Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը, ինչպէս նաեւ վաւերացուց նախորդ շաբաթավերջին կատարուած մրցումներուն արդիւնքները եւ հրապարակեց շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը:
Ֆետերասիոնը տուգանքի ենթարկեց Անսար եւ Սալամ Զղարթա ակումբները, որոնք յաջորդաբար ստացան 3 եւ 2 միլիոն լիբանանեան ոսկիի տուգանք մը:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալու համար մէկական մրցումով կախակայուեցան շարք մը մարզիկներ, որոնց կարգին` Տիգրան Վարդան (ՀՄԸՄ):
ՀՄԸՄ-ի մարզիկներէն Խաժակ Սինանեան, որ նախորդ շաբաթավերջին Ահլի Նապաթիէի դէմ տեղի ունեցած մրցումին կարմիր քարտ մը ստացած էր, կախակայուեցաւ երեք մրցումով:
Զամալեք Պէյրութի (Գ. դասակարգ) պատասխանատուներէն Ուսամա Նասուլի երկու ամիսով կախակայուեցաւ` իր ոչ մարզավայել կեցուածքին համար:
Ինչ կը վերաբերի տեղի ունեցած մրցումներուն, վաւերացուեցան հետեւեալ արդիւնքները.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Ախա Ահլի Ալէյ – Նեպի Շիթ` 2-0, Սաֆա – Շապապ Սահել` 1-0, Շապապ Ղազիէ – Թրիփոլի` 1-1, Սալամ Զղարթա – Նըժմէ` 1-1, Ահտ – Ռասինկ` 0-0 եւ Անսար – Թատամոն Սուր` 0-0:
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 13-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Սաժես – Խըյուլ` 5-1, ՀՄԸՄ – Ահլի Նապաթիէ` 2-1, Իժթիմահի – Մապարրա` 3-1, Ամալ Թրիփոլի – Ահլի Սայտա` 2-2 եւ Իսլահ Պըրժ Շիմալի – Ռիատա Ուալ Ատապ` 0-0:
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 6-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ.
Բ. ԽՄԲԱԿ.- Հարըֆ Ըրտէ Խէյրի – Հարաքեթ Շապապ` 2-1, Շեքքա – Զամալեք Պէյրութ` 3-2, Շապապ Թրիփոլի – Շապապ Արապի` 1-0 եւ ՀՄՄ – Իթթիհատ Հարեթ Նաամէ` 3-1:
Ստորեւ` շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
(ՇԱԲԱԹ, 31 ՅՈՒՆՈՒԱՐ) | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Շապապ Սահել – Թրիփոլի | 14:15 | Ահտ |
Նեպի Շիթ – Թատամոն Սուր | 14:15 | Նեպի Շիթ |
Ախա Ահլի Ալէյ – Սաֆա | 14:15 | Պհամտուն |
Ռասինկ – Անսար | 14:15 | Պէյրութ |
(ԿԻՐԱԿԻ, 1 ՓԵՏՐՈՒԱՐ) | ||
Շապապ Ղազիէ – Նըժմէ | 14:15 | Քֆարժոզ |
Ահտ – Սալամ | 15:30 | Սայտա |
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 14-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
(ՈՒՐԲԱԹ, 30 ՅՈՒՆՈՒԱՐ) | ԺԱՄ | ԴԱՇՏ |
Մապարրա – Շեպիպեթ Մազրաա | 14:15 | Ահտ |
Ահլի Նապաթիէ – Սաժես | 14:15 | Քֆարժոզ |
(ՇԱԲԱԹ, 31 ՅՈՒՆՈՒԱՐ) | ||
Խըյուլ – Իժթիմահի | 14:15 | Սաֆա |
(ԿԻՐԱԿԻ, 1 ՓԵՏՐՈՒԱՐ) | ||
Ամալ Թրիփոլի – ՀՄԸՄ | 14:15 | Թրիփոլի |
Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Սայտա | 14:15 | Սուր |
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
(ԿԻՐԱԿԻ, 1 ՓԵՏՐՈՒԱՐ) | ԺԱՄ | ԴԱՇՏ |
ՀՄՄ – Հարաքեթ Շապապ | 14:15 | Սաֆա |