Անգլիոյ ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան` «Փրեմիեր լիկ»-ի 5-րդ հանգրուանի գագաթի ճակատումը տեղի պիտի ունենայ վաղը, երբ ախոյեան Մանչեսթըր Սիթի հիւրընկալէ Չելսին:
Լոնտոնեան կազմը` Չելսի, միակ խումբն ըլլալով ապահոված է առաւելագոյն 12 կէտը, արձանագրելով չորս յաղթանակ:
Լիվըրփուլ հիւրը պիտի ըլլայ Ուեսթ Համի, իսկ Մանչեսթըր Եունայթըտ` Լայսթըր Սիթիի:
Ստորեւ` 5-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ (16) – Սթոք Սիթի (14) | 14:45 |
| Ասթոն Վիլա (2) – Արսենալ (7) | 17:00 |
| Պըռնլի (18) – Սանտըրլենտ (15) | 17:00 |
| Նիւքասըլ (20) – Հալ Սիթի (10) | 17:00 |
| Սուանզի (3) – Սաութհեմփթըն (4) | 17:00 |
| Ուեսթ Համ (13) – Լիվըրփուլ (8) | 19:30 |
| ՎԱՂԸ | |
| Լայսթըր Սիթի (12) – Մանչեսթըր Եունայթըտ (9) | 15:30 |
| Թոթենհամ (6) – Ուեսթ Պրոմուիչ (19) | 15:30 |
| Էվըրթըն (11) – Քրիսթալ Փալաս (17) | 18:00 |
| Մանչեսթըր Սիթի (5) – Չելսի (1) | 18:00 |


