Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Սահմանագիծն Արդէն Վաղուց Նորից Դարձել Է Ճակատային Գիծ . Արձանագրում Է Կովկասագէտների Գիտական Միութեան Նախագահ, Պատմական Գիտութիւնների Դոկտոր Ալեքսանտր Գռիլովը

Մարտ 13, 2015
| Գիտութիւն
0
Share on FacebookShare on Twitter

ԶԱՐԱ ԳԷՈՐԳԵԱՆ

3-13-15_razmadjagadՀԱՐՑՈՒՄ.- Ալեքսանտր Պորիսովի՜չ, 2015թ. սկզբից մենք ականատես ենք լինում, թէ ինչպէս է Ազրպէյճանի կողմից ռազմական թշնամական գործողութիւններ գնալով աւելի աճում: Ի՞նչ գործօնների հետ էք դուք կապում լարուածութեան ուժգնացումը հայ-ազրպէյճանական սահմանին: 

ՊԱՏԱՍԽԱՆ.- Դա տեղի է ունենում մի շարք պատճառների ազդեցութեամբ, որոնք բացասաբար  են անդրադառնում իրավիճակի վրայ եւ յանգեցնում լարուածութեան ուժգնացման: Համաշխարհային մակարդակով դա համաշխարհային տնտեսական ճգնաժամն է, միջազգային լարուածութեան ընդհանուր աճը, որոնց հիմնական պատճառներն են պատերազմը Ուքրանիայում, Միացեալ Նահանգներ, ՕԹԱՆ-ԵՄ եւ Ռուսաստան յարաբերութիւնների միջեւ սուր ճգնաժամը եւ արմատական իսլամի ուժերի ազդեցութիւնն Արեւելքի երկրներում, Եւրոպայում եւ աշխարհում` ընդհանրապէս: Համաշխարհային գլխաւոր դերակատարների ուշադրութիւնը դեռեւս Հարաւային Կովկասի վրայ չի կենտրոնացուած, դա թոյլ է տալիս Ազրպէյճանի ղեկավարութեանը յոյսեր փայփայել, որ կարող է վրէժ լուծել ղարաբաղեան պատերազմում ունեցած իր պարտութեան համար` Հայաստանի վրայ անընդհատ ճնշումն աւելացնելու, իսկ բարենպաստ պայմաններում` նաեւ ռազմաուժային ճանապարհով: Նման յոյսերի համար հող են ստեղծում ներքաղաքական լարուածութեան աճը Հայաստանում, այն ուժերի աշխուժութիւնը, ովքեր դէմ են Ռուսաստանի հետ համագործակցութեանը, իսկ վերջերս աւելի են բարձրաձայնում ռուսական զօրքերի ու սահմանապահների` Հայաստանից դուրսբերման պահանջը: Ստեղծուած իրավիճակում լարուածութեան ուժգնացումը սահմանում օրինաչափ է:

Հ.- 2015 թուականը նշանաւորում է Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցը: Ձեր կարծիքով, որեւէ կապ կա՞յ այդ տարեթուի եւ ղարաբաղեան հակամարտութեան գօտում Ազրպէյճանի ոտնձգութեան ահագնացման միջեւ: 

Պ.- Հայոց ցեղասպանութեան մօտալուտ 100-րդ տարելիցն իր դերն է խաղում, այդ ողբերգական տարեթուի շուրջ դիւանագիտական խաղեր են ընթանում: Թուրքիայում հէնց 2015թ. ապրիլի 24-ին է նախատեսուած Տարտանելում տեղի ունեցած ճակատամարտի 100-ամեակի տօնակատարութիւնը, այդ միջոցառմանը հրաւիրուած են համաշխարհային առաջատար գերտէրութիւնների առաջնորդները: Ակնյայտ է, որ խօսքը լոկ պատմութեան հանդէպ տածած սիրոյ մասին չէ: Նման համընկնումները չեն կարող պատահական լինել, այդ ամէնը նպատակ է հետապնդում շեղել ուշադրութիւնը Հայոց ցեղասպանութեան ճանաչման հիմնախնդրից: Ղարաբաղեան հակամարտութեան գօտում ռազմական լարուածութեան ուժգնացումը նոյնպէս շեղում է ուշադրութիւնը ողբերգական տարեթուից, Թուրքիային ներկայացուող` Հայոց ցեղասպանութիւնը ճանաչելու եւ դատապարտելու պահանջներից:

Հ.- «Ամերիկայի ձայն» ռատիոկայանին տուած հարցազրոյցում ԵԱՀԿ Մինսքի խմբակի ամերիկացի համանախագահ Ճեյմս Ուորլիքը, հերթական անգամ կոչ անելով Հայաստանի եւ Ազրպէյճանի նախագահներին` նստել բանակցութիւնների սեղանի շուրջ,  յայտարարել է. «Մեզ յայտնի է, որ անցեալ տարի բանակցութիւնների ընթացքում նախագահները մերձեցրել են իրենց դիրքորոշումները եւ կրճատել առկայ հակասութիւնները…»: Դիրքորոշումների ի՞նչ մերձեցման մասին կարող է խօսք լինել: Անցեալ տարուայ հանդիպումների արդիւնքների հետ կապուած` փորձագէտները միակարծիք են, որ ոչ մի մերձեցում էլ չի եղել, իսկ Սարգսեան-Ալիեւ հանդիպումները  բացարձակապէս անարդիւնք էին:

Պ.- Ամերիկեան ներկայացուցիչները միշտ աչքի են ընկել մեծ լաւատեսութեամբ: Ուորլիքի նախորդները շատ անգամ խոստացել են, որ հիմնախնդրի լուծման հարցում վճռական ճեղքում կը լինի արդէն ամենամօտ ապագայում: Բազմաթիւ անգամներ նշուել են այդ ճեղքման տարբեր ժամկէտներ: Բոլոր այդ ժամկէտները վաղուց անցել են, իսկ առաջընթաց դեռեւս չկայ: Ստեղծուած պայմաններում այն չի էլ կարող լինել, իրավիճակը զարգանում է ոչ թէ խաղաղ փոխզիջման, այլ ճիշդ հակառակ ուղղութեամբ: Այդ պայմաններում Ազրպէյճանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման փաստն իսկ միջազգային միջնորդների համար մեծ ձեռքբերում է դարձել: Որոշ ժամանակով նման հանդիպումները կարող են մեղմել լարուածութիւնը հակամարտութեան գօտում եւ գոնէ դրանով որոշակի օգուտ բերել: Սակայն բացայայտ է, որ քանի դեռ սահմանագծում գերակշռում է լարուածութեան աճի եւ իրավիճակի սրման միտումը, դիւանագէտների լաւատեսական յայտարարութիւնների համար իրական հիմքեր չկան: Ըստ էութեան, սահմանագիծն արդէն վաղուց նորից դարձել է ճակատային գիծ:

Հ.- Մօտ ապագայի հետ կապուած ի՞նչ կանխատեսումներ ունէք ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման եւ տարածաշրջանում աշխարհաքաղաքական ձեւափոխումների ընդհանուր պարունակում: 

Պ.- Այդ ապագան մի շարք հնարաւոր տարբերակներ ունի: Ցաւօք, դրանց մէջ բացակայում է մէկը` ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորումը մօտ ապագայում: Մնացած տարբերակները կախուած են բազմաթիւ գործօններից, որոնք ազդում են իրավիճակի վրայ` համաշխարհային, տարածաշրջանային եւ ներքին: Համաշխարհային մակարդակով հազիւ թէ արժէ սպասել, որ Միացեալ Նահանգներ-ՕԹԱՆ-ԵՄ եւ Ռուսաստան  յարաբերութիւնների լարուածութիւնը շուտով կը թուլանայ: Սակայն իրավիճակի ողջ բարդութեամբ հանդերձ ակներեւ է, որ լարուածութեան նոր անկման բեմագիրը  շատ աւելի հաւանական է, քան նոր մեծ պատերազմը Եւրոպայում` կուտակուած բոլոր տեսակի սպառազինութեան կիրառմամբ, ներառեալ` միջուկային: Տարածաշրջանում մեծ փոփոխութիւններ կարող են տեղի ունենալ արմատական իսլամական ուժերի գործողութիւնների արդիւնքում, ովքեր գործում են համաշխարհային խալիֆութեան ստեղծման կարգախօսի ներքոյ: Հարաւային Կովկասի երկրները դիտւում են որպէս նրանց գործունէութեան առարկաներ: Ի՞նչ ձեւերով եւ ծաւալներով կ՛իրականացուի այդ գործունէութիւնը: Բացառուած չէ, որ դա կարող է երեւալ արդէն մօտ ապագայում:

Հայաստանի եւ ողջ տարածաշրջանի ապագայ հեռանկարների տեսակէտից գնալով աւելի մեծ ազդեցութիւն են ձեռք բերում ներքաղաքական գործընթացները: Հայաստանում աճում է այն ուժերի ազդեցութիւնը, ովքեր համարում են, որ Մոսկուան երկրին պարտադրել է Եւրասիական համակենտրոնացման ճամբար, նրանք բացասաբար են գնահատում հայերի սերտ յարաբերութիւնները Ռուսաստանի հետ անցեալում եւ ներկայում: «Եւրոպական ուղուն» հետեւած երկրների` Վրաստանի, Պուլկարիայի, Ռումանիայի եւ միւսների փորձը ցոյց է տալիս, որ այդ ուղին պատուած չէ վարդերով, ու անգամ ԵՄ-ի եւ ՕԹԱՆ-ի հետ անդամակցութեան պայմաններում ոչ մէկին երաշխաւորուած չէ երջանիկ ապագայ: Սակայն շատերը Հայաստանում նախկինի պէս հակուած են աւելորդ իտէալականացնելու այդ ուղին եւ նախապէս մերժելու բոլոր մնացածները, ամէնից առաջ` եւրասիականը: Ռուսաստանի հակառակորդները Հայաստանում գնալով աւելի աշխուժ են հանդէս գալիս Ռուսաստանի զօրքերի եւ սահմանապահների դուրսբերման օգտին: Սակայն հազիւ թէ արժէ, որ նրանք մեծ յոյսեր փայփայեն` կապուած ռուսաստանեան անվտանգութեան երաշխիքները` Միացեալ Նահանգների կամ ՕԹԱՆ-ի երաշխիքներով փոխարինելու հետ: Եթէ ռուսաստանեան զօրքերի դուրսբերման պահանջները գործնական կիրառում ստանան, մեծ է ողջ Հարաւային Կովկասի ապակայունացման, նրա` Սիրիայի, Իրաքի կամ Լիբանանի հերթական օրինակին վերածուելու հաւանականութիւնը:

«Կոլոս Արմենիի»
10 փետրուար 2015

Նախորդը

«Բրիտանիա Չի Համարձակիր Հայկական Ողբերգութիւնը Իր Անունով Կոչել». Ռապըրթ Ֆիսք

Յաջորդը

Ինչպէ՞ս Ձեռք Անցուցինք 1915-ի Հայկական Ջարդերու Ժապաւէնները

RelatedPosts

Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 27, 2025
Ոտնակոխ Տունը
Գիտութիւն

6-րդ Զգայարանքներու Բնագիտութիւնը

Մարտ 25, 2025
Գիտական Նորութիւններ
Գիտութիւն

Գիտական Նորութիւններ

Փետրուար 21, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?