանգային Սպառնալիքը Պիտի Դառնայ»
Գլխաւոր լուրեր

Քոչարեան. «ԹՐԻՓՓ-ը Մեր Մեծագոյն Անվտանգային Սպառնալիքը Պիտի Դառնայ»

January 30, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.