Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Իշխանաձորում Նոր Թաղամասի Կառուցման Առաջին Փուլը Մօտենում Է Աւարտին

Յունուար 20, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՆՈՐԱՅՐ ՅՈՎՍԷՓԵԱՆ

12015_ishԱրցախի առաջին ազգային վիճակախաղի կազմակերպումից արդէն գրեթէ մէկ տարի է անցել:  Նրանք, ովքեր շահել են, արդէն հասցրել են ուրախանալ: Վիճակախաղի կազմակերպիչներն, ի դէպ, հոգ են տարել, որ շահողները շահումները ստանալու համար Արցախ չհասնեն: Սակայն իրական շահողը պէտք է պետութիւնը լինի:

Դա նաեւ վիճակախաղի կարգախօսն է: Թէ ի՛նչ է շահելու պետութիւնը` մէկ տարի անց արդէն ուրուագծւում է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գիւղում:

Վիճակախաղի հասոյթի հիմնական մասը պէտք է ուղղուէր Արցախում վերաբնակեցման ծրագրերի իրագործմանը: Այս ուղղութեամբ ամենաառաջին խնդիրը բնակարանների սակաւութիւնն է: Արցախի առաջին ազգային վիճակախաղից ստացուած հասոյթի մի մասն ուղղուել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գիւղում նոր թաղամասի կառուցմանը: Աշխատանքներն անցնող տարուայ մայիսին են մեկնարկել: Նախագծում 37 առանձնատուն է ներառուած, որից 10-ը առաջին փուլում է կառուցւում:

DSC0162«Այս պահին 10 առանձնատան կառուցման աշխատանքներն աւարտել ենք մօտ 80 տոկոսով: Քանի դեռ եղանակները թոյլ են տալիս` աշխատում ենք: Ներկայումս հիմնական աշխատանքները տանիքների վրայ են իրականացւում, թիթեղապատում ենք: Նաեւ շրջակայ տարածքի բարեկարգման աշխատանքներն ենք սկսել», մանրամասնում է աշխղեկ Վալերի Սիրաւեանը:

Շինարարութիւնը «Հաբանդ» ընկերութիւնն է իրականացնում: Շինարարները բարենպաստ օրերն են օգտագործում` դրսում աշխատելու համար: Զուգահեռ արդէն սկսել են նաեւ բնակարանների ներսի աշխատանքները`  սենեակների են բաժանում, ներքին յարդարումն սկսում:  Բնակարանները դեռ պատրաստ չեն, յայտերի թիւը, սակայն, վաղուց գերազանցել է 10-ը: «Ի հարկէ, շատերն են ցանկանում գալ-հաստատուել այս բնակարաններում: Ընդ որում, շատերը հէնց մեր` Քաշաթաղի շրջանի այլ համայնքներից են: Սակայն մենք արդէն յայտարարել ենք, որ մեր խնդիրը նոր թաղամասը ներքին «գաղթի» հաշուին բնակեցնելը չէ, եւ որ նախապատուութիւնը տրուելու է նոր եկող ընտանիքներին: Այսօր արդէն նման ցանկութիւն յայտնողներ ունենք Ռուսաստանի Դաշնութիւնից, Սիրիայից», տեղեկացնում է Իշխանաձոր համայնքի ղեկավար Արսէն Թելունցը: Եկողը պարապ չի մնայ, վստահ է նա, Իշխանաձորն աշխատող մարդու համար ամենալայն հնարաւորութիւններն է ապահովում անասնապահութեան, իսկ աւելի շատ` այգեգործութեան բնագաւառում:

«Այստեղ նոր այգին ամենաուշը 3-4 տարի յետոյ սկսում է բերք տալ: Շուկան մեծ է, պահանջարկը` շատ», գիւղի գրաւչութիւններն է թուարկում Ա. Թելունցը:

Իսկ առայժմ հէնց թաղամասի կառուցումն է զբաղուածութեան խնդիրը լուծում, թէկուզ եւ` ժամանակաւոր: Շինարարական աշխատանքներին մօտ 40 հոգանոց խումբ է մասնակցում` կազմուած ինչպէս տեղացի, այնպէս էլ հրաւիրուած մասնագէտներից: «Շինարարութեան սկզբից մինչեւ այսօր այստեղ եմ աշխատում: Դժգոհ չենք, բնական է», վստահեցնում է վարպետներից մէկը` Արթուր Գաջունցը:

Նոր թաղամասի բնակարանները 3-սենեականոց են: Իւրաքանչիւր բնակարան, ի դէպ, նաեւ 1200 քառակուսի մեթր տնամերձ հողատարածք է ունենալու: Դրանք տրամադրուելու են վերաբնակիչներին` նախապատուութիւնները տալով երիտասարդ ընտանիքներին:

 

«Ազատ Արցախ»

 

Նախորդը

Վիրահայոց Թեմը 442 Եկեղեցիներու Վերադարձը Կը Պահանջէ Վրաստանի Կառավարութենէն

Յաջորդը

Ջաւախքի Ռազմավարական Նշանակութիւնը Այսօր

RelatedPosts

Մեր Ընթերցողները Կը Գրեն.  Դպրոցական Օրերէն Լաւ Յիշատակ Մը
Անդրադարձ

Մեր Ընթերցողները Կը Գրեն. Ազգի Մը Իրաւունքը` Անվտանգօրէն Գոյատեւելու

Դեկտեմբեր 4, 2023
«Դրօշակ»-ի Առաջնորդող.  Միասնութիւն` Յանուն Միասնական Շահի Եւ Հեռանկարի
Անդրադարձ

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Միասնութիւն` Յանուն Միասնական Շահի Եւ Հեռանկարի

Դեկտեմբեր 4, 2023
Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023-ի 11-րդ Թիւը
Անդրադարձ

Լոյս Տեսաւ ՀՅԴ Պաշտօնաթերթ «Դրօշակ»-ի 2023-ի 11-րդ Թիւը

Դեկտեմբեր 4, 2023

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Միջազգային
    • Հայ Դատ
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • Լիբանանեան Կեանք
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In