Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 8 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ հիւրընկալեց Իսլահ Պըրժ Շիմալին:
Մրցումը աւարտեցաւ դաշտին տիրոջ` ՀՄԸՄ-ի յաղթանակով. ան 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը:
Մրցումին 9-րդ վայրկեանին հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեան քանի մը մարզիկ խաղի բերելէ ետք օդէն սքանչելի փոխանցում մը կատարեց Սերժ Չաքրեանին, որ նշանակեց ՀՄԸՄ-ի եւ մրցումին առաջին կոլը:
Հարաւային Լիբանանի խումբը 72-րդ վայրկեանին, օգտուելով ՀՄԸՄ-ի յետսապահ գիծին մէկ սխալէն, նշանակեց իր հաւասարութեան կոլը:
Սակայն մրցումին վերջին վայրկեանին Գէորգ Օհանեան ազատ հարուածով մը սքանչելի կոլով նշանակեց ՀՄԸՄ-ի յաղթանակի` 2-1-ի կոլը:
Նշենք, որ ՀՄԸՄ-ի համակիրները, որոնք մեծ թիւով ուղղուած էին դաշտ, իրենց անընդհատ քաջալերանքին շնորհիւ խումբին արձանագրած այս յաղթանակին մէջ ունեցան իրենց կարեւոր բաժինը:
Իր արձանագրած այս 9-րդ յաղթանակէն ետք, ՀՄԸՄ ամրապնդեց իր 2-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 30 կէտ:
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Իժթիմահի | 13 | 9 | 3 | 1 | 24 | 12 | 30 |
2.- ՀՄԸՄ | 14 | 9 | 3 | 2 | 27 | 18 | 30 |
3.- Սաժես | 14 | 8 | 4 | 2 | 29 | 14 | 28 |
4.- Ռիատա Ուալ Ատապ | 13 | 5 | 6 | 2 | 20 | 15 | 21 |
5.- Ահլի Սայտա | 13 | 5 | 5 | 3 | 22 | 18 | 20 |
6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 14 | 5 | 4 | 5 | 23 | 21 | 19 |
7.- Շեպիպեթ Մազրաա | 13 | 4 | 5 | 4 | 10 | 10 | 17 |
8.- Ումմալ Թրիփոլի | 14 | 3 | 3 | 8 | 20 | 26 | 12 |
9.- Ահլի Նապաթիէ | 14 | 3 | 2 | 9 | 17 | 27 | 11 |
10.- Մապարրա | 14 | 2 | 3 | 9 | 18 | 28 | 9 |
11.- Խըյուլ | 14 | 2 | 2 | 10 | 12 | 33 | 8 |