Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Անդրադարձ. Ամօթալի Օտարամոլութեամբ Ենք Տառապում

January 12, 2015
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱԳՃԵԱՆ

Օտարամոլութիւնը մեր ժողովրդի մէջ, մանաւանդ իր երկրում` Հայաստանում, ուղղակի զաւեշտական մակարդակի է հասել: Որպէսզի ասածս մերկապարանոց չլինի, իրական օրինակներ բերեմ: Ահաւասիկ, Երեւանի խանութների մի մասը կրում է օտարահունչ անուններ, նրանց ճակատին էլ անունը երբեմն գրուած է միայն լատինատառ` Supermarket, օրինակ, SAS, VAS, Fresh, Yerevan City, այս մէկն էլ գրուած է միայն ռուսերէն` «Մոսկվիչկա»: Կան տարատեսակ անուններով վայրեր. գեղեցկութեան սրահներ` Beauty Salon Seniorita, Renoire, հիւրանոցներ` Hotel House, Multi Rest Group կամ արագ սննդի ճաշարաններ` «Ֆասթ Ֆուդ», Burger Queen, «Շաուրմա», Super Shaurma, Mr. BBQ, (օտարազգի զբօսաշրջիկը գաղափար անգամ չունի շաուրման ինչ է` անգլերէն գրուած կամ ոչ), կօշիկի խանութ` Ellen Shoes, Maxi Shoes, Palaremo, Roberto Shoes, սրճարան` Café Santa Fe, Café LaBohème, Restaurant LaPIAZA, Calument, Natura Gold… շարքն այսքանով չի սպառւում:

Հակառակ այն բանին, որ ըստ Հայաստանի պետական օրէնքի, խանութների ճակատին բոլոր օտարատառ գրութիւների կողքին պէտք է տուեալ անունը գրուի նաեւ հայատառ, (անգամ «լոկօ»-ի դէպքում), սակայն որոշ բացառութիւններով, գրեթէ ամէնուր խախտումներ են թոյլ տրուած: Եթէ մի օտարականի աչքերը փակեն ու այնուհետ Երեւանի կենտրոնական պողոտաներից մէկում բացեն, թերեւս չի կարող զանազանել Եւրոպայո՞ւմ է գտնւում, Միացեալ Նահանգներո՞ւմ, թէ՞ Հայաստանում:

Օտարամոլ այսպիսի դրսեւորման հանդիպում ենք նաեւ մայրաքաղաքից դուրս: Հեռաւոր մի գիւղի մթերային փոքր մի խանութի ճակատին կարդացի Supermarket: Հետաքրքիր է իմանալ խանութի տիրոջից` ամերիկացի կամ եւրոպացի քանի՞ մարդ է անցնում այդ գիւղով, ասենք մէկ տարուայ ընթացքում կամ (եթէ այցելում է) օտարազգի զբօսաշրջիկը անպայման լատինատա՞ռ Supermarket-ը պիտի տեսնի, որ հասկանայ, թէ այդտեղ ինչ է վաճառւում: Ինքս յաճախ չեմ կարողանում զսպել վրդովմունքս եւ նոյն հարցն եմ տալիս Երեւանի օտարահունչ անուներով խանութների տէրերին: Մի դէպքում կարողացայ համոզել տիրոջը, որ խանութի անունը հայերէն տառերով եւս գրի ու փակցնի խանութի ճակատին: Ամիսներ յետոյ վերջինս մեծ հպարտութեամբ ինձ ցոյց տուեց պահանջածս փոփոխութիւնը:

Այս առումով Վրաստանում մարդիկ մեզանից շատ աւելի ազգային են, չնայած որ իրենց մօտ շատ աւելի զբօսաշրջիկ է այցելում, քան մեզ մօտ: Օրինակենք այս գովելի երեւոյթը:

Մի ուրիշ երեւոյթ էլ եմ նկատում վերջերս. որեւէ նոր խանութի բացումից առաջ ցուցափեղկին գրւում է Opening Soon: Միայն մէկ դէպքում հանդիպեցի «Բացումը Շուտով» գրութեան: Հետաքրքիր է` այդ ի՞նչ անուղղելի կամ ահաւոր վնաս կը հասցուի տուեալ «բիզնեսին», եթէ հայերէն ծանուցուի բացման լուրը: Եւ այդ ո՞ր օտարն է, որ կը բարկանայ կամ կը պախարակի խանութի տիրոջը իր հայրենիքում իր հարազատ մայրենի լեզուն գործածելու համար: Ընդհակառակը, այս կերպ մենք յարգանք ու կարեւորութիւն կը ցուցաբերենք մեր ինքնութեան ու տեսակի հանդէպ: Ուրեմն` ինչո՞ւ օտարատառ ու օտարահունչ:

Երբեմն-երբեմն արծարծել եմ այս հարցը եւ յուրախութիւն ինձ` համակարծիք պատասխան ստացել: Շատ դէպքերում օտար անուններ ու օտարատառ գրութիւն կիրառում են առանց լուրջ քննարկելու այս ոլորտը:

Կարծում եմ, որ մեր օտարամոլութեան պատճառը հպարտութեան պակասն է մեր ազգի մշակոյթի ու պատմութեան նկատմամբ: Այն օրը, երբ մեր մատղաշ սերնդի ուսանողը օտարալեզու պատմութեան գրքերում միւս ազգերի, կայսրութիւների շարքում կարդայ օրինակ` Տիգրան Մեծի ու Արտաշէս Աշխարհակալի կայսրութեան մասին, հին փիլիսոփաների շարքում հանդիպի Նարեկացու, Ներսէս Շնորհալու անուններին, հին պատմաբանների շարքում կարդայ Մովսէս Խորենացու, Եղիշէի, գիտնակաների շարքում` Անանիա Շիրակացու, Գրիգոր Տաթեւացու եւ մեր շատ ու շատ ուրիշ մօտակայ դարերի անուանի մեծերի մասին, այլեւս ակնածանքով ու հպարտութեամբ կը մտածի մեր ազգի կարեւորութեան մասին: Չի՛ ունենայ ինքնանուաստացումի բարդոյթ:

Ի դէպ, մինչեւ տասնութերորդ դարը լատինատառ գրքերում հայկական մշակոյթի ու պատմութեան մասին եղել է տեղեկութիւն:

 

 

Նախորդը

Պտոյտ Մը Հայոց Լեզուի Բառարանին Մէջ (567). «Աստուած Չընէ»

Յաջորդը

Հայր Արսէն Այտընեան (1825-1902). Հայ Լեզուի Մեծավաստակ Մշակը

RelatedPosts

Ուսուցչաց Տօնին Առիթով.  Երախտագիտութեան Խօսք` Պաշտօնակիցներուս
Անդրադարձ

Ուսուցչաց Տօնին Առիթով. Երախտագիտութեան Խօսք` Պաշտօնակիցներուս

March 12, 2026
Ուսանողութիւնը Եւ Մենք
Անդրադարձ

Կար Ժամանակ Մը…

March 12, 2026
Սթափելու Ժամանակը
Անդրադարձ

Ուսուցչի Օրը Եւ Հայ Դպրոցը

March 11, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.