Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

1965-ի Ապրիլ 24-ը Պոլսում

Մարտ 9, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Այո՛, չզարմանաք, 1965 թուականի ապրիլ 24-ը` Հայոց ցեղասպանութեան 50-րդ տարելիցը, յիշուել ու յիշատակուել է ոչ միայն Երեւանում եւ սփիւռքի բազմաթիւ գաղութներում, այլ նաեւ Պոլսում: Ճիշդ է` Պոլսում յիշուել է ժխտական ձեւով:

Կէս դար առաջ այդ օրը` ապրիլի 24-ի առաւօտեան, Թուրքիայի խորհրդարանի նախկին հայ պատգամաւոր Պերճ Թուրանի գլխաւորութեամբ 25-30 պոլսահայեր Թաքսիմի հրապարակում ծաղկեպսակ դրեցին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի յուշարձանին: Այս մասին ընդարձակ տեղեկութիւններ կան Պոլսի հայկական եւ թուրքական թերթերում:

Ըստ պոլսահայ մամուլի, Պերճ Թուրանը Աթաթուրքի յուշարձանի մօտ ասել է. «Յոյները ջանում են մեր ազգակիցներին գրգռել Թուրքիայի դէմ: Չեմ կարծում, որ նրանց այս ընթացքը կարողանայ խռովել Թուրքիայում ապրող 70 հազար հայերի հանգիստը»: Ծաղկեպսակի զետեղման արարողութեանը ներկայ դոկտոր Կարապետ Արմանը ասել է. «Ցաւով տեղեկացանք, որ օսմանեան օրերին պատահած անախորժ դէպքերի 50-ամեակը պիտի նշուի [Պէյրութում եւ այլ գաղութներում]»:

Թուրքական մամուլը լայնօրէն անդրադարձաւ 1965թ. հայկական միջոցառումներին: «Հուրրիյեթը» ապրիլի 8-ի համարում գրել է. «Ապրիլի 24-ին, ամբողջ աշխարհի հանրային կարծիքի առջեւ, Թուրքիայի դէմ միջազգային նոր պայքար պիտի մղուի: Պէյրութի եկեղեցու [Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւն] առաջնորդութեամբ, Փարիզի, Նիւ Եորքի, Աթէնքի, Լոնտոնի եւ Հարաւային Ամերիկայի զանազան քաղաքներում «ջարդուած հայերի» յիշատակին պիտի տեղի ունենան սգահանդէսներ` զոհերի յիշատակը ոգեկոչելու եւ «Թուրքիայի վայրագութիւնները ծանուցելու» համար: Այս արարողութիւնները, ճառերը եւ հրապարակուած գրքոյկները պէտք է սփռուեն ռատիոկայաններով ու հեռուստատեսութեամբ»:

Թուրքական մամուլը լուրջ կարեւորութիւն էր տալիս այս միջոցառումներին եւ անընդհատ յօդուածներ գրում ապրիլ 24-ի մասին` Պէյրութ ուղարկելով իր թղթակիցներին:  «Հուրրիյեթը» կարճ հարցազրոյցներ էր տպագրում Պոլսի երեւելի հայերի հետ` դրանք դնելով «Մեր հայրենիքը Թուրքիան է, մեր դրօշը թուրքական դրօշն է, ամէն թուրքի պէս կապուած ենք այս երկրի հետ» վերնագրի տակ: Հայ կաթոլիկների կրօնապետը իբր ասել է. «Մենք բնաւ չենք ուզում, որ յիշատակները վերակենդանանան… Պէյրութում ծրագրուած միթինկները որեւէ օգուտ պիտի չունենան»: Թուրքիայի Հայոց պատրիարք Շնորհք արք. Գալուստեանի խօսքը չափաւոր էր. «Մեռելները յիշելը բոլոր մարդկանց իրաւունքն է ու բարոյական պարտականութիւնը: Միայն թէ յարգանքի արտայայտութիւնները պէտք չէ, որ ազգերի սրտերում թշնամութիւն սերմանեն»:

Թուրքական մամուլը լայնօրէն անդրադարձաւ աշխարհի տարբեր վայրերում կազմակերպուած հայկական ցոյցերին: Այդ առիթով խորհրդարանում ելոյթ ունեցաւ վարչապետ Սուաթ Հայրը Եուրկիւփլիւն` յայտարարելով, որ մի շարք երկրներում հայկական ծայրայեղական կազմակերպութիւններ ցոյցեր ու հանրահաւաքներ են կազմակերպել, սակայն կազմակերպիչներն իրենց ակնկալած մասնակցութիւնը չեն ապահովել: Վարչապետը մեղադրեց յոյներին, իբր այդ ցոյցերի հետեւում նրանք են կանգնած: «Գրգռիչների նպատակն է յիսուն տարի անց պատմական իրողութիւնները նենգափոխել եւ Թուրքիայի դէմ հակաքարոզչութիւն տանել: Մենք շահագրգիռ պետութիւններին բացատրել ենք, որ Հայկական հարցը որեւէ կապ չունի Թուրքիայի հետ եւ չի կարելի պատմութիւնը նենգափոխել: Մեր ողջամիտ հայ հայրենակիցները չմասնակցեցին այդ միջոցառումներին եւ նոյնիսկ ապրիլի 24-ին, այսինքն` հանրահաւաքի օրը, Աթաթուրքի յուշարձանին ծաղկեպսակ դնելով` դատապարտեցին արտասահմանի մէջ տեղի ունեցող ցոյցերը»:

2010 թուականից սկսած ապրիլ 24-ը ամէն տարի յիշատակւում է Պոլսում, բայց` ոչ ժխտական մօտեցումով: Հինգ տարի առաջ այդ օրը մի քանի տասնեակ իրաւապաշտպաններ բողոքի ցոյց էին անցկացնում Պոլսի «Հայտար Փաշա» կայարանում, որտեղից 95 տարի առաջ` 1915-ին, մահուան ճամբորդութեան էին ուղարկել հայ մտաւորականների առաջին խմբին: Նրանք պարզել էին աքսորուած եւ դաժանաբար սպաննուած հայ գրողների նկարները: Թուրք եւ քիւրտ իրաւապաշտպանները, մտաւորականները սգոյ միջոցառում անցկացրին նաեւ Պոլսի կենտրոնական հրապարակներից Թաքսիմում` ի յիշատակ 1915թ. զոհերի:

Թուրքիայի համար անսովոր այս միջոցառումները թուրք ազգայնականների յարձակումներից պաշտպանում էին շուրջ հազար ոստիկաններ: Թուրք ազգայնականները յայտարարում էին, որ հայերն են կոտորել թուրքերին: Մէկ օր անց ծայրայեղ ազգայնական «մեծ միութիւն» կուսակցութեան ներկայացուցիչները այրեցին հայկական եռագոյնը:

Մէկ տարի անց նոյն օրը` 2011-ի ապրիլ 24-ին, յիշատակի միջոցառումներ անցկացուեցին Պոլսում, Անգարայում, Տիարպեքիրում, Պոտրումում: Մասնակիցները դատապարտում էին 1915-ին եւ հետագայ տարիներին տեղի ունեցածը, այն համարում «մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն», «մեծ ոճիր», զօրակցութիւն յայտնում հայերին, նրանցից ներողութիւն խնդրում, սակայն հիմնականում խուսափում էին «ցեղասպանութիւն» բառից: Թաքսիմ հրապարակում այս անգամ հաւաքուել էր աւելի քան 400 մարդ: Հնչում էր հայկական երաժշտութիւն, որի ներքոյ ցոյցի բոլոր մասնակիցները ծնկի էին իջել եւ լռութեամբ յարգում էին 1915թ. զոհերի յիշատակը: Հնչեցին ելոյթներ, որոնց ընթացքում անուն առ անուն յիշատակւում էին շուրջ 250 մտաւորականները, ովքեր Եղեռնի զոհ են դարձել:

Յիշատակի միջոցառում տեղի ունեցաւ նաեւ Պոլսի «սուլթան Ահմետ» պատմական վայրում: Թուրք մտաւորականները պահել էին պաստառներ, որտեղ գրուած էր, որ թանգարանը 1915թ. բանտ էր, որտեղ` մահուան ճամբորդութիւնից առաջ պահւում էին հայ մտաւորականները: Թուրք ազգայնականները պատասխանեցին երկու գործողութիւններով: Թաքսիմի հարեւանութեամբ հաւաքուած մի քանի տասնեակ թուրքեր կրում էին պաստառ, որի վրայ գրուած էր. «Կեցցէ մեր նոր ազատագրական պատերազմն ընդդէմ երկրորդ Սեւրի դաշնագրի»: Ապա ծայրայեղ ազգայնական «գորշ գայլեր» կազմակերպութեան անդամները, ձեռքներին ազրպէյճանական դրօշներ, անցան Իսթիքլալ պողոտայով` ցեղասպանութեան պնդումները որակելով «կայսերապաշտական ստեր»:

Թուրքիայում 1915 թուականի յիշատակումը, անկախ մասնակիցների թուից ու հնչած ելոյթների բովանդակութիւնից, աննախադէպ է: Այն յիշատակուելու է նաեւ այս տարի ապրիլի 24-ին` ի յիշատակ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի:

ԱՆԻ կենտրոն

Նախորդը

Աշխատաւոր Կիներու Միջազգային Օրը` Ընկերվարական Աւանդութեան Տեսանկիւնէն. Քլարա Ցեթքինը` Իբրեւ Ընկերվարական-Ֆեմինիստ Պայքարողի Տիպար

Յաջորդը

Եկէ՛Ք՝ Քոնկրեսէն Վռնտենք Ցեղասպանութիւնը Ժխտող Պիլ Շուսթըրը

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն «Թռչէի Մտքով Տուն»

Մայիս 10, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գիտակից Մայրը (Մայրերու Օրուան Առթիւ)

Մայիս 10, 2025
Բնակա՞նը,  Թէ՞  Բնութիւնը
Անդրադարձ

Հերոսածին Մայրեր

Մայիս 10, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?