Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)
No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան
No Result
View All Result
Aztag Daily - Ազդակ Օրաթերթ
No Result
View All Result

Եթէ Ընկուզենու Հաստութիւնը Վզիդ Հաստութիւնից Անցնի, Վիզդ Կը Կտրեն

October 15, 2013
| Հայ Դատ
0
Share on FacebookShare on Twitter

ՍԱՒԱՇ ՕԶՊԷՅ

Գաղտնի հայեր, ովքեր, մուսուլման չլինելով հանդերձ, 1915 թ. դէպքերից յետոյ (Հայոց ցեղասպանութիւնից-«Ակունք»-ի խմբ.) մահմետական են երեւում…

Որքա՞ն է նրանց թիւն այսօր Թուրքիայում: Որտե՞ղ են ապրում, ի՞նչ գործերով են զբաղւում, ինչպէ՞ս են ամուսնանում: Ի՞նչ անուններ են օգտագործում, ո՞ր կուսակցութիւններին են ձայն տալիս: Դրսից ինչպէ՞ս կարելի է գլխի ընկնել, որ որեւէ գիւղ հայկական է: Լա՛ւ, իսկ ինչո՞ւ այլեւս թոյլ չի տրւում, որ ընկուզենիներն աճեն: Սոյն հարցի պատասխանը կարո՞ղ է վերնագրում թաքնուած լինել: Մեկնաբանում են Հայաստանի, սփիւռքի, Թուրքիայի մասնագէտներն ու կենդանի վկաները. ահա՛ ծպտեալ հայերը:

Երէկ գիշեր մօրս տեսայ երազում: «Այն բաց երկնագոյն աչքերով մարդը կը գայ: Նրան պատմի՛ր իմ մասին», երազումս ասաց նա: Ամուսինս բարկանում է, բայց խօսելու եմ. մօրս խօսք եմ տուել: Երբ 1915-ին զինուորները յարձակուել են մեր գիւղի վրայ, մերոնք մօրս վերցնելով` գիւղից դուրս են փախել: Թաքնուել են մի թփուտում: Մայրս, չնայած շատ փոքր լինելուն, երբեք չի մոռացել անցնող զինուորների սուինների տեսարանը: Գրեթէ նրանց ոտքերին էին հասնում այս սուինները… Այնտեղից ազատուելով` ապաստան են գտել Քեքի աղա անուամբ մի մարդու մօտ: Քեքի աղան լաւ մարդ է դուրս եկել: Նրա ազգականները, թոռներն ինձ մինչեւ հիմա իրենց տան իսկական աղջկայ պէս են վերաբերւում: Տէրսիմի կորուսեալ աղջիկների՞ն էք որոնում: Հէնց ե՛ս եմ նրանցից մէկը:

Նրա ամուսինը` Մուսթաֆա պէյը, «Դու գնա՛, թէյ դի՛ր» ասելով` փորձում է արգելք լինել իր կնոջ` Պոլսից եկած լրագրողի առջեւ «խայտառակուելուն»: Սակայն Էլիֆ Պոզթաշը (58 տարեկան) արդէն մօրը տեսել է երազում. այլեւս հնարաւո՞ր է նրան լռեցնել: Ձեռքերս իր ձեռքերի մէջ վերցնելով` այդպէս սկսեց իր ապրած ողբերգութիւնը, թելի պէս հիւսեց մինչ օրս իր քաշած դժուարութիւնների, ճնշումների եւ տառապանքների պատմութիւնը: Այնպիսի՜ բաներ լսեցի այդ մարդկանցից, այնպէս ազդուեցի, որ կինս ասում է` գիշերները մինչեւ առաւօտ զառանցում եմ` «Հայերին փրկենք» ասելով:

«Թուրքիայում դժուար է արեւելեան շրջանի բնակիչ լինելը: Աւելի դժուար է արեւելեան շրջանի բնակիչ լինելով` քրտախօս լինելը: Է՛լ աւելի դժուար է արեւելեան շրջանի բնակիչ եւ քրտախօս լինելով` ալեւի լինելը: Եկէք, դուք պատկերացրէք մեր այն ապրումները, որ ունենում ենք, երբ այդ ամէնին աւելանում է նաեւ մեր հայ լինելու փաստը: Երբ դժուարանում են մեր ինչ լինելը հասկանալ, ասում են` «Վարտիքդ իջեցրու, ստուգելու ենք` թլփատուա՞ծ ես, թէ՞ ոչ»… Անցնե՛նք 1915 թուականը… Մեր գլխին պայթեց թէ՛ սեպտեմբերի 12-ը (նկատի ունի 1980 թուականի սեպտեմբերի 12-ի ռազմական յեղաշրջումը-«Ակունք»-ի խմբ.), թէ՛ ահաբեկչութիւնը: 7 տարեկան զարմիկս անգամ կտտանքների ենթարկուեց: Այդ կտտանքների ուժգնութեան մասին կարող է պատկերացում տալ ոչ թէ պատերին, այլ առաստաղներին թափուած արիւնը միայն…»:

Հայ Ալեւի Եւ Հայ Սիւննի

Այստեղ Թունջելիի` (Տէրսիմի – «Ակունք»-ի խմբ.) 1500 մ բարձրութեան վրայ գտնուող Հոզքեք գիւղն է, որտեղ խնամքով ոչնչացուել է այն ամէնը, ինչ վերաբերել է քրիստոնէութեանը եւ հայութեանը: Մի ժամանակ գոյութիւն ունեցած քարէ եկեղեցին կարծես բոլորովին չի էլ կառուցուել: Տների պատերին փորուած խաչի նշանների վրայ կիսալուսնի նշաններ են արուել: «Եթէ հսկայական գիւղում որոնումներ անէք, սնտուկների միջից մի խաչ անգամ դուրս չի գայ», ասում են այստեղ: Ինչքան դէպք գրանցուել է այս վայրերում, հէնց այդքան էլ նրանք ահաբեկուել են: Գիւղի ամբողջ բնակչութիւնը հիմա իր իսկ արտայայտութեամբ «հայ ալեւի է»: «12 օր ռամատան ենք ունենում: 13-րդ օրերը աշուրէ ենք եփում: Պապերին ճամբու ենք դնում»:

Ասում են, թէ այս գիւղի շրջակայ Շորդան, Շորփիյան, Դանաբուրան, Քուշաքլը, Հաֆսիք գիւղերը նոյնպէս հայկական են: «Որտեղ մեծամասնութիւնը որ հաւատքին որ յարում է, բոլորս էլ հէնց այդ դաւանանքին ենք եկել: Մեզնից ոմանք ալեւի են դարձել, ոմանք էլ` սիւննի…»:

Լա՛ւ, իսկ ինչպէ՞ս կարելի է հասկանալ` որեւէ թաղամաս հայկական բնակավա՞յր է, թէ՞ ոչ: «Ընկուզենուց»,- պատասխանում են նրանք.-ընկոյզը սուրբ բան է համարւում հայերի կողմից: Սակայն մենք մի խօսք ունենք. եթէ ընկուզենու հաստութիւնը վզիդ հաստութիւնից անցնի, վիզդ կը կտրեն: Դրա համար էլ թոյլ չի տրւում, որ ընկուզենին մեծանայ, նրա հաստութիւնն անցնի մարդու վզի հաստութիւնից, եւ մեր հայ լինելը բացայայտուի»:

Դո՞ւք Էլ Էք Ուզում Կոտորուել

Հոզքեքից Տէրսիմ կենտրոն վերադարձիս ճանապարհին աչքերս անընդհատ ընկուզենիներ են որոնում: Ի զուր: Մնձուրի ափին նստած` զրուցում ենք Ալի Կիւնտողտուի (64 տարեկան) հետ: Նա ծագում է ամենամեծ հայկական աշիրեթ եղած Միրաքեան տոհմից: 1915-ին նրա պապի երեք եղբայրները սպաննուել են Քեմալ Քըլըչտարօղլուի հայրենի գաւառ Նազիմիէում: Պապը փախել է, իսկ երբ օսմանեան զինուորները բռնել են նրան, օձիքն ազատել է` հիանալի կերպով Ղուրան կարդալով: Նա այնքան լաւ է Ղուրան կարդացել, որ օսմանեան հրամանատարը տպաւորուել է եւ ասել. «Քեզ մի գումարտակ զինուոր կը տամ: Նրանց հետ կը վերադառնաս քո գիւղ: Մէկ առ մէկ յետ կը վերցնես ձեր այն իրերը, որոնք չեն կողոպտուել ձեր մուսուլման հարեւանների կողմից»: Իսկ պապը, «Ես զինուոր չեմ տանի գիւղ» ասելով` մերժել է այդ առաջարկը, մտածելով, թէ վատ կը վերաբերուեն նաեւ իրենց տունը չթալանած մուսուլման հարեւաններին… 1964 թ. իր գիւղից շատ հեռու գտնուող Երզնկայի մի հիւանդանոցում վերջին շունչը փչելիս մինչեւ վախճան նոյն բանն է կրկնել. «Ոչ մի դէպքում մեր հայ լինելը չասէք: Ի՞նչ հայ: Դո՞ւք էլ էք ուզում կոտորուել»:

Մի Հօրաքոյրս Իփեքն Է, Միւսը` Զէյնեփը

«Բա որ նորի՞ց կոտորեն» վախից բոլոր երեխաներին մահմետական անուններ են դրուել: «Հայրս Քամերն է, հօրաքոյրս` Իփեքը: Մէկ այլ հօրաքրոջս անունն էլ Զէյնեփ է», պատմում է Ալի պէյը: Պարզւում է` նրանք հայկական անուններ չեն կիրառում անգամ ընտանիքի ներսում: Միրաքեան տոհմից ողջ մնացած ընտանիքի միւս անդամները եւս իրենց կեանքը շարունակել են այնպիսի ազգանուններով, ինչպիսիք են Կիւնտողտուն եւ Փոլաթլարը: Ձգտել են քրտերի եւ թուրքերի հետ աղջիկ տալ-առնել: «Խառնուենք, որ այլեւս մեզ այդ բանը չանեն»: Լա՛ւ, իսկ կա՞ն այնպիսիք, ովքեր ապրում են` անտեղեակ, որ հայի հետ են ամուսնացել: «Ես չեմ ճանաչում, բայց կան բնականաբար», ասում է Ալի պէյը: Նա առաջին անգամ Պոլսում է եկեղեցի գնացել: Ձախ ձեռքով խաչ հանելով` զգուշացրել է եկեղեցում գտնուողներին: «Ի՞նչ իմանամ, որ աջ ձեռքով են խաչ հանում: Չէ՞ որ ինձ բոլորովին չեն սովորեցրել», պատմում է նա:

Ժողովրդահանրապետական Կուսակցութիւնը
Պետութիւն Էր Նշանակում Նրանց Համար

Լա՛ւ, իսկ որտե՞ղ են աշխատել ծպտեալ հայերը, ինչպէ՞ս են ապրել, ո՞ր կուսակցութիւններին են ձայն տուել: «Ի՞նչ գործ պիտի անենք. նոյնը, ինչ իմացել ենք նախկինում` կլայեկչութիւն, պղնձագործութիւն, դերձակութիւն, վարսավիրութիւն, ջուլհակութիւն… Հայրս թաղապետ էր 1960 թ. յեղափոխութեան ժամանակ: Երբեք չեմ մոռանայ` պատին կախուած էին Ճելալ Պայարի եւ Մենտերեսի նկարները: Մինչեւ նրա մահը հաւաքաբար ձայն են տուել աջակողմեան կուսակցութիւններին, որովհետեւ նրանց համար Ժողովրդահանրապետական կուսակցութիւնը նշանակում էր` պետութիւն: Միւս կողմից` կային նաեւ այնպիսիք, ովքեր տեղ էին գտել այնպիսի ձախ արմատական կազմակերպութիւններին, ինչպիսին ԹԻՔՔՕ-ն էր»:

Զեքի Սարըճան (33 տարեկան) մի սրճարան է աշխատեցնում Տէրսիմի կենտրոնում: Թերեւս աւելի երիտասարդ լինելուց է, որ լիայոյս է ապագայի հանդէպ. «Ես ուզում եմ, որ երեխաներս իմանան իրենց հայ լինելու մասին: Ինքս միայն 12 տարեկանում եմ հայ լինելս իմացել, բայց մեր գիւղում բոլորը գիտէին` ով է հայ: Նախկինում էլ եմ մի հարցազրոյց տուել: Այդ հարցազրոյցը կարդացած մէկը զանգահարեց ինձ Հոլանտայից: Շատ էր ազդուել: Նա էլ իր պատմութիւնը պատմեց: Պարզուեց` սիւննի մուսուլման դարձած հայերից էր: Կարծես ծաղրելով` նրանց քոյուն (թուրքերէնով` ոչխար «Ակունք»-ի խմբ.) ազգանունն են տուել, քանի որ հայրը հովիւ է եղել»:

Ուզում Եմ Աշխարհով Մէկ Աղաղակել

Ոչ ճեմեւի (ալեւիների աղօթատուն – «Ակունք»-ի խմբ.) եմ գնում, ո՛չ էլ մզկիթ: Հայ լինելուս մասին ասել եմ այն աղջկան, որի հետ ամուսնացել եմ: Մեզնից շատերը դեռ շատ հեռու են իրենց պահում (նկատի ունի` հայութիւնից «Ակունք»-ի խմբ.), բայց Հրանդի մահը բեկումնային եղաւ: Այլեւս հնարաւորութիւն ունենք մեզ աւելի հանգիստ արտայայտել: Ուզում եմ աշխարհով մէկ աղաղակել հայերի հետ տեղի ունեցածի եւ նրանց իրաւունքների ճանաչման անհրաժեշտութեան մասին: Որքան ժողովրդավար դառնայ Թուրքիան, այնքան աւելի շատ մարդ խիզախութիւն կը ստանայ:

Քանի՞ Ծպտեալ Հայ Է Ապրում Թուրքիայում

Հայաստանեան վարկածով` 750 հազարից մէկ միլիոն
Սփիւռքի վարկածով` 700 հազար
Թուրք պատմաբանների վարկածով` 0-500 հազար

Սփիւռք

«Պէտք է հաշուի առնել նաեւ համշենահայերին»

«Հայ բնակչութեան ցեղ կրօնական վերակերպումները Թուրքիայի Հանրապետութիւնում (1923-2005 թթ.) գրքի հեղինակ, Իրանի խորհրդարանի պատգամաւոր Կարէն Խանլարեան»:

Ծպտեալ հայերն ապրում են Պիթլիսում, Մուշում, Վարթոյում, Էրզրումում, Կարսում, Պինկէօլում, իսկ իսլամացած համշենահայերը` այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են` Տրապիզոնը, Արդուինը, Ռիզէն, Խոպան: Այնուհանդերձ, դժուար է ասել, թէ որքան է նրանց թիւը: Իրականութիւնն այն է, որ շատ մեծ թուով հայ բնակչութիւն է բնակւում Թուրքիայի շրջաններում: Զանազան աղբիւրների վրայ հիմնուելով` կարող ենք եզրակացնել, որ իսլամացած հայերը 1 միլիոն 300 հազար են, իսկ ծպտեալները` 700 հազարից աւելի:

Հայաստան

«Յիշել անգամ չեն ուզում»

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրութեան կենտրոնի տնօրէն Հայկազուն Ալվրցեան

Իսլամացած հայերի թերեւս կէսը թէեւ տեղեակ է այդ իրողութեան մասին, սակայն յիշել անգամ չի ուզում: Ըստ իս, ծպտեալ հայերը, որպէս հասարակական խաւ, ձեւաւորուեցին 1915 թ. սկսած: Ցեղասպանութիւնից փրկուածների թիւը, ըստ տարբեր աղբիւրների, մօտ չորս հարիւր հազար է եղել: Թուրքիայի բնակչութեան աճի կշռոյթը հաշուի առնելով` պէտք է ենթադրել, որ նրանց (իսլամացած հայերի) թիւն այսօր կարող էր լինել 3 միլիոնի սահմանում: Սակայն նաեւ համոզուած եմ, որ հայերն աւելի շատ են արտագաղթել, ուստի 1,5-2 միլիոն թիւը հաւանական է թւում, որի մօտ կէսը  ծպտեալ հայեր են:

Թուրքական Պաշտօնական Վարկածը

«Նրանց տեսանկիւնից էլ է զուլում եղել»

Թուրքական պատմագիտական ընկերութեան նախկին նախագահ Եուսուֆ Հալաչօղլու

Եթէ ՄԱԿ-ի գրանցումները նայենք, կարող ենք ասել, որ այսօր Թուրքիայում ապրում է շուրջ 500 հազար ծպտեալ: Նրանց մեծ մասը բնակւում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են` Տէրսիմը, Վանը, Սասունը, Տիգրանակերտը, Պիթլիսը: Բնականաբար, ինձ չի անհանգստացնում ոեւէ մէկի հայ կամ մահմետական լինելը, բայց ես չեմ ուզում խաբուել: Այս միջանկեալ վիճակը նրանց տեսանկիւնից էլ է զուլում եղել: Իրենց մուսուլմանի դիմակի տակ ներկայացնող մարդիկ պէտք է իրենց իրական կրօնով հանդէս գան մեր հասարակութիւնում: Նշանակում է` քաշւում են: Ըստ իս, այլեւս նման մթնոլորտ չկայ Թուրքիայում: Աւելի՛ն. նրանք կը լինեն Լոզանի պայմանագրով ամրագրուած հովանու ներքոյ:

Ոչ Պաշտօնական Պատմագրութիւն

«Այս բոլորը բնական կը դառնան, եթէ շատ խօսուի այդ մասին»

«Վիճակագրութիւնների դերը Հայկական հարցում» վերնագրով գրքի հեղինակ, պատմաբան Ֆուատ Տիւնտար

1878 թուականից սկսած շրջանում ապրող բնակչութիւնը բծախնդիր կերպով գրանցուել է պետութեան կողմից: Եւ, ի վերջոյ, ՔԱԿ-ի զինուած պայքարի ընթացքում չի մնացել որեւէ տուն, ուր պետութիւնն ու զինուորը մտած եւ մարդկանց ահաբեկած չլինեն: Այս ամէնը նկատի ունենալով` այսօր չի մնացել ոեւէ մէկը, ով իր հայութիւնը թաքցրած չլինի: Ես կարծում եմ, որ 1915-ի ժամանակաշրջանում իսլամացած-իսլամացուած հայերը եղել են շուրջ 50 հազար: Ոմանք այս թիւը հասցնում են մինչեւ 300 հազարի: Նման չափազանցութիւնների պատճառներից մէկն էլ այն է, որ այդ թեմաները տարիներ շարունակ արգելուած են եղել:

Ծպտեալ Հայեր

«Հայ եմ» ասողներն օրէցօր աւելանում են»

Տէրսիմի հայերի միութեան նախագահ Միհրան Փրկիչ

Մեր միութեան անդամների թիւը ներկայ պահին մօտ 60 է: Թուրքիայում բնակուող հայերը, յատկապէս կառավարութեան վերջին նախաձեռնութիւններից յետոյ այլեւս խիզախութիւն ստանալով, սկսել են արտայայտել իրենց ինքնութիւնը: Ամէն օր մեր առջեւ է յառնում որեւէ մէկը, ով պնդում է իր հայ լինելը: Կան նաեւ այնպիսիք, ովքեր յայտնում են իրենց ընտանիքի այս կամ այն անդամի-անդամների հայ լինելու մասին:

http://www.hurriyet.com.tr/yazarlar/24811724.asp

«Հիւրրիյէթ»

Թարգմ. Մելինէ Անումեան

«Ակունք»

Նախորդը

«Հիւրրիյէթ»-ի Մի Հրատարակութեան Առթիւ

Յաջորդը

2014-ի Մոնտիալ. Հարաւային. Ամերիկայի Սահմանագօտի Մարզիչ Մարգարեանի Վերջին Մրցումը` Փերուի Հետ

RelatedPosts

Հայ Դատ

Համալսարանի Մէջ Ուսանողներուն Ապսպրուած Գիտական Աշխատանքի Քննութիւն. «Պատրաստեցէք Հայոց Ցեղասպանութեան Պնդումները Ջրող Աշխատասիրութիւն»

December 31, 2014
1231fatih
Հայ Դատ

Մէկ Ժապաւէնը Չի Կարող Ներողութիւն Խնդրել. Ֆաթիհ Աքըն

December 31, 2014
Հայ Դատ

«Զաման». «Թուրքիոյ Միակ Հայկական Գիւղը` Վաքըֆլը»

December 31, 2014
  • Home
  • About Us
  • Donate
  • Links
  • Contact Us
Powered by Alienative.net

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.

No Result
View All Result
  • Խմբագրական
  • Հայկական
  • Լիբանանեան
  • Միջազգային
  • Յօդուածներ
    • Անդրադարձ
    • Գաղութային
    • Հարցազրոյց
    • Հայրենի Կեանք
    • Գաղութէ Գաղութ
    • Զաւարեանական
    • Գիտութիւն
    • Ազդակ Գաղափարաբանական
    • Պատմական
    • Առողջապահական – Բժշկագիտական
    • Արուեստ – Մշակոյթ
    • Գրական
    • ԼԵՄ-ի ԷՋ
    • Մշակութային եւ Այլազան
  • Գաղութային
  • Մարզական
  • Այլազան
    • «Ազդակ»ի ֆոնտ
    • 50 Տարի Առաջ
    • Ի՞նչ Կ՛ըսեն Աստղերը
    • Յայտարարութիւններ
    • Կնոջական
    • Մանկապատանեկան

© 2022 Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon). All rights reserved.