Կազմակերպութեամբ Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին, նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան Լիբանանի փինկ փոնկի տարիքային ախոյեանութեան` կրտսերներու մրցումները:
Աղջկանց տիտղոսակիր հանդիսացաւ Աննա Մարգարեան (Շապապ Ֆաուար), որ աւարտականին քիչ մը դժուարութեամբ` 3-2 արդիւնքով (6-11, 11-5, 9-11, 11-9 եւ 15-13) պարտութեան մատնեց Միրէյ Պոյաճեանը (ՀՄԸՄ Պէյրութ): Երրորդ դիրքը գրաւեցին Նենսի Մումջողլեան (ՀՄԸՄ Պէյրութ) եւ Փաթրիսիա Հոմսի (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա):
Ինչ կը վերաբերի տղոց մրցաշարքին, տիտղոսին տիրացաւ Քամել Ախտար (Պարաղեմ Նապաթիէ)` այլ հետաքրքրական մրցումի մը ընթացքին 3-2 արդիւնքով յաղթելով (10-12, 11-9, 7-11, 12-10 եւ 11-9) Ահմետ Համիէի (Նատուա Քամաթիէ):
Երրորդ դիրքը գրաւեցին Ռալֆ Համտար (Անդրանիկ Պէյրութ) եւ Փասել Հարպ (Պարաղեմ Նապաթիէ):
Աւարտին տեղի ունեցաւ մրցանակաբաշխութիւնը:


