Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Հայ Եկեղեցու Առաջնորդները` 100-Ամեակին Ընդառաջ. Արամ Ա.-ը Թուրքիայից Պահանջում Է Վերադարձնել Սիսի Կաթողիկոսարանը

September 24, 2014
| Անդրադարձ
0
Share on FacebookShare on Twitter

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ը Հայաստան-սփիւռք հինգերորդ համաժողովին յղած օրհնութեան խօսքում յայտարարեց, որ առաջիկայում Անթիլիասը Թուրքիայի Սահմանադրական դատարանում դատ է բացելու` պահանջելով իր պատմական կենտրոնի` Սիսի կաթողիկոսարանի վերադարձը իր իրաւատիրոջը` հայ եկեղեցուն ու հայ ժողովրդին:

«Զգացական մօտեցումով կամ քարոզչական նկատառումներով չէ, որ դիմում ենք այս յանդուգն քայլին: Սովորական եկեղեցապատկան մի կալուածք պահանջելու մօտեցումով չէ, որ առնում ենք այս յոյժ կարեւոր քայլը: Կիլիկիայի թագաւորութեան մայրաքաղաք Սիսի մէջ գտնուող Կիլիկիոյ կաթողիկոսարանը պատմական, խորհրդանշական խորունկ իմաստ ունի Կիլիկիայի եւ ողջ հայութեան համար», յայտարարեց Արամ Ա.-ը:

Արամ վեհափառի ներկայութիւնը եւ ելոյթները Հայաստան-սփիւռք համաժողովներում միշտ էլ լուսարձակի տակ են առնւում, քանի որ, ի տարբերութիւն երբեմն բաժակաճառեր ու բարեմաղթանքներ յիշեցնող այլոց ելոյթների, նրա խօսքում տեղ են գտնում նաեւ քննադատութիւններ Հայաստանի իշխանութիւնների հասցէին: Այս անգամ Արամ Ա.-ը հպանցիկ անդրադարձաւ Հայաստանի տնտեսական վիճակին ու արտագաղթին եւ կենտրոնացաւ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի շրջագծում նախատեսուող անելիքներին: Շուրջ տասը րոպէ տեւած նրա ելոյթը ծափահարութիւններով ընդհատուեց 15 անգամ:

«Այն պարագայում, երբ Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժի մեր դատը, ինչը  հաւանական է, այն անմիջապէս պիտի ներկայացնենք Մարդու իրաւունքների Եւրոպական դատարանին: Եթէ դատը շահենք, պատիւն ու յաղթանակը մեր ժողովուրդին կը գնայ, մեր հայրենիքին ու եկեղեցուն: Եթէ կորցնենք, դարձեալ յաղթած ենք լինելու, որովհետեւ ցեղասպանին ու միջազգային համայնքին կը յիշեցնենք, որ հայ ժողովուրդը պահանջատէր է, որքան էլ տարիների թիւը մեզ հեռացնում է Հայոց ցեղասպանութեան թուականից», շարունակեց Արամ Ա.-ը:

Վեհափառը յորդորեց Հայոց ցեղասպանութեան խնդիրը ճանաչման ու դատապարտման «նեղ շրջագծից դուրս բերել» եւ հեռու մնալ ճանաչումը Հայ դատի «վախճանակէտը նկատելու մտածելակերպից ու գործելակերպից»: Նա ցանկալի համարեց, որ Հայաստանը եւս, որպէս Հայ դատի իրաւատէր, Հայոց ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման պահանջով դիմի միջազգային արդարութեան ատեանին: Արամ Առաջինը համաժողովի բացմանը ներկայ աւելի քան հազար ներկաներին յիշեցրեց, որ 1990-ի Անկախութեան հռչակագրով Հայաստանը սատար է կանգնում 1915 թուականին օսմանեան Թուրքիայում եւ Արեւմտեան Հայաստանում Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործին:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ը իր օրհնութեան խօսքում եւս անդրադարձաւ 100-ամեակին: «Պիտի շարունակենք մեր համակարգուած գործունէութիւնը` ի խնդիր Հայոց ցեղասպանութեան համընդհանուր ճանաչման եւ մեր արդար դատի պաշտպանութեան: Հայ եկեղեցին իր նուիրապետական աթոռներով, իր բոլոր կառոյցներով օրակարգային առաջնահերթութիւններից է նկատում մեր ժողովրդի դէմ գործուած Ցեղասպանութեան միջազգայնօրէն ճանաչման խնդիրը», յայտարարեց Ամենայն Հայոց հայրապետը:

Գարեգին Բ.-ը յիշեցրեց, որ հայ եկեղեցին շարունակում է աշխատանքները` ուղղուած «մեր անմեղ զոհերի սրբադասմանը, որը եկեղեցական կանոնով ու ծէսով պիտի կատարենք 2015 թ. ապրիլին»: Նա երիտասարդ հայ ընտանիքներին յորդորեց նոր երեխաներ ունենալ, քանի որ «100-ամեայ մեծ տարելիցին մեր անմեղ զոհերի յիշատակը յարգելու լաւագոյն գործը կը լինի, որ 2015 թ. բազմանան մեր ընտանիքները եւ աճեն զաւակներով»:

Յիշեցնենք, որ 2013 թուականի ապրիլին Ամենայն Հայոց Գարեգին Բ. եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոսները հանդէս էին եկել յայտարարութեամբ, որով Թուրքիային յորդորում էին` «ճանաչել Հայոց ցեղասպանութիւնը, ամբողջապէս հատուցել հայ ժողովրդի կրած կորուստների եւ մարդկային ու ազգային ոտնահարուած իրաւունքների դիմաց, անյապաղ վերադարձնել հայ ժողովրդին` որպէս իրաւատիրոջ, հայկական եկեղեցիները, վանքերը, եկեղեցապատկան կալուածները եւ հոգեւոր-մշակութային արժէքները»:

Այս տարուայ ապրիլին, փորձելով նախաձեռնութիւնը վերցնել իր ձեռքը, «1915 թուականի  իրադարձութիւնների» առիթով հայ ժողովրդին ուղերձ էր յղել Թուրքիայի այն ժամանակուայ վարչապետ, այսօր նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանը: Հայ ժողովրդի հետ կատարուածը Էրտողանը որակել էր «տեղահանութիւն» եւ ցաւ յայտնել Ա. Աշխարհամարտում թուրք, քիւրտ, արաբ եւ հայ զոհերի համար:

Ի պատասխան, յայտարարութիւն տարածեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը` ներկայացնելով Արամ Ա.ի պատասխանը. «Ինչ որ տեղի ունեցաւ 1915թ. Թուրքիայում, պատերազմի պատճառով պատահած դէպքեր չէին, պարո՛ն վարչապետ, այլ ցեղասպանութիւն էր հայ ժողովուրդին դէմ բառի իրաւական ու քաղաքական հասկացողութեամբ: Ցեղասպանութիւն` կազմակերպուած ու գործադրուած քո նախահայրերի` Թալէաթ փաշաների ու էնվէրների կողմից: Հետեւաբար հայ ժողովուրդը ցաւակցութիւն ու բարոյախօսութիւն չէ, որ սպասում է Թուրքիայից,  այլ` Հայոց ցեղասպանութեան ճանաչում ու հատուցում»:

Հայաստան-սփիւռք հինգերորդ համաժողովում Հայոց ցեղասպանութեանը եւ 100-ամեակին իրենց օրհնութեան խօսքում անդրադարձան նաեւ Հայ աւետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, վերապետուելի Յովել Միքայէլեանը եւ Հայ կաթողիկէ եկեղեցու պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ.-ն: Ինչպէս հաղորդուել է, 2015 թուականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապ Ֆրանչիսկոսը պատարագ է մատուցելու Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ: «Սովորական ձեռնարկ պիտի չլինի սա: Այն լինելու է հարիւրամեակի ամէնից կարեւոր իրադարձութիւններից մէկը, որովհետեւ այդ օրը Սուրբ Պետրոսի տաճարին մէջ համախմբուած պէտք է լինեն կարտինալներ, հոգեւորականներ, Վատիկանում հաւատարմագրուած  դեսպաններ: Այդ միջոցառման վրայ են լինելու միջազգային լրատուամիջոցների լուսարձակները», Հայաստան-սփիւռք համաժողովի իր օրհնութեան խօսքում ընդգծեց Հայ կաթողիկէ եկեղեցու պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ.-ն:

Յատուկ «Ազդակ»-ի համար

 

 

Նախորդը

«Խաչիդ Զօրութեան Մեռնիմ»…

Յաջորդը

Յունաստան Երրորդ Երկիրն Է, Որ Կը Քրէականացնէ Հայոց Ցեղասպանութեան Ժխտումը

RelatedPosts

Բարոյական Ուժը
Անդրադարձ

Բարոյական Ուժը

November 21, 2026
Արցախը Մեր Տեսակն Է (Անկախութեան Տօնի 28-ամեակ)
Անդրադարձ

Իմ Սիւնակը-Ձեր Աշխարհը. Հնաբոյր Եւ Փոշոտած Քաղաքական Համակարգի Մը Դէմ Յանդիման (Լիբանանի Անկախութեան 83-Ամեակ)

November 21, 2026
Պարտութենէն Անդին` Պատմութիւնը Ուրանալու Վտանգը
Անդրադարձ

Լիբանանի Անկախութիւնը. Տօնակատարութիւններ Եւ Իրականութիւն

November 21, 2026
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.