Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

100-Ամեակ. Հետեւանքներ Եւ Առաջադրանքներ

Փետրուար 9, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

16419951022_7aebe0dddb_oԱյս տարուայ ընթացքում Հայաստանում, սփիւռքում եւ աշխարհի տարբեր երկրներում անց կը կացուեն Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին նուիրուած բազմաթիւ ձեռնարկներ, որոնց թւում` գիտաժողովներ: Հարիւրամեակին նուիրուած գիտաժողովներից առաջինը կազմակերպել էր Հայաստանից դուրս գործող միակ հայկական համալսարանը` Պէյրութի Հայկազեանը: Այս համալսարանը աւելին է, քան հայկական, քանի որ ուսանողների կէսից աւելին հայեր չեն: Հետեւաբար Հայկազեանում կազմակերպուած գիտաժողովը (հովանաւոր մերձաւոր Արեւելքի Հայ Աւետարանական եկեղեցիների միութեան նախագահ, վերապատուելի Մկրտիչ Գարակէօզէան) ունէր ոչ միայն համահայկական, այլ շրջանային տարողութիւն: Հրաւիրուել էին զեկուցողներ` Երեւանից, Պոլսից, Պէյրութից:

Մէկուկէս օր տեւած գիտաժողովում ներկայացուեցին ութ զեկոյցներ, որոնց ընթացքում եղան նաեւ հարց ու պատասխաններ: Ամէնից ուշագրաւ եւ խորքային զեկուցումը ներկայացրեց ազգագրագէտ Հրանուշ Խառատեանը: «Հայերի կարգավիճակը ժամանակակից Թուրքիայի մէջ. իսլամաց(վ)ած հայերը» խորագրով զեկոյցը հետաքրքրական էր ոչ միայն նրանով, որ ինքնին թեման արդիական է ու հրատապ, այլ առաջին հերթին նրանով, որ ի տարբերութիւն այլ պատմաբանների ու թուրքագէտների, Խառատեանը կատարում է դաշտային ուսումնասիրութիւններ, այսինքն այցելում է Արեւմտեան Հայաստանի գիւղեր, զրուցում մարդկանց հետ, այդ զրոյցները մշակում, համակարգում, համեմատում եւ միայն արդիւնքում ներկայացնում իր ուսումնասիրութիւնը:

Խառատեանը ներկայացրեց Թուրքիայի հայ փոքրամասնութեան ճնշումների մի շարք օրինակներ եւ փուլեր` գաւառահայութեան տեղաշարժի արգելում, նոր աքսորներ 1930-40-ական թուականներին, Բ. աշխարհամարտի սկզբում գործադրուած պարտադիր զինուորագրում, ծանր հարկեր (Ունեցուածքի հարկ), որն ուղղուած էր հայութեան սնանկացմանը, Թուրքիայի պատմութեան դասագրքերում հայերին դաւաճան ներկայացնելու քարոզչութիւն, հայկական մշակութային ժառանգութեան ծրագրաւորուած ոչնչացում, թուրքահայերի ունեցուածքի վերասեփականացում, ինչպէս նաեւ` Թուրքիայի ներքին քաղաքական պայքարում «հայկական մասնակցութեան յայտնաբերում» եւ պատժամիջոցների գործադրում: Խառատեանը շեշտեց, որ իսլամաց(վ)ած հայերի խնդրի արծարծումը նոր թափ ստացաւ յատկապէս Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ:

1970-80-ական թուականներին, երբ Ասալա-ն եւ Հայոց ցեղասպանութեան արդարութեան մարտիկներն իրականացնում էին վրիժառուական գործողութիւններ, Թուրքիայի գաւառներում   հայերի մնացորդները սկսեցին դաւանափոխ լինել` խուսափելու պետութեան եւ հասարակութեան վրէժխնդրութիւնից: Փոքրամասնութիւնների թեմային էր նուիրուած նաեւ Պոլսի Պիլկի համալսարանի պատմութեան բաժնի վարիչ եւ Թուրքիայի Պատմութեան հիմնադրամի նախագահ Պիւլենթ Պիլմեզի զեկուցումը: Թուրք պատմաբանը անդրադարձաւ ոչ իսլամ եւ ոչ թուրք խմբերի դերին թուրք ազգի կերտման գործում:

Ուշագրաւ էր Հայաստանի Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի ղեկավար Վլատիմիր Վարդանեանի զեկոյցը, որում անդրադարձ եղաւ Թուրքիայի` իբրեւ Օսմանեան կայսրութեան ժառանգորդի հարցին: Վարդանեանը ընդգծեց, որ Թուրքիան Օսմանեան կայսրութեան ժառանգորդն է, հետեւաբար նա կրում է կայսրութեան պարտաւորութիւնները: Միւս կողմից, նա հասկացնել տուեց, որ Սեւրի պայմանագիրն ու դրանից ածանցեալ Ուիլսընի իրաւարար վճիռը խոցելի փաստաթղթեր են իրաւական տեսանկիւնից:

Ընդհանուր առմամբ, գիտաժողովի ընթացքում եւ յատկապէս ընդմիջումներին բազմաթիւ անգամ արծարծուեց  իրաւական թղթածրարի թեման: Գիտաժողովի զեկուցաբերներից եւ մասնակիցներից ոմանք համոզուած էին, որ Հայոց ցեղասպանութեան թեման իրաւական հարթութիւն պէտք է տեղափոխել ամենավերջում, եթէ սպառուեն միւս բոլոր միջոցները: Պատճառը պարզ է. երբ դու դիմում ես դատարան, ուրեմն պէտք է պատրաստ լինես ընդունելու դատարանի իւրաքանչիւր վճիռ: Պարզ է, որ աշխարհի ամէնից արդար դատարանն անգամ կայացնում է քաղաքական վճիռ` տեղի տալով միջազգային յարաբերութիւններում առկայ միտումներին եւ զարգացումներին: Դրա օրինակներից է Տողու Փէրինչեքի գործը, որը, ճիշտ է, ուղղակի կերպով չէ, որ վերաբերում Հայոց ցեղասպանութեանը:

Ակադեմիկոս Զաւէն Մսըրլեանը Պէյրութից անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ միջազգային համայնքի հակազդեցութեանը: Նա յիշեցրեց հայ ժողովրդին Դաշնակից պետութիւնների տուած, սակայն անտեսած խոստումները: Աւելի՛ն. Հայաստանի Առաջին Հանրապետութեան տարիներին հայերի դաշնակիցներն ու բարեկամները ոչ միայն ձեռք չմեկնեցին հայերին, այլ շահագործեցին այդ ողբերգութիւնը իրենց շահերը հետապնդելու նպատակով:

«Պետութիւնների կողմից ընդդէմ Թուրքիայի Հայոց ցեղասպանութեան չարաշահումը» թեմայով զեկոյց ներկարացրեց Սալեհ Զահրէտտինը: Արաբ պատմաբանը հանրամատչելի կերպով ներկայացրեց, թէ ինչպէս են շրջանային եւ մեծ տէրութիւնները Հայոց ցեղասպանութիւնը օգտագործում իբրեւ ճնշման միջոց Թուրքիայի դէմ` հետապնդելով իրենց շահերը:

Հայոց ցեղասպանութեան ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական, տնտեսական, հոգեբանական եւ քաղաքական հետեւանքներին անդրադարձաւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանը: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանութիւնը մէկուկէս միլիոնից աւելի զոհերը չէին միայն: 1915-ից յետոյ ձեւաւորուեց ազգ, որի մեծամասնութիւնը բնակւում է հայրենիքից դուրս` դրանից բխող հետեւանքներով: Աշխարհագրական կորուստները` Արեւմտեան Հայաստանի հայազրկումը, բերեց ոչ միայն մշակութային եւ բնակավայրերի ոչնչացման, այլ հայ ժողովրդի` իր միջավայրից կտրուելու պատճառով տեղի ունեցաւ ազգի ստեղծագործական ընթացքի ընդհատում, ասաց Մանուկեանը:

Գիտաժողովի ընթացքում զեկոյցներ ունեցան նաեւ Հայաստանի արտաքին գործերի նախարարութեան հարեւան երկրների բաժնի վարիչ Արսէն Աւագեանը եւ Երեւանի ԱՆԻ կենտրոնի համակարգող, «Ազդակ»-ի աշխատակից Թաթուլ Յակոբեանը: Աւագեանը անդրադարձաւ Հայաստան-Թուրքիա պետական, իսկ Յակոբեանը` հայ-թուրք ոչ պետական յարաբերութիւններին` սկսած 1991-ից: Գիտաժողովի ելոյթները կ՛ամփոփուեն գրքի մէջ:

Ամփոփելով` պէտք է ասենք, որ գիտաժողովը լաւ էր կազմակերպուած, զեկոյցները արդիական էին եւ հրատապ, մասնակցիները  հանրայայտ ուսումնասիրողներ էին: Հայկազեան համալսարանի մարտավարութիւնը` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի գիտաժողովը դուրս բերել հայկական պարունակից եւ դրան տալ շրջանային ընդգրկում, արդարացուած էր: Աւելի՛ն. նման գիտաժողովներին պէտք է հրաւիրել մէկից աւելի թուրքեր եւ ուսումնասիրողներ այլ պետութիւններից: Դա պէտք է անել հայ մասնակիցների թիւը կրճատելու հաշուին, եթէ այդպէս են պահանջում հնարաւորութիւնները:

Հայկազեան համալսարանի կազմակերպած գիտաժողովի շրջանակներում տեղի ունեցաւ նաեւ երկու գրքերի շնորհահանդէս, ինչպէս նաեւ զեկուցաբերները այցելեցին Պաալպէք եւ Այնճար:

 

 

Նախորդը

Եղեռնի 100-Ամեակի Յիշատակին Նորակառոյց Ազգային Միացեալ Վարժարան

Յաջորդը

Համահայկական Հռչակագիրը Կը Բացայայտէ Թուրքիոյ Դէմ Իրաւական Պահանջներուն Ծրագիրները

RelatedPosts

«Նախ Ձեր Սիրտերը Նետեցէք…»
Անդրադարձ

«Նախ Ձեր Սիրտերը Նետեցէք…»

Մարտ 25, 2023
Անդրադարձ.  Սփիւռքահայ Կեանքեր` Ինչպէս Որ Տեսայ  (Տոքթ. Հրայր Ճէպէճեանին Նոր Գիրքը)
Անդրադարձ

Մեր Եկեղեցին Եւ Ազգային Սահմանադրութիւնը (Վաւերացման 160-Ամեակին Առիթով) Գ. Մաս

Մարտ 25, 2023
Մեծ Պահքի Կիրակիներ.  Գալստեան Կիրակի Եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Մուտն Ի Վիրապ
Անդրադարձ

Մեծ Պահքի Կիրակիներ. Գալստեան Կիրակի Եւ Սուրբ Գրիգոր Լուսաւորչի Մուտն Ի Վիրապ

Մարտ 25, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In