Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

«Հիւրրիյէթ»-ի Մի Հրատարակութեան Առթիւ

October 15, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

Սեպտեմբերի 25-ին «Հիւրրիյէթ»-ի  աշխատակից Սաւաշ Օզպէյը մեր` «Ակունք»-ի աշխատակից Մելինէ Անումեանի միջոցով մեզ տեղեկացրեց, որ իրենց թերթում ծպտեալ հայերի մասին ուզում է յատուկ հրատարակութիւն պատրաստել: Նա խնդրեց պատասխանել չորս հարցի, բայց` խիստ համառօտ, քանզի նոյն հարցերին պէտք է պատասխանէին նաեւ այլ մարդիկ` Թուրքիայից եւ սփիւռքից: Նաեւ պայմանաւորուեցինք, որ նիւթը կը հրատարակուի նոյնութեամբ, առանց փոփոխութիւնների եւ միջամտութիւնների, իսկ եթէ նման անհրաժեշտութիւն առաջանայ, ապա ինձ տեղեակ պահի:

Սեպտեմբերի 29-ին «Հիւրրիյէթ»-ում տպագրուեց Սաւաշ Օզպէյի պատրաստած (եւ կողքի սիւնակներուն մէջ լոյս ընծայուած «Ա.») նիւթը` «Եթէ ընկուզենու հաստութիւնը վզիդ հաստութիւնից անցնի, վիզդ կը կտրեն») վերնագրով, որը «Ակունք»-ը եւ բնագրով, եւ թարգմանաբար արտատպեց: Դա իսկապէս մի հետաքրքիր եւ շահեկան յօդուած էր, որի համար, որպէս ընթերցող, շնորհակալ եմ հեղինակից:

Սակայն չեմ հասկանում, թէ յարգարժան հեղինակն ինչո՞ւ էր հաւաստիացնում, որ իմ պատասխանները կը տպագրուեն առանց փոփոխութեան եւ ամբողջական տեսքով, եթէ պէտք է դրանցից հրատարակէր ընդամէնը չորս նախադասութիւն, որոնց համար որպէս խորագիր է ընտրել բնագրից կտրուած մէկ նախադասութիւն, որը, ինչպէս կը համոզուի ընթերցողը, բոլորովին չի արտացոլում բուն ասելիքը, ինչը սովորաբար խորագիրի հիմնական գործառոյթն է:

Մտորելու առիթ է տալիս նաեւ տարբեր մարդկանց պատասխաններից կատարուած ծաղկաքաղի բնոյթը: Բերեմ ընդամէնը մէկ օրինակ. Հալաչօղլուն ծպտեալ հայերի մասին ասում է. «Այս միջանկեալ վիճակը նրանց տեսանկիւնից էլ է զուլում եղել: Իրենց մուսուլմանի դիմակի տակ ներկայացնող մարդիկ պէտք է իրենց իրական կրօնով հանդէս գան մեր հասարակութիւնում: Նշանակում է` քաշւում են: Ըստ իս, այլեւս նման մթնոլորտ չկայ Թուրքիայում»: Հասկանալի է, որ խօսքը վախի մթնոլորտի մասին է: Հարց է ծագում` Հրանդ Տինքը եւ Մալաթիայում ու Տրապիզոնում սպաննուած քրիստոնեայ  հոգեւորականները ի՞նչ մթնոլորտում սպաննուեցին…  Այնինչ այս հարցին մեր  տուած պատասխանը բխում է Թուրքիոյ սահմանադրութիւնից եւ արտացոլում է իրողութիւնը:

Այս թիւրիմացութիւնը շտկելու եւ մեր ընթերցողների` ինձ ուղղուած նամակներում արտայայտուած տարակուսանքը փարատելու համար ներկայացնում եմ իմ պատասխաններն ամբողջութեամբ` հայերէն եւ թուրքերէն տարբերակներով: Աւելացնեմ, որ սեպտեմբերի 30-ին, յարգարժան Սաւաշ Օզպէյը նամակով տեղեկացրեց, որ դրա պատճառը տեղի սղութիւնն էր, որին ի պատասխան` ես նրան տեղեկացրի իմ մտադրութեան մասին:

ՀԱՅԿԱԶՈՒՆ ԱԼՎՐՑԵԱՆ

ՀԱՐՑՈՒՄ.- Ըստ ձեզ, ովքե՞ր են ծպտեալ հայերը, եւ ո՞ւմ են այդպէս անուանում:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Թուրքիայում բնակուող հայերը, բացի Պոլսի հայկական համայնքից եւ մի քանի բնակավայրերում (ինչպիսին Վագըֆ գիւղն է) ապրող փոքրաթիւ քրիստոնեայ հայերից, իսլամացուել են: Որոշ մասն էլ ալեւի դաւանանքի հետեւորդ է: Սակայն սրանցից ծպտեալ պէտք է համարել միայն նրանց, ովքեր գիտակցում են իրենց ազգային պատկանելութիւնը, այն գաղտնի կերպով փոխանցում են սերնդէ սերունդ, իրենց ընտանիքներում պահպանում են հայկական ազգային որոշ սովորութիւններ եւ աւանդոյթներ, կենցաղի որոշ տարրեր, հիմնականում խուսափում են օտարների հետ ամուսնութիւնից, նաեւ գաղտնի դաւանում են քրիստոնէութիւնը, թէեւ այս վերջինը կարող է պայման չլինել:

Այս մարդկանցից որոշները, հանգամանքների բերումով բնակութիւն հաստատելով Պոլսում, վերադառնում են Հայ առաքելական եկեղեցու գիրկը: Սակայն հիմնական զանգուածն այդ հնարաւորութիւնը չունի, քանի որ Հայոց եկեղեցու գործունէութիւնը, բացի Պոլսից, այլ բնակավայրերում արգելուած է: Բացառութիւն են կազմում 5-6 փոքրիկ բնակավայր` ընդհանուր թուով 1000-1500 բնակչութեամբ, որոնց մասին արդէն ասացի: Իսլամացուած հայերի թերեւս կէսը թէեւ տեղեակ է այդ իրողութեան մասին, սակայն յիշել անգամ չի ցանկանում: Այդ հայերին պէտք չէ շփոթել ծպտեալ հայերի հետ:

Հ.- Ծպտեալ հայերը 1915 թ. դէպքերի ժամանա՞կ են ի յայտ եկել, թէ՞ այդ երեւոյթը դրանից առաջ եւ յետոյ էլ է եղել:

Պ.- Օսմանեան կայսրութիւնում հայերի (նաեւ` այլ քրիստոնեայ ժողովուրդների) իսլամացումն ունի դարաւոր պատմութիւն: Բազմաթիւ գործօններից կարեւորւում են ընկերային ճնշումները եւ, յատկապէս, ազգային քաղաքականութեան հետեւանք զանգուածային կոտորածները, ինչպիսին էր, օրինակ, 1895 թ. հարիւրհազարաւոր հայերի կոտորածը: Բնական է, որ բռնի կամ ստիպուած իսլամացածների մէջ քիչ չէր  ազգային ինքնութիւնը երկար ժամանակ պահպանող, բայց արտաքնապէս որպէս մահմետականներ հանդէս եկողների թիւը: Բայց կարծում եմ, որ ծպտեալ հայերը, որպէս հասարակական խաւ, որպէս երեւոյթ, ձեւաւորուեցին 1915 թ. սկսած: Պատճառը պարզ է. եթէ Օսմանեան կայսրութիւնում հայերը «միլլեթ» էին եւ  ողջ կայսրութեան տարածքում ունէին ինչ-ինչ իրաւունքներ եւ եկեղեցի, ապա 1915-1923 թթ. նրանք գրեթէ ի սպառ ոչնչացուեցին կամ արտաքսուեցին, իսկ Լոզանի պայմանագրով որպէս հայեր եւ քրիստոնեաներ ապրելու իրաւունք ստացան միայն Պոլսում:

Հանրապետական Թուրքիայում կրօնափոխութեան կամ այլ ճանապարհներով Ցեղասպանութիւնից փրկուածների վիճակն առաւել վատթարացաւ. այստեղ հայերը (նաեւ` միւս ժողովուրդները) արդէն սահմանադրօրէն էին համարւում թուրք: Ծպտեալութեան երեւոյթը պաշտօնապէս ձեւաւորած Թուրքիայի սահմանադրութեան այն յօդուածը, որով Թուրքիայի բոլոր քաղաքացիները համարւում են թուրք, դեռեւս գործում է:

Հ.- Մօտաւորապէս որքա՞ն կարելի է նրանց թիւը ենթադրել:

Պ.- Բնականաբար խիստ դժուար է ճշմարտութեանը  քիչ թէ շատ մօտ որեւէ թուի մասին խօսելը: Թուրքական մամուլը եւ տարբեր հետազօտողներ նշում են ամենատարբեր թուեր` մի քանի տասնեակ հազարից մինչ 1,5-2 միլիոն: Մէկ բան ակնյայտ է. Ցեղասպանութիւնից փրկուածների թիւը, ըստ տարբեր աղբիւրների, մօտ չորս հարիւր հազար է եղել: Թուրքիայի բնակչութեան աճի կշռոյթը հաշուի առնելով (բնակչութիւնն աճել է 7-8 անգամ)` պէտք է ենթադրել, որ նրանց (իսլամացած հայերի) թիւն այսօր կարող էր լինել 3 միլիոնի սահմանում: Սակայն նաեւ համոզուած եմ, որ հայերն աւելի շատ են արտագաղթել, ուստի 1,5-2 միլիոն թիւը հաւանական է թւում, որի մօտ կէսը  ծպտեալ հայեր են:

Հ.- Ձեր կարծիքով, ի՞նչ պէտք է անի Թուրքիան` իրենց կրօնը եւ ինքնութիւնը փոխել հարկադրուած այս մարդկանց իր գիրկը վերադարձնելու համար:

Պ.- Երեւոյթը Թուրքիայի կառավարութեան վարած ազգային քաղաքականութեան հետեւանքն է, ուստի հարկաւոր է փոխել նախ այդ քաղաքականութիւնը եւ այդ քաղաքականութիւնը պայմանաւորող սահմանադրութեան համապատասխան յօդուածները: Թուրքիայի ոչ թուրք քաղաքացիները պէտք է ունենան նոյն իրաւունքները, ինչ ունեն թուրքերը:

Ինքնութիւնն ազատ կերպով արտայայտելու եւ այն պահպանելու համար հարկաւոր է խօսքի եւ խղճի ազատութիւն, սեփական լեզուով դպրոց ունենալու հնարաւորութիւն, ազգային մշակոյթը պահպանելու եւ զարգացնելու պայմաններ: Սա ենթադրում է, որ օրէնսդրական բարեփոխումներից յետոյ այդ մարդկանց պէտք է վերադարձնել նրանցից խլուած ունեցուածքը` դպրոցների եւ այլ հաստատութիւնների շէնքերը, եկեղեցիներն ու համայնքային կալուածքները, մշակութային հարստութիւնները, գերեզմանատները, եկեղեցական ունեցուածքը եւ այլն:

Սակայն կարեւորագոյն պայմանը ազգայնամոլ շրջանակների եւ հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների մէջ հայերի եւ այլ փոքրամասնութիւնների նկատմամբ ձեւաւորուած թշնամական վերաբերմունքի, այլամերժութեան վերացումն է:

Նախորդը

«Ամօթալի Ձախողութիւն»

Յաջորդը

Եթէ Ընկուզենու Հաստութիւնը Վզիդ Հաստութիւնից Անցնի, Վիզդ Կը Կտրեն

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.