Նախորդ շաբաթավերջին շարունակուեցան Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքին ճակատումները, երբ կատարուեցան Դ. հանգրուանի մրցումները:
Մրցաշարքին թիւ 1 դասուած ամերիկացի մարզիկ Սերենա Ուիլիըմզ յաղթեց սպանացի իր մրցակիցին` Կարպին Մուկուրուցա Պլանքոյի (24-րդ)` արձանագրելով 2-6, 6-3 եւ 6-2 արդիւնքով յաղթանակ մը եւ բնականաբար ապահովելով քառորդ աւարտականի իր տոմսը:
2-րդ դասուած ռուս Մարիա Շարափովա իր կարգին յաղթանակ արձանագրեց` 6-3 եւ 6-0 արդիւնքով պարտութեան մատնելով Փենկ Շուայը (Չինաստան, 21-րդ):
Ինչ կը վերաբերի տղոց մրցումներուն, 3-րդ դասուած սպանացի Ռաֆայէլ Նատալ 7-5, 6-1 եւ 6-4 արդիւնքով յաղթեց Քեւին Անտերսոնի (Հարաւային Ափրիկէ, 14-րդ):
Ստորեւ` Դ. հանգրուանի կարգ մը կարեւորագոյն մրցումներուն արդիւնքները.
ԱՂՋԻԿՆԵՐ
Տոմինիքա Սիպուլքովա (Սլովաքիա, 11-րդ) – Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) 6-2, 3-6 եւ 6-3:
Սիմոնա Հալեփ (Ռումանիա, 3-րդ) – Եանինա Վիքմայըր (Պելճիքա) 6-4 եւ 6-2:
Էքաթերինա Մաքարովա (Ռուսիա, 10-րդ) – Ժուլիա Կոյերկես (Գերմանիա) 6-3 եւ 6-2:
Էօժենիա Պուշար (Քանատա, 7-րդ) – Իրինա Պեկու (Ռումանիա) 6-1, 5-7 եւ 6-2:
ՏՂԱՔ
Էնտի Միւրէյ (Անգլիա, 6-րդ) – Կրիկոր Տիմիթրով (Պուլկարիա, 10-րդ) 6-4, 6-7, 6-3 եւ 7-5:
Նիք Քիրկիոս (Աւստրալիա) – Անտրէաս Սեփփի (Իտալիա) 5-7, 4-6, 6-3, 7-6 եւ 8-6:
Թոմաս Պերտիչ (Չեխիա, 7-րդ) – Պեռնար Թոմիք (Աւստրալիա) 6-2, 7-6 եւ 6-2: