Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 18-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ Սայտայի քաղաքապետարանի դաշտին վրայ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը հիւրը եղաւ Ահլի Սայտայի:
Հարաւային Լիբանանի խումբը 3-0 արդիւնքով (կիսախաղ` 1-0) յաղթանակ մը արձանագրեց, այսպիսով պատճառ դառնալով, որ ՀՄԸՄ նահանջէ 3-րդ դիրք` իր տեղը զիջելով Սաժեսին, որ այդ շաբաթավերջին յաղթանակ արձանագրելով բարձրացաւ 2-րդ դիրք:
Նշենք, որ ՀՄԸՄ իր բերդին մէջ կրնար յաւելեալ կոլեր ստանալ, եթէ բերդապահ Յարութ Սարգիս երկու փենալթի չզսպէր:
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Իժթիմահի | 16 | 37 (30-12) |
| 2.- Սաժես | 16 | 31 (34-19) |
| 3.- ՀՄԸՄ | 16 | 30 (27-24) |
| 4.- Ահլի Սայտա | 16 | 29 (30-18) |
| 5.- Ռիատա Ուալ Ատապ | 16 | 24 (25-21) |
| 6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 16 | 23 (26-33) |
| 7.- Ահլի Նապաթիէ | 17 | 20 (24-31) |
| 8.- Շեպիպեթ Մազրաա | 16 | 17 (11-17) |
| 9.- Ումմալ Թրիփոլի | 17 | 16 (24-31) |
| 10.- Մապարրա | 17 | 13 (23-32) |
| 11.- Խըյուլ | 17 | 8 (15-41) |


