Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 17-րդ հանգրուանին, Փիւնիկ նուազագոյն հաշիւով յաղթեց Ալաշկերտի: Մրցումին միակ կոլը նշանակեց Զաւէն Պոտոյեան (66-րդ):
Իր կարգին, յաղթանակ արձանագրեց Բանանց` 3-1 արդիւնքով պարտութեան մատնելով Արարատը:
Ժան-Ժաք Պուկուհիի նշանակած կոլերուն շնորհիւ (19-րդ եւ 75-րդ), Շիրակ 2-0 արդիւնքով յաղթեց Միքային:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | ԿԷՏ | |
1.- Ուլիս | 16 | 37 (34-16) |
2.- Փիւնիկ | 16 | 36 (34-13) |
3.- Շիրակ | 17 | 31 (26-17) |
4.- Գանձասար | 15 | 19 (20-25) |
5.- Ալաշկերտ | 17 | 18 (16-22) |
6.- Միքա | 17 | 18 (17-23) |
7.- Բանանց | 17 | 17 (24-28) |
8.- Արարատ | 17 | 7 (20-47) |