Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքը կը սկսի այսօր, երբ կը կատարուին ութ ճակատումներ: Վաղուան յայտագիրին վրայ եւս կան ութ հանդիպումներ:
Այսօրուան յայտագիրին վրայ է բաւական հետաքրքրական ճակատում մը` նկատի ունենալով, որ Պորուսիա Տորթմունտ կը հիւրընկալէ Արսենալը:
Իսկ վաղը տեղի պիտի ունենայ այլ հետաքրքրական ճակատում մը` Պայէրն Միւնիխի եւ Մանչեսթըր Սիթիի միջեւ:
Պարսելոնա եւ Ռէալ Մատրիտ համեմատաբար աւելի տկար մրցակիցներ ունին իրենց դէմ:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | |
| Ա. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Եուվենթուս – Մալմօ | 21:45 |
| Օլիմփիաքոս – Աթլեթիքօ Մատրիտ | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Լիվըրփուլ – Լուտոկորեց | 21:45 |
| Ռէալ Մատրիտ – Պալ | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Պենֆիքա – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 21:45 |
| Մոնաքօ – Պայէր Լեւերքուզըն | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Պորուսիա Տորթմունտ – Արսենալ | 21:45 |
| Կալաթասարայ – Անտըրլեխթ | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| Ա. Էս. Ռոմա – Մոսկուայի բանակայիններ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Այաքս Ամսթերտամ – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Պարսելոնա – Ափոյել Նիկոսիա | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Չելսի – Շալքէ | 21:45 |
| Մարիպոր – Սփորթինկ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Փորթօ – ՊԱԹԷ Պորիսով | 21:45 |


