Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Համահայկական Հռչակագիր Եւ Ցիւրիխեան Արձանագրութիւններ

February 2, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը յունուարի 29-ին հրապարակեց 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Փաստաթուղթը հիմնականում կուռ շարադրուած գրութիւն է եւ զգացւում է, որ ձեւակերպումների վրայ տարուել է երկար ամիսների աշխատանք: Բնական է, որ Հայաստանում եւ յատկապէս սփիւռքում  հռչակագիրը ընդունուել է մեծ ոգեւորութեամբ: Սա հայկական աշխարհի փաստաթուղթ է:

Համահայկական հռչակագրի բնագրում բազմաթիւ դրոյթներ անուղղակի կամ ուղղակի կերպով հակասում են ցիւրիխեան երկու արձանագրութիւններին, որոնք խոշոր տէրութիւնների բարձրաստիճան դիւանագէտների ներկայութեամբ եւ յորդորներով 2009-ի հոկտեմբերին ստորագրեցին Էդուարդ Նալբանդեանն ու Ահմեթ Տաւութօղլուն:

Այսպէս, զոյգ արձանագրութիւններում Հայաստանը եւ Թուրքիան համաձայնութեան էին եկել ձեւաւորել «պատմական հարթութեամբ զբաղուող ենթայանձնաժողով` երկու ժողովուրդների միջեւ փոխվստահութեան վերականգնմանն ուղղուած երկխօսութեան իրականացման նպատակով, այդ թւում` պատմական փաստաթղթերի եւ արխիւների անկողմնակալ գիտական ուսումնասիրութիւն, առկայ խնդիրների սահմանման ու առաջարկների ձեւակերպման համար` հայ, թուրք, ինչպէս նաեւ զուիցերիացի եւ այլ միջազգային փորձագէտների մասնակցութեամբ»:

Սա արձանագրութիւնների ամէնից քննադատուած հատուածն էր, յատկապէս` սփիւռքում, քանի որ անուղղակի կերպով ստուեր է ձգւում Հայոց ցեղասպանութեան վաւերականութեան վրայ: Համահայկական հռչակագրում մինչդեռ դատապարտւում է «1894-1923 թուականներին Օսմանեան կայսրութեան եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրուած ու հայ ժողովրդի դէմ շարունակաբար իրականացուած ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայութեան ոչնչացմանն ուղղուած զանգուածային կոտորածները, ցեղային զտումները, հայկական ժառանգութեան ոչնչացումը»:

Մէկ այլ ակնյայտ հակասութիւն. ցիւրիխեան արձանագրութիւններով Հայաստանի գործող  իշխանութիւնները 1921 թուականի Կարսի պայմանագրից յետոյ առաջին անգամ վերաճանաչեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները: Ահա թէ ի՛նչ էր գրուած արձանագրութիւններից մէկում. «… հաստատելով երկու երկրների միջեւ գոյութիւն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպէս սահմանուած է միջազգային իրաւունքի համապատասխան պայմանագրերով»: Հռչակագրում, սակայն, ոչ միայն խօսք չկայ Թուրքիայի սահմանները ճանաչելու մասին, այլ  յիշատակւում է «1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ նոյեմբերի 22-ի` Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի Իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում»:

Արձանագրութիւններում որեւէ խօսք չկար նաեւ թուրքական շրջափակման մասին, աւելի՛ն, ասւում էր, որ Հայաստանն ու Թուրքիան «համաձայնում են բացել ընդհանուր սահմանը»: Այսպէս, տպաւորութիւն էր ստեղծւում, որ Թուրքիայից բացի, Հայաստանը եւս փակ է պահում սահմանը: Հռչակագրում իրերն անուանւում են իրենց անուններով. «Դատապարտում է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, միջազգային հարթակներում ցուցաբերուող հակահայկական կեցուածքը եւ միջպետական յարաբերութիւնների կարգաւորման համար նախապայմանների առաջադրումը` դրանք գնահատելով որպէս Հայոց ցեղասպանութեան, Մեծ եղեռնի մինչ օրս անպատիժ մնալու հետեւանք»:

Բնական է, որ հայ-թուրքական արձանագրութիւնների եւ համահայկական հռչակագրի միջեւ հակասութիւններ պէտք է լինէին, քանի որ եթէ արձանագրութիւնների վրայ աշխատել էին հայերն ու թուրքերը` միջազգային ուժերի ճնշումների տակ, ապա հռչակագրի վրայ աշխատել են հայաստանցիներն ու սփիւռքահայերը: Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի եւ 2009 թ. ցիւրիխեան արձանագրութիւնների միջեւ հակասութիւնները հաշուի անելով, անմիջապէս մտածում ես` հռչակագիրը համայն հայութեան ներքին օգտագործման համար է, իսկ արձանագրութիւնները` համայն աշխարհի:

Միջազգային իրաւունքի մասնագէտ, դեսպան Արա Պապեանը ընդգծում է, որ արձանագրութիւնը բազմակողմ փաստաթուղթ է (multilateral act), այսինքն պարտաւորութիւն է դնում նրան մաս կազմող կողմերի վրայ: Մինչդեռ հռչակագիրը միակողմանի փաստաթուղթ է (unilateral act), այն միայն պարտաւորութիւն է դնում մէկ կողմի, տուեալ դէպքում` Հայաստանի վրայ: Իրաւական տեսանկիւնից` հռչակագիրը չի լուծարում ցիւրիխեան արձանագրութիւնների տակ Հայաստանի դրած ստորագրութեան իրաւական ուժը: Այսուհանդերձ, շարունակում է Պապեանը, հռչակագիրը քաղաքական յայտարարութիւն է` արուած Հայաստանի նախագահի կողմից, որին է պատկանում երկրի արտաքին քաղաքականութիւնն իրականացնելու լիազօրութիւնը: Սրանից յետոյ տրամաբանական կը լինի, որ առաջիկայ օրերին, ըստ կարգի, առ ոչինչ յայտարարուի Նալբանդեանի ստորագրութիւնը ցիւրիխեան ստորագրութիւններից:

Համահայկական հռչակագրի ընդունումից յետոյ շատերին է հետաքրքրում այն հարցը, թէ արդեօք Սերժ Սարգսեանը Ազգային ժողովից հետ կանչելո՞ւ է ցիւրիխեան երկու արձանագրութիւնները եւ, վերջիվերջոյ, հրաժարուելո՞ւ է դրանցից: Անցնող սեպտեմբերին Սարգսեանը Նիւ Եորքում յայտարարեց, որ պատրաստւում է Ազգային ժողովից հետ կանչել այդ արձանագրութիւնները: Ուշադրութիւն դարձրէք`  ՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրութիւնները «գրողի ծոցն» ուղարկած Սարգսեանը այդ արձանագրութիւնները յետ չի կանչում ո՛չ Ազգային ժողովից  եւ ո՛չ էլ հրաժարւում է այդ արձանագրութիւնների տակ դրած Հայաստանի ստորագրութիւնից:

Բայց եթէ անգամ մինչեւ ապրիլի 24-ը նա յետ կանչի, միեւնոյնն է, այդ արձանագրութիւնները պահպանելու են իրենց օրինականութիւնը (անգամ` չվաւերացուած եւ կիսամեռ վիճակում), քանի դեռ Հայաստանը չի հրաժարուել դրանցից:

Հայաստանի իշխանութիւնները բազմիցս յայտարարել են, որ խորհրդարանում կը վաւերացնեն այդ արձանագրութիւնները միայն այն բանից յետոյ, երբ առաջինը վաւերացնեն թուրքերը: Պաշտօնական Անգարան չի հրաժարուել այդ արձանագրութիւններից, սակայն չի վաւերացրել: Պատմութիւնը եւ քաղաքականութիւնը «եթէ»-ներ չեն սիրում, սակայն, այդուհանդերձ, ինչպիսի՞ն կը լինի Հայաստանի խորհրդարանի (կարդալ` իշխող Հանրապետական կուսակցութեան եւ Սերժ Սարգսեանի) կեցուածքը, եթէ թուրքերը վաւերացնեն այդ արձանագրութիւնները ապրիլի 24-ի նախօրէին:

ԱՆԻ կենտրոն
Յատուկ «Ազդակ»-ի համար

Նախորդը

Երուանդ Քոչարի Վարդան Մամիկոնեանը

Յաջորդը

«Հիմա Զգաստ Կանգնելու Ժամանակն Է» Հրանդ Մարգարեան*

RelatedPosts

Սուրիահայութիւնը Իրաւասահմանադրական Խաչմերուկին Վրայ` Քաղաքացիութիւն, Փոքրամասնութիւններու Իրաւունքներ Եւ Արդարութիւն
Անդրադարձ

Սուրիահայութիւնը Իրաւասահմանադրական Խաչմերուկին Վրայ` Քաղաքացիութիւն, Փոքրամասնութիւններու Իրաւունքներ Եւ Արդարութիւն

January 21, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Միջազգային Իրաւունքի Մահը

January 21, 2026
Պատերազմը Որպէս Հիմնական Մարդկային Հակամարտութիւն` Արհեստագիտական Յեղափոխութեան Լոյսին Տակ
Անդրադարձ

Պատերազմը Որպէս Հիմնական Մարդկային Հակամարտութիւն` Արհեստագիտական Յեղափոխութեան Լոյսին Տակ

January 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.