Հայաստանի զօրաւորագոյն ճատրակ խաղացողը` Լեւոն Արոնեան, ՖԻՏԷ-ին կողմէ հրապարակուելիք միջազգային նոր դասաւորման մէջ պիտի նահանջէ երեք դիրքով եւ պիտի գրաւէ 9-րդ դիրքը, կը յայտնէ ArmSport.am` իր լուրը քաղելով 2700chess.com կայքէն:
Հայաստանի հաւաքականին յառաջատարը պիտի կորսնցնէ 20 կէտ, եւ անոր վարկանիշը պիտի ըլլայ 2777:
Նշենք, որ նախորդ շաբաթավերջին աւարտած ճատրակի «Թաթա սթիլ»-ի միջազգային մրցաշարքին, Արոնեան առաւելագոյն 13 կէտէն 5,5 կէտ ապահովելով գրաւեց 10-րդ դիրքը:
Հրապարակուելիք նոր դասաւորումը պիտի ունենայ հետեւեալ տեսքը.
ԿԷՏ | |
1.- Մակնիւս Քարլսըն (Նորվեկիա) | 2865,2 |
2.- Ֆապիանօ Քարուանա (Իտալիա) | 2810,9 |
3.- Ալեքսանտր Կրիսչուք (Ռուսիա) | 2810 |
4.- Վեսելին Թոփալով (Պուլկարիա) | 2800 |
5.- Վիշվանաթան Անանտ (Հնդկաստան) | 2797 |
6.- Անիշ Կիրի (Հոլանտա) | 2796,6 |
7.- Ուեսլի Սօ (Միացեալ Նահանգներ) | 2787,5 |
8.- Վլատիմիր Քրամնիք (Ռուսիա) | 2783 |
9.- Լեւոն Արոնեան (ՀԱՅԱՍՏԱՆ) | 2777 |
10.- Հիքարու Նաքամուրա (Միացեալ Նահանգներ) | 2776 |