Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Ինչո՞ւ Է Ազրպէյճանը Անզուսպ

Յունուար 26, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

533006_340445386024825_737939549_nDexcavan1994-ի մայիսեան զինադադարից ի վեր այս տարուայ յունուարը կարող ենք համարել ամէնից կորստաբեր ամիսներից մէկը հայ մայրերի եւ հայկական բանակի համար: Երեք շաբաթների ընթացքում հայկական կողմը տուել է շուրջ մէկ տասնեակ զոհ: Հայ զինուորականները նահատակուել են հակառակորդի դիպուկահարների կրակոցներից եւ կամ խափանարարական գործողութիւնները կանխելու ընթացքում:

Սահմաններից եկող ողբերգական լուրերը անտարբեր չեն թողնում հայ ընտանիքներին: Իր չափերի համեմատ, Հայաստանն ունի համեմատաբար մեծ բանակ: Գրեթէ իւրաքանչիւր ընտանիք ունի զինուորական, ով ծառայութեան մէջ է, կամ այդ ընտանիքի հարազատներից ու բարեկամներից մէկը ծառայում է բանակում` պաշտպանելով Հայաստանի անդորրը: Եւ բնական է, որ սահմաններում պատերազմական վիճակը լարուածութեան մէջ է պահում հայերին` Երեւանում, Հայաստանի միւս բնակավայրերում, սփիւռքում:

2015-ը, զգացւում է, չափազանց դժուար, ծանր տարի է լինելու: Ակնյայտ է, որ ազրպէյճանական կողմը գրեթէ ամէնօրեայ յարձակումների ընթացքում տալիս է զոհեր, սակայն կարողանում է թաքցնել իր հասարակութիւնից, քանի որ անգամ համացանցը այդ երկրում վերահսկողութեան տակ է: Միւս կողմից, եթէ անգամ Ազրպէյճանը մի քանի անգամ աւելի զոհեր է տալիս, ինչպէս պնդում է Հայաստանի պաշտպանական գերատեսչութիւնը, դա չի կարող սփոփանք լինել հայ մայրերի համար: Այնուամենայնիւ, ինչո՞ւ է Ազրպէյճանը անդադար դիմում խափանարարական գործողութիւնների, ինչո՞ւ է ազրպէյճանական կողմի պահուածքը  այսքան անզուսպ եւ լկտի: Պատճառները մի քանիսն են:

Առաջին, ինչպէս վերջին տարիներին, այնպէս էլ այսօր, Իլհամ Ալիեւը իր ժողովրդին, Հայաստանին ու Արցախին, ինչպէս նաեւ միջազգային հանրութեանը փորձում է համոզել ու յիշեցնել, որ հայերը հանգիստ քուն չեն ունենալու, քանի դեռ ղարաբաղեան հակամարտութիւնը լուծում չի գտել: Անկասկած, ազրպէյճանցի մայրերը, որոնց որդիները ուղարկւում են ճակատային գիծ, եւս հանգիստ քուն չունեն, բայց դա արդէն Ազրպէյճանի ղեկավարութեան եւ ընդհանրապէս մեծ քաղաքականութեան համար այնքան էլ կարեւոր իրողութիւն եւ հանգամանք չէ: Համաշխարհային լրատուամիջոցների եւ քաղաքականութեան համար ղարաբաղեան հակամարտութիւնը այլեւս օրակարգային խնդիր չէ, եւ այս իրողութիւնը գիտակցելով` Ալիեւը փորձում է ամէն օր յիշեցնել, որ նման հակամարտութիւն գոյութիւն ունի:

Երկրորդ, Ալիեւը հրահրելով խափանարարական գործողութիւններ եւ աւելի յաճախակի գործի դնելով դիպուկահարներին, փորձում է հայ ժողովրդի մէջ դժգոհութիւն առաջ բերել ընդդէմ Հայաստանի ղեկավարութեան: Խօսքը ընկերային, տնտեսական, կենցաղային կամ այլ դժգոհութեան մասին չէ: Առանց Ալիեւի` այդպիսի դժգոհութիւն Հայաստանում եղել է եւ կը լինի: Ազրպէյճանի նպատակն է Հայաստանում ստեղծել դժգոհութիւն «ոչ պատերազմ, ոչ խաղաղութիւն» իրավիճակի հանդէպ, այսինքն` անդադար խափանարարական թափանցումներով ու հայկական բնակավայրերի գնդակոծութիւններով հայ հանրութեանը հասցնել հոգեբանական մի իրավիճակի, երբ հայ մայրերը, հասարակական եւ քաղաքական գործիչները բարձրաձայնեն շուտափոյթ խաղաղութեան հասնելու անհրաժեշտութեան մասին:

Երրորդ, Պաքւում հասկանում են, որ քանի դեռ Ազրպէյճան-Հայաստան սահմաններում եւ Ազրպէյճան-Արցախ շփման գծում իրավիճակը պատերազմական է, ինչպէս հայ հանրութեան, այնպէս էլ Հայաստանի ղեկավարութեան համար օրակարգային այլ հարցեր մղուելու են երկրորդական գիծ: Խօսքը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման եւ միջոցառումների մասին է: Այս հարցում Ազրպէյճանը ունի Թուրքիայի նման հզօր դաշնակից:

Չորրորդ, սադրիչ գործողութիւններով Ազրպէյճանը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանի մասնակցութիւնը Պաքւում ամրանը կայանալիք Եւրոպական խաղերին դառնայ անհնար: Պաքուն ստիպուած է տեղի տալ միջազգային յորդորներին եւ հրապարակաւ յայտարարել, որ հայ մարզիկները կարող են մասնակցել այդ խաղերին: Միւս կողմից, Պաքուն չի ցանկանում, որ հայ մարզիկները ժամանեն Ազրպէյճան, յաղթանակների հասնեն, քանի որ այդ դէպքում բարձրանալու է հայկական եռագոյնը եւ հնչելու է «մեր հայրենիքը»: Այսպիսով, Ազրպէյճանը տեսնել չի ուզում հայ մարզիկներին Պաքուի Եւրոպական խաղերին, սակայն ձգտում է ստեղծել տպաւորութիւն, որ հայկական կողմն ինքն է որոշել չմասնակցել մարզական այդ միջոցառումներին:

Այս պայմաններում, երբ գրեթէ ամէն օր սահմաններում կատարւում են խափանարարական գործողութիւններ մահուան ելքերով, անհրաժեշտութիւն կայ երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութեան: Եթէ Ալիեւի համար ցաւ չէ ազրպէյճանցի զինուորի կորուստը, ապա Հայաստանի ղեկավարութեանը ամէն մի հայ զինուորի կորուստը պէտք է ցաւ պատճառի եւ անկասկած պատճառում է: Հետեւաբար հայկական կողմը պէտք է ձգտի դիւանագիտական ճանապարհով լիցքաթափել իրադրութիւնը:

Այդ նպատակով, առաջին հերթին անհրաժեշտ են արտաքին գործերի նախարարների եւ նախագահների մակարդակով հանդիպումներ, ԵԱՀԿ Մինսքի խմբի եռանախագահութեան շտապ այց տարածաշրջան: Պարզ է, որ երբ սահմաններում գրեթէ պատերազմական վիճակ է, անիմաստ է  բանակցութիւններում ակնկալել ճեղքում: Սակայն միւս կողմից, սահմաններում լարուածութիւնը լիցքաթափելու փորձուած եւ աշխատող եղանակներից մէկը հէնց աշխուժ` երկկողմ եւ բազմակողմ դիւանագիտութիւնն է:

 

ԱՆԻ կենտրոն
Յատուկ «ԱԶԴԱԿ»-ի համար

Նախորդը

Պետրոս Դուրեան. Մահուան Դէմ Պայքարի Երգիչ` Հանճարեղ Պատանին

Յաջորդը

Զուարթ Սուտճեան Դատ Բացած Է Թուրքիոյ Դէմ` Վերստանալու Համար Իր Ընտանեկան Կալուածը` Տիգրանակերտի Օդակայանը

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն «Թռչէի Մտքով Տուն»

Մայիս 10, 2025
Ս. Յարութեան Հզօր Ազդեցութիւնը
Անդրադարձ

Գիտակից Մայրը (Մայրերու Օրուան Առթիւ)

Մայիս 10, 2025
Բնակա՞նը,  Թէ՞  Բնութիւնը
Անդրադարձ

Հերոսածին Մայրեր

Մայիս 10, 2025

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?