Լիբանանի ֆութպոլի Բ. դասակարգի ախոյեանութեան 14-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ` կիրակի, 1 փետրուարին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը արձանագրեց տարեշրջանի իր 8-րդ յաղթանակը, երբ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ հիւսիսային Լիբանանի մայրաքաղաք Թրիփոլիէն, ուր պարտութեան մատնեց տեղւոյն Ումմալ Թրիփոլին:
Մրցումին միակ կոլը նշանակեց հայրենի ֆութպոլիստ Գէորգ Օհանեան, որ իր փոխանցումը ստացաւ Մամաս Քէհէեանէն: Նշենք, որ Քէհէեան քանի մը մարզիկ խաղի բերելէ ետք սքանչելի փոխանցում մը կատարեց Օհանեանին:
Պէտք է ըսել, որ թէեւ ՀՄԸՄ կոլ մը միայն նշանակեց, սակայն կոլի կորսուած առիթները եղան քիչ մը շատ, մանաւանդ Քրիսթիան Թիմունեանի կողմէ:
Այլապէս արդիւնքը կրնար աւելի բարձր ըլլալ` ի նպաստ ՀՄԸՄ-ին:
Պէտք է ըսել, որ ՀՄԸՄ-ի պաշտպանողական գիծը եւս մնաց բաւական անդրդուելի` առիթ չտալով, որ մրցակիցը կարենայ ցնցել ՀՄԸՄ-ի բերդին ուռկանը:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք ՀՄԸՄ-ի կազմը բարձրացաւ 2-րդ դիրք` գերազանցելով Սաժեսը:
Նշենք, որ Իժթիմահի, ՀՄԸՄ եւ Սաժես այժմ ունին 27-ական կէտ:
Ստորեւ` 14-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
Մապարրա – Շեպիպեթ Մազրաա | 0-0 |
Ահլի Նապաթիէ – Սաժես | 0-0 |
Խըյուլ – Իժթիմահի | 2-2 |
Ումմալ Թրիփոլի – ՀՄԸՄ | 0-1 |
Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Սայտա | 3-2 |
Ստորեւ` դասաւորումը.
ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
1.- Իժթիմահի | 12 | 8 | 3 | 1 | 22 | 12 | 27 |
2.- ՀՄԸՄ | 13 | 8 | 3 | 2 | 25 | 17 | 27 |
3.- Սաժես | 13 | 8 | 3 | 2 | 28 | 14 | 27 |
4.- Ահլի Սայտա | 13 | 5 | 5 | 3 | 22 | 18 | 20 |
5.- Ռիատա Ուալ Ատապ | 12 | 5 | 5 | 2 | 20 | 15 | 20 |
6.- Իսլահ Պըրժ Շիմալի | 13 | 5 | 4 | 4 | 22 | 19 | 19 |
7.- Շեպիպեթ Մազրաա | 12 | 3 | 5 | 4 | 8 | 9 | 14 |
8.- Ումմալ Թրիփոլի | 13 | 3 | 2 | 8 | 19 | 25 | 11 |
9.- Ահլի Նապաթիէ | 13 | 3 | 2 | 8 | 17 | 25 | 11 |
10.- Խըյուլ | 13 | 2 | 2 | 9 | 12 | 31 | 8 |
11.- Մապարրա | 13 | 2 | 2 | 9 | 18 | 28 | 8 |