Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները եւ հրապարակելէ ետք այս շաբաթավերջի ճակատումներուն յայտագիրը, տուաւ շարք մը որոշումներ, որոնցմէ կարեւորագոյններուն կ՛անդրադառնանք ստորեւ:
Իժթիմահիի դէմ տնօրինուեցան ծանր պատիժներ` նկատի ունենալով, որ անոր պատասխանատուներէն Անուար Ապտօ եւ Մոհամետ Ապտօ յաջորդաբար մէկ տարիով եւ վեց ամիսով կախակայուեցան:
Իժթիմահիի նախագահ Ապտալլա Նապուլսիի ուղղուեցաւ ձեռագիր նամակ մը, որպէսզի յառաջիկային փորձէ զսպել ինքզինք իրաւարարներուն դիմաց` զանոնք չանարգելով:
Իսկ նոյն ակումբի մարզիկներէն Մահմուտ Հըպլոս երեք մրցումով կախակայուեցաւ:
Ահլի Նապաթիէի պատասխանատուներէն Քասեմ Աթուէ կախակայուեցաւ երկու ամիսով:
Նշենք, որ մէկական մրցումով կախակայուողներուն շարքին եղաւ նաեւ ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական կազմին մաս կազմող Սարգիս Ազնաւուրեան, որ Շապապ Արապիի դէմ տեղի ունեցած մրցումին կարմիր քարտ մը ստացած էր:
Ստորեւ կու տանք այս շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 17-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՄԱՐՏ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Իժթիմահի – Նըժմէ | 2:15 | Թրիփոլի |
| Շապապ Սահել – Թրիփոլի | 3:30 | Պէյրութ |
| ՇԱԲԱԹ, 29 ՄԱՐՏ | ||
| Սալամ Զղարթա – Անսար | 2:15 | Զղարթա |
| Սաֆա – Ախա Ահլի Ալէյ | 3:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՄԱՐՏ | ||
| Թատամոն Սուր – Ահտ | 3:30 | Սայտա |
| Ռասինկ – Մապարրա | 3:30 | Ահտ |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՄԱՐՏ | ||
| Նահտա Պար Էլիաս – Շապապ Թրիփոլի | 2:15 | Խիարա |
| ՇԱԲԱԹ, 29 ՄԱՐՏ | ||
| Թատամոն Պէյրութ – Շեպիպեթ Մազրաա | 2:15 | Ահտ |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՄԱՐՏ | ||
| Սաժես – Խըյուլ | 3:30 | Սաֆա |
| Շապապ Ղազիէ – Ռիատա Ուալ Ատապ | 3:30 | Քֆարժոզ |
| Ամալ Թրիփոլի – Ահլի Նապաթիէ | 3:30 | Թրիփոլի |
| Նեպի Շիթ – Ահլի Սայտա | 3:30 | Նեպի Շիթ |
|
Գ. ԴԱՍԱԿԱՐԳ. 10-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՄԱՐՏ | ||
| Հարըֆ Ըրտէ Խէյրի – Ամալ Թրիփոլի | 2:15 | Զղարթա |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՄԱՐՏ | ||
| ՀՄԸՄ – ՀՄՄ | 3:30 | Պուրճ Համուտ |
| Շեքքա – Շապապ Արապի | 3:30 | Զղարթա |
|
ԿՐՏՍԵՐՆԵՐ. 7-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ԿԻՐԱԿԻ, 30 ՄԱՐՏ | ||
| Ահտ – Շապապ Արապի | 10:00 | Ահտ |
| Նըժմէ – Անսար | 11:00 | Նըժմէ |
| Սաֆա – ՀՄԸՄ Պէյրութ | 11:00 | Սաֆա |
| Ժապալ Մաժտալպաանա – Ախա Ահլի Ալէյ | 12:00 | Անսար |
| Շապապ Թրիփոլի – Շեպիպեթ Մազրաա | 12:00 | Շարք |
| Մապարրա – Սալամ Զղարթա | 12:00 | Ահտ |
| Թրիփոլի – Իժթիմահի | 12:00 | Թրիփոլի |


