Նախորդ շաբաթավերջին Իսրայէլի մէջ աւարտեցաւ Եւրոպայի ճատրակի անհատական ախոյեանութիւնը, երբ տեղի ունեցան 11-րդ եւ վերջին հանգրուանի հանդիպումները:
Ընդամէնը 250 ճատրակ խաղացողներուն մէջ Հայաստան ունէր 9 ներկայացուցիչ: Ամէնէն բարձր արդիւնքը արձանագրեց Գաբրիէլ Սարգսեան, որ ապահովեց 7,5 կէտ:
Տիտղոսին տիրացաւ Ռուսիան ներկայացնող Եւգենի Նայեր, որ ապահովեց 8,5 կէտ:
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| ԿԷՏ | |
| 1.- Եւգենի Նայեր (2636) | 8,5 |
| 2.- Տաւիտ Նաւարա (2643) | 8 |
| 3.- Մաթէուսց Պարթել (2600) | 8 |
| 4.- Տենիս Խիսմաթուլին (2547) | 8 |
| 5.- Եուրի Վովք (2648) | 7,5 |
| 18.- Գաբրիէլ Սարգսեան (2585) | 7,5 |
| 36.- Ռոպերթ Յովհաննիսեան (2566) | 7 |
| 52.- Վլատիմիր Յակոբեան (2582) | 6,5 |
| 83.- Հրանդ Մելքումեան (2438) | 6,5 |
| 88.- Սամուէլ Տէր Սահակեան (2567) | 6 |
| 90.- Կարէն Գրիգորեան (2542) | 6 |
| 110.- Վլատիմիր Պօղոսեան (2312) | 6 |
| 112.- Արման Միքայէլեան (2605) | 5,5 |
| 119.- Զաւէն Անդրէասեան (2538) | 5,5 |


