Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Վահան Յովհաննիսեանը Եւս Ամփոփուել Է Պանթէոնում

Յունուար 12, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ՌԱԳԸՓ ԶԱՐԱՔՕԼՈՒ

011215Vahan1ՀՅԴ առաջնորդ Վահան Յովհաննիսեանը վախճանուել է դեկտեմբերի 28-ին:

Յովհաննիսեանը 58 տարեկան էր: Երկարատեւ ու դժուարին պայքար է մղել մի սարսափելի հիւանդութեան դէմ:

Յովհաննիսեանը երկար ժամանակ պաշտօններ էր ունեցել ՀՅԴ Բիւրոյում եւ Հայաստանի Ազգային ժողովում: Իսկ մահուանից ուղիղ մէկ տարի առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի կողմից Գերմանիայում նշանակուել էր արտակարգ եւ լիազօր դեսպան ու մինչեւ մահ բնակուել Պերլինում: Մասնագիտութեամբ պատմաբան ու հնագէտ Յովհաննիսեանը 1980-ականների վերջին` ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ, մասնակցել է Հայաստանի փոթորկուն քաղաքական կեանքին: 1989-ին անդամագրուել է ՀՅԴ կուսակցութեանը: Յովհաննիսեանը նաեւ մասնակցել է Հայաստանի եւ Ազրպէյճանի միջեւ մղուած պատերազմին: Որպէս քաղբանտարկեալ` ազատազրկուել է 3 տարի: 14 տարի շարունակ պաշտօնավարել է Հայաստանի Ազգային ժողովում: 2008 թուականին, որպէս ՀՅԴ-ի կողմից ներկայացուած թեկնածու, մասնակցել է Հայաստանի նախագահի ընտրութիւններին:

Նրա հայրը` Էդուարդ Յովհաննիսեանը, ընդդիմադիր կեցուածք որդեգրած մի մտաւորական էր, որը քննադատում էր խորհրդային վարչակարգը: 1972-ին հայրը դառնալու էր «ազատութիւն» ռատիոկայանի հայկական բաժնի հիմնադիր խմբագիրը: Այդ ամէնի պատճառած նեղութիւնները կրել է դեռ վաղ տարիքից: Եւ այդ ամէնին աւելացել է նաեւ Չինաստանի սահմանին երկու տարի տեւողութեամբ պարտադիր զինուորական ծառայութիւնը:

7oryag-0151
Վահան Յովհաննիսեանի մահուան եօթնօրէնք
Լուսանկարը Գաբրիէլ Փանոսեանի
Լուսանկարը Գաբրիէլ Փանոսեանի

Դեկտեմբերի 30-ին Պերլինից Երեւան բերուած Վահան Յովհաննիսեանի թաղման արարողութիւնը կատարուեց պետական մակարդակով. յունուարի 3-ին Նոր Նորք թաղամասի Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացուեց հոգեհանգստի արարողութիւն, իսկ յունուարի 4-ին Կոմիտասի անուան սենեկային երաժշտութեան տանը տեղի ունեցած վերջին հրաժեշտի արարողութիւնից յետոյ թաղման արարողութիւնը կատարուեց Երեւանի Պանթէոնում:

Նախագահ Սերժ Սարգսեանը յղած ցաւակցական ուղերձում նշել է, որ Յովհաննիսեանի մահը մեծ կորուստ է ոչ միայն ՀՅԴ-ի, այլեւ` ամբողջ հայ ազգի համար:

Արցախի Հանրապետութեան նախագահ Բակօ Սահակեանը իր յղած ցաւակցական հեռագրում եւս անդրադարձել է նրա` արցախեան ազատամարտում ունեցած ներդրմանը. «Վահան Յովհաննիսեանն անգնահատելի աւանդ ունի հայոց անկախ պետականութեան կերտման գործում եւ ազգային-ազատագրական պայքարում: Նա մեծ հայրենասէր էր, փորձառու քաղաքական գործիչ, հմուտ դիւանագէտ, լաւ ու բարի անձնաւորութիւն, ով մեծ յարգանք էր վայելում Հայաստանում, Արցախում եւ սփիւռքում: Արցախի ժողովրդի, իշխանութիւնների եւ անձամբ իմ անունից վշտակցութիւն ու զօրակցութիւն եմ յայտնում հանգուցեալի բոլոր հարազատներին եւ մերձաւորներին, մաղթում արիութիւն ու ոգու կորով: Վահան Յովհաննիսեանի պայծառ յիշատակը միշտ վառ կը մնայ մեր սրտերում»:

Տխրութիւն եմ զգում, որ Ֆրանքֆորթի գրքի միջազգային ցուցահանդէսին ինչ-որ առումով հրաժեշտ եմ տուել Վահան Յովհաննիսեանին, երբ նրան հանդիպեցի Հայաստանի Հանրապետութեան տաղաւարում իր վերջին գիրքը` «Մանդիլիոն»-ը ներկայացնելիս:

Խիստ յոգնած եւ ուժասպառ էր: Շատ էր նիհարել: Բայց եւ այնպէս Պերլինից հասել էր այնտեղ` իր գրքի շնորհանդէսն անելու:

Հնարաւորութիւն ունեցանք լսելու նրա ելոյթը:

Բոլորս նրան էինք ունկնդրում յարգանքով, սիրով, հիացմունքով եւ թախծով:

Այս պահին ձեռքիս է նրա` ռուսերէնով գրած «Մանդիլիոն» գրքի` ինձ համար արուած անգլերէն մակագրութիւնը:

«Մանդիլիոն»-ը առեղծուածային տետեկտիւ ժանրով ներկայացնում է միջնադարում եւ Հետագայում Միջին Արեւելքում մնացած ու ծանր պայմաններում բնակուել հարկադրուած քրիստոնեայ ժողովուրդների թուլացումը:

Գրքում կարծես թէ անուղղակի յիշեցում կայ նաեւ ներկայիս նորժիհատական ալիքի պատճառով լիովին պատմութեան գիրկն անցնելու վտանգի տակ գտնուող Միջին Արեւելքի քրիստոնեայ հանրութիւնների վիճակի մասին:

Նրան կարող ենք անուանել նաեւ հայերի Ումպերթօ Էքօ: Նրան յաջողուել է հրաշալի կերպով միախառնել գրականութեան հանդէպ մոլուցքն ու պատմագիտութիւնը:

Ես ցանկանում եմ ձեզ ներկայացնել նրա մակագրութիւնը, քանզի ինչ-որ առումով նրա վերջին ուղերձն է` ուղղուած մեզ.

«Dear Ragip Zarakolu, let this book be good remembrance about the old times and lost chances. May be one day we together will be able to restore the world we lost.

Ambassador Vahan Hovhanesyan.»

«Սիրելի՛ Ռագըփ Զարաքօլու, սոյն գիրքը թող լաւ յուշ լինի` հին ժամանակների եւ կորցուած հնարաւորութիւնների մասին: Գուցէ մի օր միասին ի վիճակի կը լինենք նորոգելու կորուսեալ աշխարհը:

Դեսպան Վահան Յովհաննիսեան»:

Ամենաանկեղծ ցաւակցութիւններս եմ յղում հայ ժողովրդին եւ Հայ յեղափոխական դաշնակցութեանը:

«էւրենսել» օրաթերթ, 05.01.2015 թ.
http://www.evrensel.net/haber/101408/vahan-Hovannesian-da-pantheondaki-yerini-aldi

Թարգմանեց ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
http://www.arfd.info/hy/?p=22146

 

Նախորդը

Հայր Արսէն Այտընեան (1825-1902). Հայ Լեզուի Մեծավաստակ Մշակը

Յաջորդը

Անունին Վայել Ընկ. Վահան Յովհաննիսեանը

RelatedPosts

Քալիֆորնիոյ Prop 50-ը Եւ Անկէ Անդին
Անդրադարձ

Քալիֆորնիոյ Prop 50-ը Եւ Անկէ Անդին

Հոկտեմբեր 13, 2025
Էջերն Անմահութեան.  Կարօտ Մկրտչեան
Անդրադարձ

Էջերն Անմահութեան. Կարօտ Մկրտչեան

Հոկտեմբեր 13, 2025
Գիր Երախտագիտութեան Եւ Գնահատանքի
Անդրադարձ

Կոմիտասի Բիւրեղեայ Ձայնը Լռեց. Լռութիւնը Դարձաւ Երգ, Դարձաւ Պատարագ Ու Աղօթք

Հոկտեմբեր 13, 2025
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?