«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի դարձի մրցումներուն ծիրին մէջ, այսօր եւ վաղը տեղի կ՛ունենան երկուքական ճակատումներ:
Բնականաբար, իւրաքանչիւր խումբ պիտի փորձէ ինք ըլլալ մրցումին յաղթականը` մրցաշարքէն դուրս չմնալու համար, որովհետեւ անիկա տեղի կ՛ունենայ նաք-աութի դրութեամբ:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` երթի արդիւնքները).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Փորթօ – Պալ (1-1) | 21:45 |
| Ռէալ Մատրիտ – Շալքէ (2-0) | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Պայէրն Միւնիխ – Շախտիոր Տոնեցք (0-0) | 21:45 |
| Չելսի – Փարիզ Սեն Ժերմեն (1-1) | 21:45 |


