Ֆրանսայի ֆութպոլի ախոյեանութեան` «Լիկ-1»-ի 22-րդ հանգրուանի բաց մրցումին, այսօր Նիս իր դաշտին վրայ կը հիւրընկալէ Մարսէյը: Վերջինս յաղթանակ մը արձանագրելու պարագային ժամանակաւորապէս պիտի գրաւէ պարագլուխի դիրքը:
Ստորեւ` 22-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ` խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Նիս (10) – Մարսէյ (2) | 21:30 |
| ՇԱԲԱԹ | |
| Լիլ (12) – Մոնաքօ (5) | 18:00 |
| Պասթիա (15) – Պորտօ (7) | 21:00 |
| Էվիան (18) – Թուլուզ (16) | 21:00 |
| Կենկան (13) – Լորիան (14) | 21:00 |
| Մոնփելիէ (6) – Նանթ (8) | 21:00 |
| ԿԻՐԱԿԻ | |
| Լիոն (1) – Մես (17) | 15:00 |
| Ռեմ (11) – Լանս (19) | 18:00 |
| Ռենն (9) – Քան (20) | 18:00 |
| Սենթ Էթիեն (4) – Փերիզ Սեն Ժերմեն (3) | 22:00 |


